Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:
Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:
Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:
Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Ու ծիծաղում էր անտառի վրա:
Առաջադրանքներ
1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:
Ալեկոծվել-ալեկոծություն առաջացնել
տարուբերվեր-տատանվել, այս ու այն կող շարժվել
հինավուրց-հին
2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:
Քամու համբույրից դողաց մի տերև- փչեց թույլ քամի և տերևը շարժվեց:
Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում-Ծառերը և ծառերի ճուղերը օրորում էին դեղին տերևները:
3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:
Մեղմ քամուց օրորվեց մի տերև և կպավ իր կողքի տերևին: Ծեր կաղնու տերևները խշխշացին և կաղնին օրորվեց: Օրորվեց և ճուղերով դիպավ կողքի ծառին: Անտառում աղմուկ սկսվեց և տարածվեց անտառով մեկ: Խշխշում էին ոսկեզօծ տերևները իսկ քամին կարծես, փնտրում էր իր տերևին: Խշշում էր անտառը, իսկ քամին ուրախ փչում էր և ծիծաղում անտառի վրա:
4. Բացատրի՛ր ընդգծված տողերը։
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Ու ծիծաղում էր անտառի վրա— Հեռվում փչում էր քամին, լսվում էր նրա սուլոցը, խշխշում էին տերևները, սիրուն աշուն էր:
5.Նկարագրի՛ր աշնանային անտառը:
Աշունը մտել է անտառ ևբ տերևները ոսկեգույն է դարձրել: Ծառերը սկսել են տերևաթափ լինել:Օդը մաքուր է և մի քիչ սառը:Փչում է մեղմ քամի: Արևը մեկ տաքացնում է, մեկ՝ ոչ, թվում՝ է խաղ է անում մեր հետ:
6. Հորինի՛ր պատում << Քամին ու տերևը>> վերնագրով և հրապարակի՛ր։
Օրերից մի օր տերևն ու քամին ընկերացան: Չարաճճի էր քամին, իսկ տերևը՝ ճարպիկ ու խելացի: Քամին պատմում էր, թե հեռու հեռվում ինչքան լավ է ու տաք: Տերևը լսում էր, լսում, մեկ հավատում էր, մեկ՝ ոչ: Քամին համոզում էր տերևին գնալ այնտեղ: Բայց տերևը չհամաձայնվեց, որովհետև գիտեր, որ բաժանվելու է ծառից: