Ամփոփիչ գրավոր աշխատանք

Սահմանե՛ք ֆիզիկական երևույթ հասկացությունը:

Նշե՛ք ֆիզիկական երևույթի օրինակեր:

Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը:

Նշե՛ք քիմիական երևույթի օրինակներ:

Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական.1. սառույցի հալվելը2.ջրի գոլորշիանալը3. պղնձի սևանալը տաքացնելիս4.բաժակի կոտրվելը

Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական.1

1.ջրի եռալը

2.արծաթի զարդի սևանալը

3.երկաթի ժանգոտվելը

4.կաթի թթվելը

Ո՞ր նյութերն են կոչվում պարզ:

Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:

Ո՞ր նյութերն են կոչվում բարդ:

Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից:

Ի՞նչ է ատոմը:

Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է:

Տվե՛ք հարաբերական ատոմային զանգվածի սահմանումը.

Մեկնաբանե՛ք Ar ( ֆտոր)=19 հավասարությունը:

Հաշվե՛ք հետևյալ երեք տարրերից յուրաքանչյուրի ատոմի զանգվածը՝ mo-ն.1. Ar (գալիում)=69,72 .Ar(ցինկ)=65 3. Ar(պղինձ)=64

Հաշվե՛ք հետևյալ տարրերից յուրաքանչյուրի ատոմի զանգվածը ՝ m0-նAr(As)=Ar(Se)=Ar(I)=Ar(Fe)=Sponsored Content

Ատոմ:Քիմիական տարր:Պարզ և բարդ նյութեր

Դասարանական աշխատանք.

1.Ի՞նչ է կոչվում քիմիական տարր:

Ատոմների յուրաքանչյուր առանձին տեսակը կոչվում է քիմիական տարր։

2.Ո՞ր նյութերն են կոչվում պարզ:

Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:

3.Ո՞ր նյութերն են կոչվում բարդ:

Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից:

Լրացուցիչ տնային առաջադրանք։

1.Ի՞նչ է ատոմը:

Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է:

2.Բերե՛ք պարզ նյութերի օրինակ:

3.Բերե՛ք բարդ նյութերի օրինակ:

Ֆիզիկական և քիմիական երևույթներ.Հոկտեմբերի 9-13

Լրացուցիչ տնային աշխատանք.

1.Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական.

1. սառույցի հալվելը

2.ջրի գոլորշիանալը

3. պղնձի սևանալը տաքացնելիս

4.բաժակի կոտրվելը

2. Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական.

1.ջրի եռալը

2.արծաթի զարդի սևանալը

3.երկաթի ժանգոտվելը

4.կաթի թթվելը

3. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներ են՝ գույնի, հոտի համի փոփոխությունը, էներգիայի անջատումը կամ կլանումը, նստվածքի առաջացումը և գազի անջատումը:

Բերե՛ք օրինակներ՝ Կաթի թթվելուց կաթի հոտն ու համը փոխվում եմ, այսինքն դա քիմիական ռեակցիա է:

2-6.10.2023

Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):Մաքուր նյութերն ունեն որակական և քանակական հաստատուն բաղադրություն, հետևաբար և հաստաուն ֆիզիկական և քիմիական հատկություններ:Հատկությունների հաստատունությունը նյութի մաքրության հատկանիշն է:Օրինակ. նորմալ ճնշման պայմաններում մաքուր ջուրը եռում է 100օC և պնդանում է 0oC ջերմաստիճանի պայմաններում.Բնության մեջ նյութերը հանդիպում են հիմնականում խառնուրդների ձևով:Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ:Խառնուրդներում բաղադրիչները պահպանում են իրենց անհատական հատկությունները:Խառնուրդները լինում են երկու տեսակ՝ համասեռ և անհամասեռ:Համասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի չեն նույնիսկ մանրադիտակով, իսկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով:Տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութերի խառնումով կարող ենք պատրաստել տարբեր տեսակի խառնուրդներ:ՕրինակՊղնձարջասպը ջրում լուծելիս ստացվում է պինդ-հեղուկ համասեռ խառնուրդ, իսկ կավը ջրում լուծելիս՝ պինդ-հեղուկ անհամասեռ խառնուրդ:Բուսական յուղը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդ:Էթանոլը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ համասեռ խառնուրդ:Գազերը միշտ առաջացնում են համասեռ խառնուրդ:Անհամասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. պարզեցումը, 2. ֆիլտրումը, 3. բաժանիչ ձագարի կիրառումը, 4. մագնիսի ազդեցությունը.Բաժանիչ ձագարի միջոցով առանձնացնում են հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները:Համասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. շոգիացումը, 2. բյուրեղացումը, 3. թորումը.Օրինակ. եթե կերակրի աղը լուծենք ջրում, ստացված թափանցիկ լուծույթից մի քանի կաթիլ կաթեցնենք ապակու վրա և տաքացնենք սպիրտայրոցի վրա, ապա շուտով կտեսնենք աղի բյուրեղները ապակու վրա:

Լրացուցիչ տնային առաջադրանք.

1.Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր:

Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):

2.Քանի՞ տեսակի խառնուրդներ կան:

Խառնուրդներ, լինում են միասեռ և տարասեռ։

3.Ո՞ր խառնուրդներն են կոչվում համասեռ:

Համասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. շոգիացումը, 2. բյուրեղացումը, 3. թթորումը։

4.Ո՞ր խառնուրդներն են կոչվում անհամասեռ:

Անհամասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. պարզեցումը, 2. ֆիլտրումը, 3. բաժանիչ ձագարի կիրառումը, 4. մագնիսի ազդեցությունը։