- Երկու թվերի արտադրյալը բացասական թիվ է։ Ի՞նչ նշան կարող
են ունենալ արտադրիչները։ - Շրջանագծի շառավիղը 8 սմ է (տե՛ս նկ. 70)։ Որքա՞ն է քառակուսու
անկյունագծերի երկարությունների գումարը։ - ABCD ուղղանկյան BD անկյունագծի երկարությունը 26 սմ է, ABD
եռանկյան պարագիծը` 60 սմ (տե՛ս նկ. 71)։ Որքա՞ն է ABCD
ուղղանկյան պարագիծը։
664.
Մի քաղաքից մյուսը միաժամանակ ուղևորվեցին երկու մեքենաներ. առաջինի արագությունը 85 կմ/ժ էր, երկրորդինը՝ 70 կմ/ժ։
Երբ առաջին մեքենան տեղ հասավ, երկրորդին մնում էր անցնելու
30 կմ։ Գտե՛ք քաղաքների հեռավորությունը։
630.
Պատկերված մարմինները (տե՛ս նկ.69) կազմված են 8 սմ3
ծավալ
ունեցող միանման չորսուներից։ Գտե՛ք այդ մարմինների ծավալները և որոշե՛ք, թե նրանցից որոնց ծավալներն են իրար հավասար։
628.
Ճի՞շտ է արդյոք, որ երկու բացասական թվերից ավելի մեծ է այն
թիվը, որի բացարձակ արժեքն ավելի փոքր է։
629.Քանի՞ մետր է միատեսակ գործվածքի երկու կտորներից
յուրաքանչյուրի երկարությունը, եթե առաջին կտորը, որում
երկրորդից 16 մ-ով ավելի գործվածք կա, արժե 168000 դրամ, իսկ
երկրորդը՝ 120000 դրամ։