Լինում է, չի լինում՝ մի ծույլ մեղու: Նա ուներ շատ դժվար գործ: Նա առավոտից իրիկուն աշխատում էր բացատում: Մի օր նա գնում է իրենց թագուհու մոտ և ասում.
-Ինչու՞ պետք է բոլոր կենդանիները անընդհատ հանգստանան, իսկ մենք այսքան շատ աշխատենք:
-Որովհետև մենք ամենաաշխատասեր բզեզներն ենք և իրավունք չունենք չաշխատելու: Եթե դու փախչես մեր մոտից, ես մնացած կենդանիներին կխնդրեմ, որ քեզ տան ամենադժվար ու ծանր գործը:
Ծույլ մեղուն չի լսում թագուհուն ու փախչում է պարսից: Մեղուն թռչում է, թռչում և շատ է հոգնում: Ճանապարհին տեսնում է մի թռչուն և նստում է իրա մեջքին, որ թռչունը տանի իրեն: Մեղուն սկսում է խոսել թռչունի հետ և
պարզվում է, որ թռչունը գող է և գնում է պարս մեղր գողանալու: Մեղուն արագ թռչում է իր պարսի մոտ և զգուշացնում է թագուհուն: Բոլոր մեղուները արագ փակում են փեթակի դռները, որ գողը չկարողանա մտնել ներս:
Դրանից հետո թագուհին ներում է ծույլ մեղվին և հեշտ գործ է տալիս: