Իմ հոբբին

Բարև ձեզ,ես Լուսինեն եմ։Այժմ կպատմեմ  իմ հետաքրքրությունների մասին:
Արդեն երկրորդ տարին է ,ինչ հաճախում եմ Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց,ջութակի բաժին։Ջութակի հանդեպ սերը,ինձ մոտ առաջացավ իմ տատիկից,քանի որ նա ջութակի ուսուցչուհի է։
Բացի ջութակից երաժշտական դպրոցում հաճախում եմ նաև սոլֆեջիո և երգչախումբ։Եթե հաճախում ես երաժշտական դպրոց սոլֆեջիո առարկան պարտադիր է։ Այն հանդիսանում է երաժշտության այբուբենը, դա նման է նրան,որ չես կարող գիրք կարդալ,առանց տառերը սովորելու։
Երգչախմբին ամեն տարի մեծ ներկայացում ,մյուզիքլներ և համերգներ ենք տալիս։ Օրինակ՝ անցյալ տարի բեմադրեցինք Կիպլինգի “Ջունգլիների գիրքը” մյուսիքլը։ Մյուսիքլում ներառված էին դպրոցի բոլոր աշակերտները,մեծից փոքր։ Մյուսիքլը ամբողջովին անգլերեն լեզվով էր։ Ես մեղու էի,բոլորը իրենց հագուստներով էին,իսկ ներկայացման օրը մայրիկս երեխաների դեմքերի վրա հատուկ ներկերով նկարել էր կենդանիների մռութիկներ։
Ջութակը պարապում եմ տանը,քանի որ ուսուցչուհիս տատիկս է։ Պարապում եմ ամեն օր ,երեկոյան ժամերին՝դասից տուն գնալուց հետո։
Պարապելու ընթացքը ընթանում է շատ հետաքրքիր։ Սկզբից պարապում եմ գամմաներ,էտյուդներ,որոնցով սովորում եմ տիրապետել տարբեր տեխնիկաների,ապա անցնում ենք երաժշտական ստեղծագործության ընթերցմանը,հետո էլ կտոր -կտոր, մանրակրկիտ պարապելուց հետո,երբ ստեղծագործությունը պատրաստ է,մենք սկսում ենք փորձեր անել դաշնակահարի հետ։
Ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ես հանձնում եմ ստուգարքներ,իսկ ամեն կիսամյակի վերջում մասնակցում համերգների։ Այս տարի տոնական համերգի կապակցությամբ նույնիսկ պատրաստել ենք դուետ ։
Ես շատ եմ սիրում ջութակը և իմ երաժշտական դպրոցը։ Դեռ չգիտեմ հետագայում ,ավարտելուց հետո կշարունակեմ ջութակով, թէ ոչ,բայց շատ ուրախ եմ ,որ այժմ հաճախում եմ երաժշտական դպրոց։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s