Երեքշաբթի
14 դեկտեմբերի
Գործնական քերականություն 5 փաթեթից կատարել առաջադրանքները։
168. Ընդգծված բառերն ինչո՞վ են նման:
Անմիջապես հասկացա:
Մտերմորեն խրատում էր:
Վաղուց հասել է:
Ամբողջովին մոռացվել է:
Լիովին բավարարվեց:
Բազմիցս ասել եմ:
Երբեմն լսվում Է:
Այս բառերը պատասխանում են ին՞չպես և ին՞չքան հարցերին:Ու լրացնում են բայերը:
169. Նախորդ վարժության մեջ ընդգծված բառերը գրի´ր: Ինչպե՞ս կանվանես բառերի այդ խումբը:
Անմիջապես
Մտերմորեն
Վաղուց
Ամբողջովին
Լիովին
Բազմիցս
Երբեմն
Այս բոլոր բառերը կոչվում են մակբայեր:
170. Ընդգծված բառերը դուրս գրի՛ր: Դրանք բառերի ո՞ր խմբին կավելացնես:
Ուշացած տղան շտապ մոտեցավ խմբի ղեկավարին:
Մեքենան դանդաղ պտտվեց ու կանգնեց:
Այդ մասին հաճախ եմ մտածում:
Այդ օրն իր հոտը հեռու քշեց:
Ուշ հասար. ամեն ինչ վերջացել Է:
Կրկին խնդրում եմ, որ անպայման ընդունես հրավերը:
շտապ,դանդաղ,հաճախ,հեռու,ուշ,կրկին-այս բառերը վերաբերվում են մակբայերի խմբին:
171. Նախորդ չորս վարժություններում կարևորված բառերի խումբը անվանում են մակբայ (մակ-վրա): Փորձի´ր բացատրել այդ անունը:
Մակբայը-գործողության հատկանիշ ցույց տվող բառերն են և պատասխանում են ին՞չպես և ին՞չքան հարցերին:
172. Կետերի փոխարեն գրի´ր փակագծում տրված բառերը: Ընդգծի´ր այն բառերը, որոնք առանց փոփոխելու գրեցիր:
Կենդանաբանական այգու տնօրենը պատմում Էր, որ այդ փղերի կապեր քանդելու հմուտ վարպետ էր: Գիշերները նա համառորեն ու ճարպկորեն քանդում էր իր (ոտքերի կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր ծխնիներից անաղմուկ հանել այն շինության դուռը, որտեղ նրան բանտել էին: Չանհանգստացնելով խոր քնած սպասավորին նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչների հետ ծանոթանալու:
173. Տրված բառերով նախադասություն կազմի´ր պահպանելով դրանց հաջորդականությունը: Ընդգծի´ր այն բառերը, որոնց ձևերը փոխվեցին:
Մրջյունները մի տեսակ թափառաշրջիկ կյանք էին վարել: Դրանք գիշատիչ քոչվոր մրջյուններ են:
Ջունգլիների բոլոր կենդանիները փախչել էին քոչվոր մրջյունների բանակ:
Մինչև անգամ հսկա փիղը շտապում էր գլուխն ազատել նրանցից:
Վա՜յ քնած , ճանապարհորդ, թափառաշրջիկ մրջյունները, նրանից միայն կմախք էին թողել:
174. Նախադասության մեջ վերականգնի´ր ընդգծված բառերի ուղիղ ձևերը: Ի՞նչ փոխվեց դրանից:
Թագավորը ինձ թույլ տվեց իր անտառ որս անել:
Հյուրերն իջնել պատշգամբից, որպեսզի մի քիչ զբոսնել այգում:
Ափ ընդամենը մի նավակ կար, որը միանգամից լցվեց աղմկոտ երիտասարդ:
Խառը մտքերը անտառ էլ հանգիստ չեն տալ ինձ:
Նախադասությունները դառնում են անիմաստ:
175. Նախադասության բոլոր բառերն ուղիղ ձևով գրի´ր ու կարդա´. ի՞նչը փոխվեց:
Իշխանը գոհացավ այդ խոսքերից և առատ վարձատրեց ծերունուն:
Իշխան, գոհ, խոսք, առատ, վարձ, ծերունի: