Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

Համո Սահյան

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ 

1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը և բացատրի՛ր ընդգծված տողերը:

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են-Ուր որ նայում ամենը դեղին է :Արևը իր շողերով փայլփլուն է դարձրել ծառերի տերևները:

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ-Քանի որ տերևները դեղնել են ու քամի է փչում ՝ տերևները օրորվում են:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ— Հա քամի է փչում ու այնպես է թվում, թե բոլոր ծառերը, տերևները իրենն են:

2. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է-Դեղնել են տերևները

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են-Արևի շողերը ընկել են ծառերի վրա և տերևները փայլփլում են:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում- Ջրվեժը շառաչում է, առուն խոխոջում է, ծառի ճյուղերը օրօրվում են, ծտերը ծլվլում են:

3. Ինչպիսի՞ տրամադրություն հաղորդեց քեզ այս բանաստեղծությունը: Մեկնաբանի՛ր:

Իմ տրամադրությունը բարձրացավ, ես շատ ուրախացա, որովհետև ես աշուն շատ եմ սիրում:

3. Փորձի՛ր արձակ պատմել բանաստեղծությունը: Մուտքագրի՛ր պատումդ և ձևավորի՛ր այն բանաստեղծությանը համապատասխանող քո հեղինակային ֆոտոնկաներով կամ նկարներով:

Բանաստեղծութույնը աշնան մասին է:Բոլոր ծառերի տերևները դեղնել են: Արևի շողերը ամեն ինչ ոսկեգույն են դարձրել:Առուն է քչքչում , քամի է փչում երգում են ծիտիկները: