13.12.2022

75. Փակագծում  տրված գոյականները գրի´ր  եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս   գտար):

Երբ շոգ է լինում, փիղը կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ  է ցանում վրան, իբրև սրբիչ: Փղերը հոտերով  են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն փիղը: Հոտոտելիս նրանք բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ կնճիթները թշնամու հոտ են առնում, նրանց տերերն անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ կենդանին ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:

76.       Նախադասությունները  լրացրո´ւ: Գրածդ բայերն  ընդգծի´ր:

Աշխարհը շատ տխուր կլինի, եթե բոլորի երզանքները չկատարվեին :

Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե ինձ բոլորը նվերներ նվիրեն:

Շներն իրենց անելիքը չեն իմանա, եթե չանեն :

Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե չվարեն    :





82. Ածանցավոր բառերն առանձնացրո´ւ և արմատն

ածանցից գծիկով բաժանի´ր:

Օրինակ՝ ձկնիկ — ձկն (ձուկն) — իկ:

Տնակ — տն (տուն) — ակ:

ա) Շապիկ, մկնիկ-մկն — իկ, զատիկ, ծաղիկ, բալիկ, մայրիկ- մայր-իկ, աղջիկ, շնիկ-շն -իկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ-փոքր -իկ, սիրունիկ-սիրուն-իկ, կողիկ (կոտլետ)- կող -իկ, տիկ, թիթեռնիկ-թիթեռն -իկ, ծիտիկ-ծիտ -իկ, քթիկ-քթ-իկ, տոտիկ, մատիկ-մատ-իկ:

բ) Գնդակ-գնդ-ակ, գետակ-գետ-ակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ-առվ-ակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դդյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ:

գ) Գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ,մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

85.  Նախադասություններն  ավարտի´ր:

Աքլորներն իրար բզկտում էին, որովհհտև ….

Սարսափելի  փոթորկից  նավը շուռ կգար, եթե ….

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ

Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ ….
Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ





88     Նախադասությունն ընդարձակի´ր` ավելացնելով ո”ւմ կամ  ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Օրինակ ՝ Հանկարծ որսորդը նկատեց: — 1. Հանկարծ որ­սորդը շարժում նկատեց: 2. Հանկարծ որսորդը  նկատեց ըն­կերոջը:

Սարդն ամբողջ կյանքում հաշվում է:

Հնէաբանները գտել են:

Շնաձուկը կերավ:

Բնությունն իր ներկատախտակի բոլոր գույներով էր զարդարել:

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12

Սովորել՝ Երկրի ձգողությունը:Ծանրության ուժ և մարմնի կշիռ:

Հայտնի է, որ Երկրագնդի մակերևույթից դեպի վեր կամ որոշակի բարձրությունից դեպի ներքև նետված ցանկացած մարմին ընկնում է Երկրի վրա: Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց թողնված քարը, անձրևի կաթիլները, ձյան փաթիլները և այլն:
Դրա պատճառը Երկրի ձգողությունն է:

Երկիրն օժտված է իրեն մակերևութամոտ մարմինները ձգելու հատուկ ընդունակությամբ, այնքան ակնհայտ է, որ հայտնի է եղել մարդկությանը դեռևս քաղաքակրթության ծագման ժամանակաշրջանից:Տիեզերական ձգողության շնորհիվ է,որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:
Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:
Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի կենտրոնը, հետևաբար նրա տարբեր վայրերում տարբեր ուղղություն ունի. նշանակվում է՝ Fծ.: Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

yak-viznachiti-azhinnya.jpg
1-53.png

Մարմիններին ձգելը յուրահատուկ է ոչ միայն Երկրին, այլև` բոլոր երկնային մարմիններին: Լուսինը նույնպես ձգում է իր վրա գտնվող մարմիններին. դա զգացել են Լուսնի վրա իջած տիեզերագնացները: Արեգակի ձգողության շնորհիվ է, որ մոլորակները պտտվում են նրա շուրջը:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
Մարմնի կշիռն ընդունված է նշանակել P տառով։ Երկրի նկատմամբ դադարի վիճակում գտնվող, ինչպես նաև ուղղագիծ հավասարաչափ շարժվող մարմնի կշիռը հավասար է նրա վրա ազդող ծանրության ուժին.

Ձգողության ուժ տեսանյութ:

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:
    Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
  2. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
    Տիեզերական ձգողության շնորհիվ է,որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:Տիեզերում գտնվող բոլոր մարմինները անկախ իրենց չափերից, փոխադարձաբար ձգում են իրար:Այդ երևուույթն անվանվել է տիեզերական ձգողութուն:
  3. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
    Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ: