21. 02.2023

21.02.23

Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 12-15-րդ առաջադրանքները:

12.Տեքստը համառոտի՛ր ։

Երկու ընկեր անապատով գնում էին:Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած մնաց:Բարեբախտաբար եկավ, մի քարավան հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան, ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան:Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր:Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն, կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

Երկու ընկեր անապատով գնում էին, ընկերներից մեկը ծարավից թուլանում է ու ընկնում: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, չօգնեց ընկերոջը ու թողեց, հեռացավ: Անապատով անցնող քարավան օգնեց տղաին: Տղան վերկացավ և շարունակեց ճանապարհը։ Ճանապարին նա տեսավ իր ընկերոջը, որը իրեն ջուր չեր տվել այդ ընկերոջ ոտը կոտրվել էր։ Ընկերը նրան շալակն առավ, հասցրեց տուն ու ասաց, որ դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

13. Տեքստը փոխադրի՛ր` ուղղակի խոսքեր ավելացնելով:

Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը ասաց.

-Ես հայտնաբերել եմ նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց.

— Վաճառում եմ երկնային մարմնին անուն տալու իրավունքվ: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ ցանկությամբ աստղակերպն անվանվեց նրա կնոջ՝ Բետինայի անունով:

14.Ապրել բայն համապատասխան փոփոխության ենթարկի’ր եւ գրի’ր կետերի փոխարեն։

Նրա ապրուստը երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելը հիշում էր իր անապատը, խանձված ավազը:Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրել հեռու մի դաշտում:Եթե մի երկու ամիս էլ ապրի այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:Այստեղ ապրեն ուրիշ ելք չունեմ:Դու երկար ապրում ես պայս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

15.Հետևություն արա՝ կարդալով հետևյալ առակը.Մի անգամ մի մարդ է գալիս իմաստուն արքայի մոտ և հարցնում է.— Ասա ինձ, տիրակալ, աշխարհում կա՞ ազատություն:— Իհարկե,- ասում է արքան:- Դու քանի՞ ոտք ունես:Մարդը նայում է իրեն` զարմացած նման հարցից:— Երկուսը, տիրակալ:— Իսկ դու կարո՞ղ ես կանգնել մեկ ոտքի վրա:— Կարող եմ:— Դե փորձիր, բայց սկզբում որոշիր, թե որ ոտքի վրա…Մարդը մի փոքր խորհելով` բարձրացնում է աջ ոտքը` հենվելով ձախի վրա:— Լավ,- ասում է արքան,- իսկ հիմա բարձրացրու նաև մյուս ոտքդ:— Ինչպե՞ս: Դա անհնար է, տիրակալ:— Տեսնու՞մ ես: Ահա հենց դա է ազատությունը: Դու ազատ ես միայն առաջին որոշմանժամանակ, իսկ հետո ազատությունն ավարտվում է:

Ինձ համար ազատությունը այն է, որ դու ինչ ցանկանաս անես, բայց դա միշտ հնարավոր լինի։

2.Ովքեր չէին կատարել`լրացնեն հետեւյալ աշխատանքը.Ընտրի՛ր Հ. Թումանյանի հեքիաթներից մեկը և ներկայացրո՚ւ ընտանեկան բեմադրում֊ընթերցում՝ ըստ «Ընտանեկան ռադիոթատրոն» նախագծի։

21.02.2023

Ինչպես էի շներ վաճառում. Յարոսլավ Հաշեկ



Միշտ էլ ես կենդանիներ շատ եմ սիրել։ Երեխա ժամանակ մկներ էի տուն բերում, իսկ մի անգամ նույնիսկ դպրոց չէի գնացել, որպեսզի խաղայի սատկած կատվով։

Օձերն էլ էին ինձ հետաքրքրում։ Լեռան անտառոտ լանջին օձ էի բռնել, ուզում էի տուն բերել ու այդպես ողջ֊առողջ գցել հորաքույր Աննայի անկողնու մեջ, որովհետև նրան տանել չէի կարողանում։ Բարեբախտաբար, հանդիպեց անտառապահը։ Նա պարզեց, որ բռնածս օձը իժ է, սատկեցրեց և տարավ հանձնելու, որպեսզի ստանար նախատեսված պարգևը։

Տասնութից֊տասնչորս տարեկան հասակում իմ մեջ խոշոր կենդանիների, ուղտերի և ամեն տեսակ փղերի նկատմամբ հետաքրքրություն առաջացավ։

Քսանչորսից քսանութ տարեկանում այդ ցանկությունս նվազեց և իմ ուշադրությունը գրավեցին կովերն ու ձիերը։ Ուզում էի ձիաբուժարան կամ սիմենտալ ցեղի կովերի ֆերմա ունենալ։ Այս երազանքս մնաց անկատար․ ես ստիպված էի կիրքս բավարարել ավելի մանր չափերի օբյեկտներով։ Շներին գերադասում էի կատուներից։ Իսկ կյանքիս չորրորդ տասնամյակի շեմին մի շարք ընդհարումներ ունեցա հարազատներիս հետ։ Նրանք սկսեցին ինձ նախատել, որ ես մյուս մարդկանց պես չեմ ապրում, որ ես մինչև հիմա ինքնուրույնություն ձեռք չեմ բերել։

Արագորեն որոշում կայացրի ու նրանց հայտարարեցի՝ քանի որ սեր ու հետաքրքրություն ունեմ կենդանիների նկատմամբ, մտադիր եմ զբաղվել շների առևտրով։ Հարկավոր է խոստովանել, որ դա հարազատներիս դուր չեկավ։

*
Վաճառատուն բացելով, անհրաժեշտ է, իհարկե, մտածել դրա բնույթը վառ կերպով արտահայտող ցուցանակի մասին։ Հիշյալ դեպքի համար «շնանոց» տերմինը շատ կսազեր, սակայն չէի կարող օգտվել դրանից, քանի որ մինիստրությունում ծառայող հեռավոր ազգականներիցս մեկը պիտի սկսեր բողոքել։

«Շների վաճառք» պարզունակ անունը նույնպես հարմար չէր, որովհետև մտադրվել էի գործը դնել գիտական հիմքերի վրա։ Գիտական բառարանում հայտնաբերել էի «կինելոգիա» բառը (սա նշանակում է գիտություն շների մասին), իսկ քիչ անց եղա գյուղատնտեսական ինստիտուտի մոտ։ Եվ իմ հիմնարկության ճակատագիրը նախորոշվեց․ այն անվանեցի «կինելոգիական ինստիտուտ»։ Այս անունը գիտական էր, պատկառանք ներշնչող և վերծանվում էր, ինչպես դա նշում էի իմ մանրամասն հայտարարություններում, այսպես՝ «Կինելոգիայի հիմունքներով շների բուծում, գնում, վաճառք և փոխանակում»։

Այդ ընդարձակ հայտարարություններով, որոնց մեջ շարունակ կրկնվում էր «կինելոգիական ինստիտուտ» արտահայտությունը, ես լուռ հրճվում էի միայնության մեջ։ Վերջապես ինստիտուտի տեր էի դարձել։ Ով նման վիճակ չի ապրել, պատկերացնել չի կարող, թե ինչքան հպարտ, ինչքան հաճելի զգացում է դա։ Իմ հայտարարություններում խոստանում էի շներին վերաբերող ցանկացած հարցի տալ մասնագիտական սպառիչ պատասխան։ Իսկ դյուժինի չափ շուն գնողին, որպես անվճար հավելում՝ մի լակոտ։ Եվ շեշտում էի, որ ծննդյան օրվա, կոնֆիրմացիայի [1], նշանդրեքի, հարսանիքի, հոբելյանի առթիվ ամենահարմար նվերը շունն է։ Երեխաների համար դա խաղալիք է։ Այնպիսի խաղալիք, որն այնքան էլ հեշտ չէր ջարդել կամ պայթեցնել։ Շունը վստահելի ուղեկից է և անտառում երբեք չի հարձակվի քեզ վրա։ Բուծարանում ներկայացված են շան բոլոր ցեղերը։ Անմիջական կապ է պահպանվում արտաասհմանի հետ։ Ինստիտուտում կա դաստիարակիչ հաստատություն հոռի բարք ունեցող շների համար։ Ամենակատաղի շունը երկու շաբաթ անցկացնելով իմ ինստիտուտում, հետ է վարժվում գռմռալուց և կծելուց։ Ի՞նչ անել շանը արձակուրդի օրերին։ Հանձնել Կինելոգիական ինստիտուտ։ Որտե՞ղ է հնարավոր շանը երեք օրում սովորեցնել հետևի թաթերին կանգնել։ Կինելոգիական ինստիտուտում։

Քեռիս, ծանոթանալով այս հայտարարություններին, մտահոգ օրորեց գլուխն ու քրթմնջաց․

― Չէ, սիրելիս, երևում է դու առողջ չես։ Ծոծրակդ հո չի՞ ցավում։

Սակայն ապագային ես նայում էի հույսով և, դեռևս ոչ մի շուն չունենալով, անհամբերությամբ սպասում էի, թե երբ եմ ստանալու առաջին պատվերը։ Միաժամանակ հայտարարության միջոցով փնտրում էի ազնիվ, ջանասեր, ոչ֊զինակոչային հասակի օգնական, որը հազիվ վարժվելով շներին, հանկարծ բանակ չգնար։

*
Իմ հայտարարությունն այն մասին, որ «առևտրական հաստատությանը հարկավոր է շներ խնամող աշխատակից», առաջ բերեց բազմաթիվ արձագանքներ, որոնց մի մասն աչքի էր ընկնում ինքնավստահությամբ։ Թոշակի անցած գյուղական մի ոստիկան գրում էր՝ եթե իրեն աշխատանքի վերցնեմ, ինքը կարող է շներին սովորեցնել ձեռնափայտի վրայով ցատկել ու գլխի վրա կանգնել։

Մեկ ուրիշ նամակագիր հավատացնում է, թե ինքը շների հետ վարվել գիտե, որովհետև աշխատել է Բուդեյովիցի սպանդանոցում և այնտեղից վտարվել է մորթված անասունների նկատմամբ չափազանց մեղմ վերաբերմունք ցուցաբերելու համար։

Երրորդ հավակնորդը «կինելոգիական ինստիտուտը» շփոթելով «գինեկոլոգիականի» հետ, հայտնում էր, որ աշխատել է ծննդատանն ու կանանց հիվանդանոցում։

Թեկնածուների մեջ կային իրավաբանական ֆակուլտետի տասնհինգ շրջանավարտներ, իսկ տասներկուսն էլ ավարտել էին ուսուցչական ինստիտուտը։ Բացի դրանից ստացա «Ազատված քրեական հանցագործների խնամակալների ընկերության» գրությունը, որտեղ նշված էր, թե ծառայողի թափուր տեղի համար դիմեմ իրենց, որովհետև ինձ կարող են տրամադրել մի շատ լավ աշխատողի, որը գանձարկղեր թալանելու մասնագետ է։ Ոմանք գրում էին, օրինակ, այսպիսի շնչով․ «Չնայած նախապես համոզված եմ, որ այդ տեղը ես չեմ ստանալու․․․»։

Հավակնորդրի այս ամբոխի մեջ գտա իսպաներենին, անգլերենին, ֆրանսերենին, թուրքերենին, ռուսերենին, լեհերենին, խորվաթերենին, գերմաներենին, հունգարերենին և դանիերենին տիրապետող մեկին։ Մի նամակագիր էլ գրել էր լատիներեն։

Վերջապես, ստացա այսպիսի պարզ, սակայն անկեղծ հայտարարություն․ «Բարեգութ պարոն։ Երբվանի՞ց պիտի ես անցնեմ իմ պարտականությունների կատարմանը։ Լավագույն մաղթանքներով՝ Լադիսլավ Չիժեկ, Կաշիրժե»։

Հարցը շատ հիմնավոր էր դրված, և ինձ այլ բան չէր մնում, քան պատասխանել, որ գրության հեղինակը ներկայանա չորեքշաբթի առավոտյան ժամը ութին։ Նրանից շնորհակալ էի այն բանի համար, որ ինձ ազատել էր երկարաձիգ ու հոգեմաշ տատանումներից՝ կապված ընտրություն կատարելու անհրաժեշտության հետ։

Չորեքշաբթի առավոտյան ութին իմ նոր ծառայողն անցավ իր պարտականությունների կատարմանը։ Նա կարճահասակ էր, ծաղկից չեչոտ դարձած աշխուժ դեմքով։ Առաջին անգամ ինձ տեսնելով, ձեռքը պարզեց և ուրախ ասաց․

― Եղանակը, երևում է, մինչև վաղը չի պարզվելու․․․ Լսել եմ՝ Պլզենյան փողոցում տրամվայները բախվել են միմյանց։

Ապա, գրպանից հանելով կարճլիկ ծխամորճը, ասաց, որ դա իրեն է տվել «Ստրիբալ» ֆիրմայի վարորդը, և ինքը միայն հունգարական ծխախոտ է օգտագործում։ Ապա հայտնեց, որ Նուսլիում Բենզերովները Պեպինա անունով մատուցողուհի ունեն, և հետաքրքրվեց, թե մենք արյդոք միասին չենք սովորել դպրոցում։ Ապա խոսակցություն բացեց մի տաքսայի մասին, որը եթե առնենք, ուրեմն, պիտի ներկենք ու, թաթերը ձգելով, մի քիչ երկարացնենք։

― Դուք հասկանո՞ւմ եք շներից,― ուրախացա ես։

― Բա ո՜նց։ Շների առուծախով եմ զբաղվել և այդ պատճառով ահագին տհաճություններ կրել։ Մի անգամ բոքսյոր էի տուն տանում։ Հանկարծ փողոցում ինձ կանգնեցրեց ինչ֊որ պարոն՝ թե դա իմ շունն է։ Նա, իբր, երկու ժամ առաջ շունը կորցրել է Օվոցնա փողոցում։ «Ինչո՞ւ եք կարծում, որ սա ձեր շունն է»։ «Որովհետև անունը Մուպո է։ Այստեղ արի, Մուպո»։ Եվ չեք կարող պատկերացնել, թե ինչպիսի ուրախությամբ նրա կողմը նետվեց այդ շունը։ «Բոսկո» բղավեցի ես։― Բոսկո, ֆո՛ւ»։ Եվ սա նույնպիսի ուրախությամբ նետվեց իմ կողմը։ Բութ կենդանի էր։ Ամենավատն այն էր, որ դատարանում մոռացել էի, որ այն անգամ նրան «Բուսկո» էի կանչել։ Բայց շունն արձագանքեց, երբ իրեն «Բաբերլե» կանչեցի և դարձյալ ուրախ կլանչեց․․․ Հիմա՝ ի՞նչ։ Որևէ շո՞ւն է հարկավոր փնտրել։

― Չէ՛, Չիժեկ, ինձ մոտ առևտուրը լուրջ հիմքերի վրա է դրված։ Կսպասենք գնորդի, իսկ մինչ այդ եկեք նայենք, թե ինչ հայտարարություններ կան «Կենդանիներ» բաժնում, ով ի՞նչ է վաճառում, ի՞նչ ցեղի շներ։ Պատկերացնում եք, մի տիկին ցանկանում է վաճառել միամյա սպիտակ շպից․ պահելու տեղ չունի, նեղվածք է։ Մի՞թե շպիցներն այդքան խոշոր են, որ կարող են խանգարել։ Ուրեմն, գնացեք Շկոյնի փողոց և գնեք։ Ահա ձեզ երեսուն կրոն։

Նա գնաց՝ հավատացնելով, որ մի րոպե անգամ անտեղի չի ուշանա, բայց վերադարձավ երեք ժամ հետո։ Եվ ինչ տեսքով։ Գլխարկն ընկել էր մինչև ականջները և այնպես էր երերում, որ կարծես քայլում էր փոթորկի մեջ ընկած նավի տախտակամածի վրա, իսկ ձեռքին պինդ բռնել էր գետնին քարշ եկող թոկի ծայրը։ Աչք գցեցի թոկի մյուս ծայրին․ այնտեղ որևէ բան չկար կապած։

― Հը․․․ ո՞նց է․․․ Ձեզ դո՞ւր է գալիս։ Լավն է, ճի՞շտ է։ Բայց ես շատ արագորեն․․․― Նա սկսեց զկռտալ՝ փորձելով ուղիղ դեպի սենյակի դուռը գնալ։― Նայեք ականջներին․․․ Դե արի, ապուշիկ․․․ Տես՝ ո՞նց է համառություն անում․․․ Դե քեզ ի՞նչ պատահեց․․․ Իսկ տիկինը չէր ուզում վաճառել․․․

Այդ պահին շրջվեց ու նայեց թոկի ծայրին։ Աչքերը չռելով, թոկի ծայրը վերցրեց ձեռքը և շարունակեց՝ զկռտալով․ «Մի ժամ առ․․․ առաջ կապ․․․ կապված էր․․․»։

Նստեց աթոռին և անմիջապես ցած գլորվեց, ապա, կառչելով ինձանից, դժվարությամբ ուղղահայաց դիրք ընդունեց և հանդիսավոր, ասես խոսքը ինչ֊որ հրաշքի մասին լիներ, հայտարարեց․

― Երևում է՝ մեզանից փախել է։

Նորից նստեց աթոռին ու խռմփացրեց։

Սկսեցի լուսամուտից դուրս նայել։ Փողոցով անընդհատ զանազան շներ էին վազվզում․ ինձ թվում էր, թե դրանք բոլորն էլ ծախու են։ Իսկ այդ միջոցին կողքիս նստածը շարունակում էր վայրի խռմփոց արձակել։ Փորձեցի արթնացնել, որովհետև ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, թե ահա ուր որ է պիտի գնորդ ներս մտներ ու միանգամից շատ շներ պահանջեր։

Սակայն ոչ ոք ներս չէր գալիս, այնպես որ նրան արթնացնելու կարիք չկար։ Ասենք՝ հասա միայն այն բանին, որ ցած սահեց աթոռից։ Ի վերջո երեք ժամ հետո ինքն արթնացավ և, աչքերը տրորելով, խռպոտ ձայնով փնթփնթաց․

― Երևի, ինչ֊որ բան սխալ եմ արել։

Սկսեց մտաբերել առանձին մանրամասներ՝ կապված շպիցի, նրա գեղեցկության հետ։ Մտաբերեց, թե որքան էժան էր տիրուհին զիջել․ վճարել էր ընդամենը տասը կրոն, երբ ինքը կարողացել էր համոզել, որ շնիկը լավ ձեռք է ընկնելու։ Այնուհետև պատմեց, թե ինչպես շպիցը չէր ցանկացել իր հետ գալ, թե ինչպես էր նրան տփստել դրա համար։ Ահա անմիջապես խոսեց այն մասին, որ այցելել էր ծանոթերից մեկին, որ պանդոկ ունի Սմիխովում, որտեղ հանդիպել էր ևս մի քանի ծանոթների։ Խմել էին ինչ֊որ գինի, լիկյոր։ Մարդը թույլ արարած է․․․

― Դե,― լավ,― ընդհատեցի նրան։― Բայց ձեզ երեսուն կրոն էի տվել։ Քսանը եհտ տվեք։

Այդ բանը նրան բնավ չշփոթեցրեց։

― Մոտս իսկապես քսան կրոն էր մնացել։ Բայց ձեզ համար հաճելի բան անելու նպատակով մտա նաև Շվիգանեց և ոմն Կրոտկիի տասը կրան կանխավճար տվեցի շան լակոտների համար։ Նա մի հոյակապ ու հետաքրքիր քած ունի, որը շուտով ցրտելու է։ Հետաքրքիր է՝ ի՞նչ ցեղի լակոտներ է բերելու։ Կարևորը՝դրանք ձեռքից բաց չենք թողնի․ պայմանավորվել եմ։ Հետո անցնում էի Պալիարկայի մոտով, իսկ այնտեղ մի սքանչելի էգ ճագար էին վաճառում։

― Էդ ինչ եք խոսում, Չիժեկ։ Ուշքի եկեք։ Մի՞թե ես ճագարի առևտրով եմ զբաղվում։

― Ի՞նչ, ես «ճագա՞ր» ասեցի,― իմ հարցին հարցով պատասխանեց օգնականս։― Ուրեմն բերանիցս թռավ։ Ուզում էի ասել շոտլանդական քած։ Ոչխարապահ։ Սա էլ էր հղի։ Տասը կրան կանխավճար էլ այդտեղ թողեցի, միայն թե այս անգամ ոչ թե լակոտների, այլ մոր համար։ Լակոտները տիրոջն են մնալու։ Հետո անցնում էի Կրուցինովայով․․․

― Արդեն առանց փողի՞․․․

― Հա, հա, ճիշտ է, արդեն մոտս փող չկար։ Իսկ թե լիներ, ոնց էր անունը, հա, Նովակը մի հսկա փրչոտ շուն է ծախում։ Նրան էլ կանխավճար կտայի, որ շունը մեզ հասներ։ Ինքս հիմա նորից Շկոլնի եմ գնալու։ Շպիցը ուղիղ տուն գնացած կլինի։ Այնպես որ մի ժամից շպիցի հետ կվերադառնամ։

Այս անգամ Չիժեկը խոսքի տերը եղավ․ վերադարձավ նույնիսկ ավելի շուտ, բացարձակորեն սթափ, ծանր շնչելով։ Ի զարմանս ինձ՝ նրա բռնած թոկի ծայրին սև շպից էր կապված։

― Սատանան գիտե, թե սա ինչ բան է,― բացականչեցի։― Չէ՞ որ տիկնոջ հայտարարության մեջ խոսք էր գնում սպիտակ շպիցի մասին։

Մի պահ շփոթահար հայացք գցեց շանը, ապա առանց որևէ բառ ասելու, դուրս վազեց։ Իսկ երկու ժամ հետո նորից վերադարձավ՝ քարշ տալով սարսափելի կեղտոտ և վայրի տպավորություն թողնող մի սպիտակ շպիցի։

― Այն շպիցի հետ սխալմունք էր պատահել,― բացատրեց նա։― Կինը, որ Շկոլնի փողոցում է ապրում, երկու շպից ունի՝ սև ու սպիտակ։ Նա այնքան ուրախացավ, երբ իր սև շպիցը հետ տարա։

Աչք գցեցի շան վզնոցի թիթեղիկին, ուր նշված էր, որ շունը Ժիժկովից է։ Քիչ էր մնում տհաճությունից լաց լինեի, բայց ինձ զսպեցի։ (Իսկ Չիժեկը հանեց թիթեղիկը՝ նկատելով, որ դա վզնոցին թողնելը վտանգավոր է)։

Գիշերն արթնացա՝ լսելով դուռը ճանկռոտելու ձայն։ Բացեցի ու ճանաչեցի սև շպիցին, որի հետ իմ ծանոթությունը կայացել էր ցերեկը։ Սա, ուրախ կլանչելով, խուժեց նախասենյակ։ Երևում է մեզ կարոտել էր կամ էլ՝ շատ էր հեռացել տնից։ Բոլոր դեպքերում, արդեն երկու շան տեր էի դարձել, և միայն գնորդն էր պակասում։

*
Առավոտյան ժամը տասին հայտնվեց նաև գնորդը։

― Ո՞ւր են ձեր շները,― հարցրեց՝ շուրջը նայելով։

― Շներն ուրիշ տեղ ենք պահում․․․― պատասխանեցի։― Միայն այս սև ու սպիտակ շպիցները, որոնց ես եմ մեծացրել, արդեն վաճառել եմ պարոն Էրցհերցոգին․․․ Իմ շները գյուղում են՝ մաքուր օդում, հեռու լվերից ու ժանտախտից, իսկ դրանցից քաղաքում ոչ մի առևտրական չի կարող նրանց զերծ պահել։ Կինելոգիական մեր ինստիտուտի հիմնական սկզբունքն այն է, որ շներին հնարավորություն տրվի ազատ վազվզել։ Գյուղում, որ գտնվում է մեր բուծարանը, ծառայողն ամեն առավոտ ազատ է արձակում շներին, և նրանք վերադառնում են միայն երեկոյան։ Այս ձևը շահավետ է նաև այն պատճառով, որ շները վարժվում են ինքնուրույնության, քանի որ ամբողջ օրը իրենք են իրենց համար սնունդ հայթայթում։ Մենք նրանց համար վարձակալել ենք անտառի լայնարձակ տեղամասեր, ուր նրանք կարող են սնվել բազմազան որսամսով․ եթե դուք տեսնեք, թե ինչքան զվարճալի բան է, երբ մի ճստիկ շնիկ հետապնդում է նապաստակին։

Գնորդին դա անչափ դուր եկավ։ Նա գլխով արեց։

― Ուրեմն, ձեզ մոտ կա՞ն նաև շատ կատաղի ու լավ պահապան շներ։

― Իհարկե։ Այնպիսի սարսափելի շներ կան մեզ մոտ, որ նույնիսկ դրանց լուսանկարը ցույց տալու հնարավորություն չունեմ, որովհետև քիչ մնաց նկարչին բզիկ֊բզիկ անեին։ Այնպիսի շներ կան, որ գող են հոշոտել։

― Այ, ինձ հենց այդ տեսակ շուն է հարկավոր,― բացականչեց գնորդը։― Ես փայտեղենի պահեստ ունեմ, և ձմռանը պահապան շան խիստ կարիք է զգացվում։ Չէի՞ք կարող բուծարանից այդպիսի մեկը բերել այստեղ, որ ճաշից հետո գամ տեսնելու։

― Կարելի է։ Հենց հիմա ծառայողին կուղարկեմ շան հետևից։ Չիժե՛կ։

Վերջինս հայտնվեց բարեհոգի ժպիտը երեսին և անմիջապես ենթադրություն արեց, որ այցելուին ինքն արդեն ինչ֊որ տեղ տեսել է։

― Չիժեկ,― ասացի ես՝ նշան անելով։― Գնացեք ու բերեք այն կատաղի շունը, ո՞նց էր անունը։

― Ֆաբիան,― առանց աչք թարթելու պատասխանեց Չիժեկը։― Գեկսի որդին։ Սարսափելի շուն է։ Երկու տղա է գզել ու խժռել։ Սխալմամբ տվել էին, որ երեխաների հետ խաղա, իսկ սրանք ցանկացել էին մեջքին նստել․․․ Բայց կանխավճարի մասին․․․

― Այո, այո,― ընդհատեց նրան գնորդը։― Ահա ձեզ քառասուն կրոն։ Իսկ լրիվ որքա՞ն պիտի վճարեմ։

― Հարյուր,― պատասխանեց Չիժեկը։― Եվ մի գոլդեն[2]։ Ավելի էժանն էլ կա՝ ութսուն կրոն։ Բայց մի պարոնի ձեռքի երեք մատն է կծել, երբ նա ցանկացել էր գլուխը շոյել։

― Ո՛չ, ես այն մեկը՝ կատաղին եմ ուզում։

Եվ Չիժեկը, քառասուն կրոն կանխավճար ստանալով, գնաց՝ պահապան շանը բերելու։ Երեկոյան կողմ բերեց անչափ ողորմելի տեսքով, մելամաղձոտ մի հսկա շուն, որը հազիվ էր քարշ տալիս ոտքերը։

― Սա հո սատկած բան է,― սարսափահար բացականչեցի ես։

― Բայց դրա փոխարեն էժան է,― առարկեց Չիժեկը։― Հանդիպեցի մի մսավաճառի, որ այս շանը սպանդանոց էր տանում։ Դժգոհեց, որ սայլակ անգամ չի ցանկացել քաշել։ Մտածեցի․ «սրանից շատ լավ պահապան շուն դուրս կգա»։ Եվ հետո, երբ մեզ մոտ կգա՝ մեկ ուրիշը գնելու․․․

