Ճամփորդություն դեպի Արատես

Հունվարի 21-ին մենք 12-րդ ջոկատով մեկնեցինք Արատես: Գնալուց առաջ ես չէի պատկերացնում, որ ճանապարհները այդքան ձնոտ են լինելու: Ճանապարհին մեքենայի մեջ մենք երգում էինք ժողովրդական երգեր: Ճանապարհին ունեցել ենք մի կանգառ, որ դուրս գանք հանգստանանք և մաքուր օդ շնչենք:

Երբ որ հասանք Արատես, սկսեցինք սենյակում դասավորենք մեր իրերը: Աղջիկներ և տղաներ առանձին տներւմ էին:

Արատեսում ես տեսա Մեղուների տուն, բայց մենք չենք գնացել այնտեղ որովհետև ցուրտ էր : Երկրորդ օրը մենք գնացինք Արատեսի վանք: Այնտեղ տեսա մի վայր, որտեղ միայն տեր-հայր իրավունք ուներ բարձրանալ: Վանքում մենք սկսեցինք երգել պատարագ: Հետո Ջոկո անունով մի շուն ուզեցավ բարձրանալ վերև,ընկեր Սոնան քշեց շանը,որ չբարձրանա:

Երբ որ բարձրանում էինք դեպի վանք,ձյունը հասնում էր մինչև ծնկներ:Ես երբեք այդքան շատ ձյուն չէի տեսել: Արատեսում չորս կողմը սարեր էին և այդ սարերը լրիվ սպիտակ էին: Չնայած ամբողջը ձյուն էր,բայց այդքան ցուրտ չէր:

Երեկոյան կազմակերպեցինք դիսկոտեկ,Վաչեն իր հետ բերել էր գունավոր լույսեր,սենյակի լույսերը անջատել էինք և դառել էր իսկական դիսկոտեկ: Մենք բոլորս պարում էինք և ուրախանում էինք: Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը,և ես կուզենայի ամբողջ կյանք այնտեղ ապրել:

Ճմբարային ամփոփում

Ձմեռային ուսումնական ճամբարի առօրյայի մասն է կազմում սեղանի զարգացնող խաղերի կազմակերպումը։ Խաղերի միջոցով ճամբարականները ստանում են բազմակողմանի տեղեկատվություն տարբեր բնագավառներից։

Опубликовано 

Խաղողի և գինու դպրոցի հյուրն էր գինեգործության և խաղողագործության խորհրդատու  Արտակ Գաբրիելյանը։ Ճամբարականներն իրենց հետաքրքրող հարցերն էին տալիս և ստանում պատասխաններ։ Մանրամասն՝ տեսանյութում.

Ճամբարի հերթական հագեցած օրերից էր։ Այցելեցինք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց, որտեղ մեզ դիմավորեց ընկեր Ալիսը։ Նկարեցինք հայկական զարդանախշեր կավի վրա։ Աշխատանքները շարունակական են.

Ֆիլմը՝ Ալիս Գևորգյանի

Моё домашнее животное

Я очень долго мечтала иметь домашнего питомца. И наконец летом сбылась моя мечта и мама мне подарила хомяка. Мой хомяк девочка . Я её назвола Машей. Но зову её Машутка. Маша рыжого цвета . Мы для неё купили аквариум , насыпали туда опилки и поставили кормушку.

Я зошла в интернет и стала смотреть разнные каналы про хомяков и узнала что есть разные породы хомяков. Мой хомяак Сирийский. Посмотрела что можно давать кушать,что нельзя.Окозалось что им нельзя пить воду, в место воды даём яблоко, морковь , мароль,огурец , иногда варёное яйцо (только белок) и корм.

Маша весь день спит а ночью начинает бегать и шуметь. Она у меня очень хорошошая и никогда не кусается. Я очень люблю её.

Ամանորը մեր ընտանիքում

Իմ առաջին Ամանորը

Մեր ընտանիքում Ամանորյա ավանդույթները երբեք չեն փոխվել, միշտ նույնն են եղել: Ամանորի նախորեին մենք միշտ զարդարում ենք մեր տունը, այս տարի ես լիովին մենակ եմ զարդարել:Արդեն մի քանի տարի է մենք մեծ տոնածառ չենք դնում, սկզբից ես էի փոքր, հետո եղբայրս, քանդում էինք այդ տոնածառը,այդ պատճառով մայրիկս սկսեց զարդարել պատերը :

Ուղիղ 40 տարի է, այդ ժամանակ նույնիսկ մայրիկս դեռ չեր ծնվել ամեն Նոր Տարին տատիկս պարտադիր սեղանին դնում է այս երկու մոմերը:

Մեր ընտանիքում Ամանորը միշտ դիմավորում ենք տանը, մեր ընտանիքով, երբևիցե ուրիշ տեղ չենք դիմավորել, դա հնուց եկած ավանդույթ է:

Սեղանին երբեք շատ ուտելիքներ չենք դնում: Ունենք ավանդական ուտեստներ,տոլմա ,վինեգրետ, օլիվյե, չիր ու չարազ և պարտադիր ընկույզով տորթ : Հունվարի 3ին միշտ պատրաստում ենք սպաս: Այս ուտեստները մեզ մոտ եղել են միշտ նույնը:

Մայրիկս պատմում է,որ երբ նա իմ հասակին էր այդ ժամանակ պատերազմ էր,մութ և ցուրտ տարիներ էին, և նա քեռիներիս հետ Ձմեռ Պապիկից ոչմի բան չէին ուզում , ինչ նվեր էլ ստանաին միշտ ուրախ էին : Երբ մայրիկս փոքր էր , իր պապիկ հիվանդ էր և չէր քայլում : Պապիկին ուրախացնելու համար մայրիկս քեռրներիս հետ Ամանորյա մեծ համերգ — ներկայացում էին պատաստում տանը : Թումանյանի հեքիաթներն էին բեմադրում, հետո բանաստեղծություններ արտասանում , վերջում նվագում տարբեր գործիքների վրա և երգում:Այդ նեկայացումից հետո էլ ստանում էին նվերները:

Ես շատ եմ սիրում Նոր Տարվա օրերը,որովհետև մայրիկիս հետ այդ օրերին շատ ֆիլմեր ենք դիտում: Դիտում ենք մայրիկիս մանկության ֆիլմերից օրինակ ” Տանը մենակ”ը, ”Տիտանիկը”,”Նառնիայի խռոնիկան”, նոր ֆիլմերից Դիսնեյի բոլոր նոր ֆիլմերը:

Եթե ես ունենայի հնարաորություն,շատ կուզենայի,որ Ամանորը դիմաորեինք բոլոր մեր հարազատներով,քեռիներիս հետ,ընկերներիս հետ:

Այս տարի մենք չենք նշել Նոր Տարին,սեղան չենք քցել,տոնածառ չենք դրել:

Տիկո քեռիս և մայրիկս

Տիգրան եղբայրս և ես