1-9.09.2022

Ի՞նչ է հասարակագիտությունը:Հասարակագիտություն բառի կազմությունը ներառում է «հասարակություն» և «գիտություն» բառերը և նշանակում է գիտություն հասարակության մասին։

• Ինչու՞ պետք է ուսումնասիրել հասարակագիտություն:Հասարակագիտության ուսումնասիրության առարկան իր մեջ ընդգրկում է նաև մարդուն առնչվող մի շարք հիմնահարցեր ու հասարակագիտությունը կարելի է համարել նաև գիտություն մարդու կյանքի մասին, որը կենսագործունեթյուն է ծավալում հասարակության մեջ։

• Ի՞նչ է համայնքը, ի՞նչ է հասարակությունը։ Համայնք-տեղական ինքնակառավարվող վարչատարածքային միավոր Հայաստանում։Հայաստանի բոլոր բնակավայրերն առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ ընդգրկված են համայնքների մեջ։Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ 

13.9.2022

9.  Գրավոր պատմիր՝ տրված բառն ի’նչ է նշանա­կում:

Գիրք-Տպագրված աշխատություն՝ երկ, իրար կարված ու կազմված թերթերի ձևով:

դիմակ-Ստվարաթղթից կամ այլ նյութերից շինած մարդու կամ կենդանու դիմապատկեր, որ մարդիկ դնում են իրենց երեսին:

դերասան-Թատերական ներկայացումների պրոֆեսիոնալ դերակատար:

ընկույզ- Ընկուզենու պտուղը՝ կարծր փայտանման պտղապատյանով:

ժպիտ- Դեմքի (շրթունքների, աչքերի) մկանների շարժում, որը ցույց է տալիս ծիծաղելու տրամադրություն կամ արտահայտում է ողջույնի՝ գոհունակության՝ հաճելիության ևն զգացմունք, թեթևակի անձայն ծիծաղ:

երեխա-Նորածին աղջիկ կամ տղա:

10. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց: Լուսինեն եկավ դպրոց:

Ի՞նչը ի՞նչ եղավ: Խաղալիքը ընկավ ու կոտրվեց:

Ովքե՞ր ի՞նչ են անում: Հարութն ու Ռոբերտը դաս են անում:

Ինչե՞րը ի՞նչ են լինում: Գրքերը անհետանում են գրադարանից :

11. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի’ր (ի՞նչ են ցույց տալիս. ի՞նչ հարցհրի են պատասխա­նում ) ու գրիր:

Ա. Տղա. թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ. ուսուցիչ. թռչուն. հեղեղ. մարդիկ. կանայք. դերձակ: Պատասխանում են ի՞նչ, ո՞վ հարցերին: Առարկա, գոյական:

Բ. Հնձում են. խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խռնվում են, շփոթեցի, բացել եք: Պատասխանում են ի՞նչ են անում, ի՞նչ էին անում, ի՞նչ եմ անում հարցերին: Գործողություն, բայ: