29.09.2022

Գրիր համեմատություն:

9 -ի հարաբերությունը 90 -ին հավասար է 2 -ի հարաբերությանը 20 -ին: 9/90= 2/20 9:90=2:20

Նշիր այն հարաբերությունները, որոնք 11:5 հարաբերության հետ կազմում են ճիշտ համեմատություն:

  • 11:6
  • 110:50
  • 66:30
  • 66:5

Նշիր ճիշտ համեմատություն կազմած հավասարությունները:

  • 30:12=10:3
  • 10:4=100:40
  • 30:12=100:40
  • 30:12=10:4
  • 10:3=100:40

Պարզիր, թե արդյո՞ք 6/6=48/24 հավասարությունը կազմում է ճիշտ համեմատություն:  

սխալ է

Պատասխան՝ այս հավասարությունը համեմատություն

Նշիր m/x=c/d համեմատության եզրային անդամները:

  • d
  • x
  • c
  • m

Հաշվիր փոփոխականի արժեքը:

3/5=30/r

Պատասխան՝ r = 5×30:3=50

29.09.2022

Տեքստային աշխատանք

Արևելքի մի երկրում մի թագավոր է լինում, նա շատ կամակոր  և քմահաճ է լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե`  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:
Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:
— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:
-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:
Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:
-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:
-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:
Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խ□ում  թագավորի  ոտքերին: -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:
 Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնարագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

խփում

մարդ

թախտին

կարճ

   2. Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.

Կարուձև անող արհեստավոր:

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.
ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ սխալ է

ձեռք մեկնել-Մուրալ,օգնել,ծուրացնել, հափշտակել

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

կամակոր-Ածական

երկրի-գոյական

երկար-ածական

նա-դերանուն

դերձակը-գոյական

ասում է-բայ

թաքցնում-բայ

հնարագետ-ածական

6. Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը  ծաղկին  նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ չի  գնա:

7. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:  Թագավորը շատ կամակոր  և քմահաճ է լինում։
8. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը: Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:
9. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում: Մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

10. Նախորդ առաջադրանքում առանձնացվ ած ասացվածքով հորինե’լ պատմություն։

Կար չկար մի խելացի երեխա կար: Այդ երեխան կարողանում էր բոլոր մարդկանց մտքերը կարդալ: Նա մտածում էր միակն է, որ կարդում է մտքեր ու նա կարող է անել ամեն բան: Մի օր նա դուրս եկավ դպրոցից և տեսավ մի մարդու ,փորձեց կարդալ նրա մտքերը,բայց չկարողացավ: Ու հասկացավ , որ իրենից խելացի էլ կա:

28.09.2022

Հրանտ Մաթևոսյան «Հացը»

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Քո կարծիքով ինչո՞ւ է պատմվածքը վերնագրված «Հացը»: Իմ կարծիքով հեղինակը հացը կապում է աշխատանքի հետ, պետք է աշխատել, որ ուտել:
  2. Հաց բառով գտիր և գրիր առածներ, ասացվածքներ: Բերան կա հաց չկա, հաց կա բերան չկա: Ավելի լավ է հացը ջրով, քան կարկանդակը՝ դժբախտությունով: Հացի զոռ, բանի քոռ: