21.02.23
Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 12-15-րդ առաջադրանքները:
12.Տեքստը համառոտի՛ր ։
Երկու ընկեր անապատով գնում էին:Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած մնաց:Բարեբախտաբար եկավ, մի քարավան հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան, ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան:Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր:Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն, կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:
Երկու ընկեր անապատով գնում էին, ընկերներից մեկը ծարավից թուլանում է ու ընկնում: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, չօգնեց ընկերոջը ու թողեց, հեռացավ: Անապատով անցնող քարավան օգնեց տղաին: Տղան վերկացավ և շարունակեց ճանապարհը։ Ճանապարին նա տեսավ իր ընկերոջը, որը իրեն ջուր չեր տվել այդ ընկերոջ ոտը կոտրվել էր։ Ընկերը նրան շալակն առավ, հասցրեց տուն ու ասաց, որ դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:
13. Տեքստը փոխադրի՛ր` ուղղակի խոսքեր ավելացնելով:
Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը ասաց.
-Ես հայտնաբերել եմ նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց.
— Վաճառում եմ երկնային մարմնին անուն տալու իրավունքվ: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ ցանկությամբ աստղակերպն անվանվեց նրա կնոջ՝ Բետինայի անունով:
14.Ապրել բայն համապատասխան փոփոխության ենթարկի’ր եւ գրի’ր կետերի փոխարեն։
Նրա ապրուստը երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելը հիշում էր իր անապատը, խանձված ավազը:Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրել հեռու մի դաշտում:Եթե մի երկու ամիս էլ ապրի այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:Այստեղ ապրեն ուրիշ ելք չունեմ:Դու երկար ապրում ես պայս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:
15.Հետևություն արա՝ կարդալով հետևյալ առակը.Մի անգամ մի մարդ է գալիս իմաստուն արքայի մոտ և հարցնում է.— Ասա ինձ, տիրակալ, աշխարհում կա՞ ազատություն:— Իհարկե,- ասում է արքան:- Դու քանի՞ ոտք ունես:Մարդը նայում է իրեն` զարմացած նման հարցից:— Երկուսը, տիրակալ:— Իսկ դու կարո՞ղ ես կանգնել մեկ ոտքի վրա:— Կարող եմ:— Դե փորձիր, բայց սկզբում որոշիր, թե որ ոտքի վրա…Մարդը մի փոքր խորհելով` բարձրացնում է աջ ոտքը` հենվելով ձախի վրա:— Լավ,- ասում է արքան,- իսկ հիմա բարձրացրու նաև մյուս ոտքդ:— Ինչպե՞ս: Դա անհնար է, տիրակալ:— Տեսնու՞մ ես: Ահա հենց դա է ազատությունը: Դու ազատ ես միայն առաջին որոշմանժամանակ, իսկ հետո ազատությունն ավարտվում է:
Ինձ համար ազատությունը այն է, որ դու ինչ ցանկանաս անես, բայց դա միշտ հնարավոր լինի։
2.Ովքեր չէին կատարել`լրացնեն հետեւյալ աշխատանքը.Ընտրի՛ր Հ. Թումանյանի հեքիաթներից մեկը և ներկայացրո՚ւ ընտանեկան բեմադրում֊ընթերցում՝ ըստ «Ընտանեկան ռադիոթատրոն» նախագծի։