Մի քանի րոպե խոսեցինք դրա մասին, այնուհետև Չիժեկը սանրեց շանը, և մենք նրա համար ոսկորներով բրինձ խաշեցինք։ Շունը երկու աման կերավ այդ լափից, բայց մազաչափ չփոխվեց՝ առաջվա պես արտաքուստ խղճուկ էր ու ծույլ։ Լիզում էր մեր կոշիկները, անտարբեր թրև գալիս բնակարանում և, հավանաբար, տխուր էր, որ տերն այդպես էլ իրեն չէր հասցրել սպանդանոց։ Չիժեկը փորձեց նրան քիչ թե շատ սարսափազդու տեսք տալ։ Քանի որ արծաթավուն, նույնիսկ ճերմակ բծերով բաց֊նարնջագույն մորթի ուներ, ամբողջ մարմնի վրա տուշով սև շերտեր գծեց, որի շնորհիվ սա նմանվեց բորենու։ Հաջորդ օրը, երբ գնորդը եկավ շան հետևից, վախեցած ընկրկեց։

― Ի՛նչ սարսափելի գազան է,― բացականչեց նա։

― Յուրայիններին ձեռք չի տալիս։ Իսկ անունը Ֆոքս է։ Շոյեք, մի վախեցեք։

Գնորդը նահանջեց, այնպես որ մենք ստիպված էին բառիս ուղիղ իմաստով նրան քարշ տալ հրեշի մոտ ու ստիպել, որ շոյի։ Պահապան շունը լիզեց գնորդի ձեռքը և հլու֊հնազանդ գնաց նրա հետևից։

Գիշերն այս պարոնին հիմնավորապես թալանեցին։

*
Մոտենում էին ջրօրհներքի օրերը։ Այդ ժամանակ ջրածնի գերօքսիդով սև շպիցին դարձրեցինք դեղին, իսկ սպիտակին սև՝ սրան շփելով ազոտային արծաթի լուծույթով։ Երկու շունն էլ այդ գործողությունների ընթացքում այնպես էին վնգստում, որ տպավորություն կարող էր ստեղծվել, թե կինելոգիական ինստիտուտի տրամադրության տակ ոչ թե երկու, այլ առնվազն վաթսուն շուն կար։

Սակայն դրա փոխարեն մենք բազմաթիվ լակոտներ ունեինք։ Ի հավելումն այս բանի, Չիժեկը տառապում էր այն սևեռուն գաղափարով, որ նյութական բարեկեցության հիմքը շան լակոտներն են։ Ջրօրհներքի մոտերքին նա շարունակ լակոտներ էր բերում՝ իր մուշտակի գրպանները դրած։ Ուղարկում էի դոգի հետևից, իսկ վերադառնում էր տաքսայի ձագերով։ Ուղարկում էի պինչերի հետևից, վերադառնում էր ֆոքսթերյերի ձագով։ Մեզ մոտ երեսուն լակոտ էր հավաքվել, բացի այդ դեռ հարյուր քսան կրոն էլ այսուայնտեղ կանխավճար էինք տվել։

Գլխումս միտք ծագեց․ հաշվի առնելով նախատոնական շրջանը, Պրագայի Ֆերդինանդյան պողոտայում խանութ վարձել, ներսը տոնածառ տեղադրել և ժապավեններով զարդարված շնիկների վաճառք կազմակերպել՝ այսպիսի կարգախոսով․ «Գնեցեք շան լակոտներ։ Երեխաների համար լավագույն նվերը շնիկն է»։

Վարձեցի խանութը։ Դա ծննդյան տոներից մոտավորապես մի շաբաթ առաջ էր։

― Չիժեկ,― ասացի,― լակոտներին տար Ֆերդինանդյանի վրայի մեր խանութը, եղևնի դիր ներսը, որքան հնարավոր է շնիկներին լավ ցուցադրիր ցուցափեղկում․․․ Մի խոսքով, ամբողջ հույսս դու ես, ամեն ինչ արա լավագույն ձևով ու ճաշակով։ Հասկանալի՞ է։

― Հանգիստ եղեք։ Ամեն ինչ ձեր ուզածի պես կլինի։

Նա շնիկներին տեղավորեց արկղերում և տարավ ձեռնասայլակով, և ես ճաշից հետո գնացի տեսնելու, թե ինչպես էր գործը կազմակերպել և ինչ տեսք ուներ ցուցափեղկը։

Հեռվից ցուցափեղկի մոտ հավաքված ամբոխ նկատելով, անմիջապես հասկացա, որ լակոտները մեծ հետաքրքրություն են առաջացրել։ Սակայն, ավելի մոտ գնալուց հետո լսեցի վրդովված քրթմնջոցներ․

― Ինչպիսի՜ գազանություն։ Հարկավոր է ոստիկանություն կանչել։ Բա կարելի է նման բան թույլ տալ։

Դժվարությամբ մոտենալով ցուցափեղկին, ծնկներս ծալվեցին։

Չիժեկը ուշադրություն գրավելու համար վերցրել էր ու տոնածառի ճյուղերից կոնֆետների պես կախել էր դյուժինի չափ շնիկներ։ Իսկ խղճուկները, լեզուները դուրս գցած, օրորվում էին, ինչպես կախաղան հանած միջնադարյան ավազակներ։ Իսկ եղևնու տակ գրված էր․

«Գնեցեք շնրիներ։ Երեխաների համար ամենալավ տոնական նվերը սիրունիկ լակոտն է»։

Առաջադրանքներ՝

1.Թվարկի’ր պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։

Գլխավոր հերոսը — Սիրում էր կենդանիներին, հատկապես շներին ու շների խանութի սեփականատեր էր։

Չիժեկ օգնական-ճարպիկ, ստախոս, գործունյա։

Հերոսի քեռի-Միշտ ծաղրում էր հերոսին։

Հորաքույր Աննա-Նրան չէր սիրում հերոսը։


2.Պատմվածքից առանձնացրո’ւ ամենից հուզիչ, հետաքրքրաշարժ հատվածները։

Նա գնաց՝ հավատացնելով, որ մի րոպե անգամ անտեղի չի ուշանա, բայց վերադարձավ երեք ժամ հետո։ Եվ ինչ տեսքով։ Գլխարկն ընկել էր մինչև ականջները և այնպես էր երերում, որ կարծես քայլում էր փոթորկի մեջ ընկած նավի տախտակամածի վրա, իսկ ձեռքին պինդ բռնել էր գետնին քարշ եկող թոկի ծայրը։ Աչք գցեցի թոկի մյուս ծայրին․ այնտեղ որևէ բան չկար կապած։

Փետրվարի 20-24

Դասի թեմա՝ Ջերմային երևույթների բազմազանությունը:

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
    Տաք, Սառը,Գոլ:
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
    Ջերմային երևույթներ են՝ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:
  3. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
    Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
  4. Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
    Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում: Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:

Բնագիտություն

Պատասխանել հարցերին

Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:

Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Միջավայրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը տեղադրում են այդ միջավայրում և սպասում այնքան, մինչև ջերմաչափի ցուցմունքը դադարի փոխվել: Այդ դեպքում, ջերմաչափը և միջավայրը միմյանց հետ ջերմային հավասարակշռության մեջ կլինեն և ջերմաչափի ցուցմունքը միջավայրի ջերմաստիճանը կլինի։

Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Հեղուկային,էլեկտրոնային,մեխանիկական,օպտիկական,գազային։

Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել:

16.02.23

2.Հետաքրքրաշարժ մայրենի

1.Դասավորիր տառերն այնպես, որ բառ ստացվի:

նաշու-աշուն, նղասե-սեղան, մաիտան-մատանի, նագուր-գարուն , կոփիթոր-փոթորիկ, թոռա-աթոռ, լագդ-գդալ;

2․Ախոյան-խոյ, աղմուկ-մուկ, հարկատու-կատու, սուլոց-ուլ, ելակետային-կետ, անեզր-եզ, բոլորովին-լոր, անհավանական-հավ, հաղարջենի-արջ, դեղձի-ձի, բառերի մեջ ի՞նչ կենդանիներ ես տեսնում:

 3. Ո՞ր թվականը ունի հականիշ, որը, սակայն, թվական չէ:

Առաջին-վերջին

4․Կարապետ բառին նայելով  քանի՞ գոյական ես տեսնում:

Կար, կարապ, պետ

5. Գրի ՛ր գոյականներ, որոնց առաջին կամ վերջին տառը փոխելով կստանաք թվականներ:

Ցեց-վեց, թաս-տաս

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ <>

16.02.2023

Լինում է, չի լինում՝ մի ծիտ։

Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։ Ասում է․

— Նանի՛ ջան, նանի՛, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում։

Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ։

Պառավն ասում է․

— Փուշը թոնիրն եմ գցել։

Ծիտը կանգնում է, թե՝

— Իմ փուշը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Պառավը մի լոշ է տալի։ Ծիտը լոշն առնում է թռչում։

Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում։ Ասում է․

— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում։ Ա՛յ լոշը, ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր․ ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր։

Հովիվն ասում է․

— Կերա։

— Չէ՛,— ասում է,— իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Հովիվը ճարահատած մի գառն է տալի։ Առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։ [ 177 ] Ասում է.

— Ի՞նչ եք մոլորել։ Ա՛յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք․․․ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի թե՝ իմ գառը տվեք։

Ասում են․

— Մորթել ենք, կերել, ո՞րտեղից տանք։

Սա կանգնում է թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ։

Ու հարսին առնում է, թռչում։

Գնում է, գնում, գնում է, տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է։

Ասում է․

— Աշուղ ախպեր, առ էս հարսին, պահի՛ քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի, աշուղի առաջը կտրում թե՝ իմ հարսը ինձ տուր։

Աշուղն ասում է․

— Հարսը գնաց իրենց տուն։

Սա թե՝ չէ՛, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Աշուղը սազը տալիս է իրեն։

Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճտվտալով երգել․

Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։

Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնա՜ց, հեքիաթն էլ վերջացա՜վ։