16․09․2021
Օրվա գործունեություն․
Հարցերի պարզաբանում
Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)
Սիրելի սովորողներ, հավաքեք տեղեկություններ Արաբական և Հռոմեական թվերի, ինչպես այդ թվերի նախատիպերի մասին։ Պարզեք, թե երբ և որտեղ են ձևավորվել թվանշանները և դրանց նախատիպերը։
Թեմա՝ Բաժանման հատկությունները
Եթե երկու բնական թվերից յուրաքանչյուրը բաժանվում է մի բնական թվի, ապա նրանց գումարը նույնպես բաժանվում է այդ թվին, և ստացված քանորդը հավասար է գումարելիների բաժանումից ստացվող քանորդների գումարին։
Օրինակ՝
18 և 24 թվերից յուրաքանչյուրը բաժանվում է 6-ի․
18։6=3
24:6=4, ուստի 6-ի բաժանվում է նրանց գումարը՝ 18+24=42-ը․
42:6=7, ընդ որում 7=3+4
(18+24):6=3+4=7
- Եթե երկու բնական թվերից որևէ մեկը, ենթադրենք՝ առաջինը, բաժանվում է մի ուրիշ բնական թվի, ապա նրանց արտադրյալը նույնպես կբաժանվի այդ թվին, ընդ որում այդ բաժանման քանորդը հավասար կլինի առաջին թվի բաժանումից ստցվող քանորդի և երկրորդ թվի արտադրյալին։
Օրինակ՝ Դիտարկենք 15 և 8 թվերը, 15։5=3, ուստի 5-ի կբաժանվի նաև այդ թվերի արտադրյալը՝ 15·8=120 թիվը՝
120:5=24, ընդ որում ՝ 24=3·8
(15·8):5=3·8=24
Առաջադրանքներ՝
- Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք
առավել հարմար եղանակով․
Օրինակ՝ (18+24):6=3+4=7, ( 18։6=3, 24:6=4)
(21+28):7=3+4=7
(50+125):25=2+5=7
(24+80):4=6+20=26
(16+24):4=4+6=10
(12+18):3=4+6=10
(160+32):4=40+8=48
(455+855):5=91+171=262
(324+664):4=81+166=247
(182+252):14=13+18=31
2. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք
առավել հարմար եղանակով․
Օրինակ՝ (15·8):5=3·8=24, (15:5=3, 3·8=24)
(288·78):16=18×78=1404
(1444·126):18=1444×7=10108
(135·16):15=16×9=144
(35·22):11=35×2=70
(6·35):5=6×7=42
(24·130):6=4×130=520
(4011·50):25=4011×2=8022
(42·12):7=6×12=72
(50·8):25=2×8=18