Տնային բույսի տեղափոխում

Քայլ 1. Նախապես պատրաստած հողը լցնում ենք թղթի վրա

Քայլ 2. Հողին ավելացնում ենք պարարտանյութ

Քայլ 3. փայտիկով խառնում ենք հողը պարարտանյութի հետ

Քայլ 4. Հողը վերցնում ենք փոքր բահով

Քայլ 5. հողը լցնում ենք ծաղկամանի մեջ

Քայլ 6.Բույսը հին ծաղկամանի միջից զգույշ հանում ենք
Քայլ 7 Բույսը տեղադրում ենք ծաղկամանի մեջ

Քայլ 8. Պատրաստի բույսը ջրում ենք

 «Ծույլ մեղուն»

 

Լինում է, չի լինում՝ մի ծույլ մեղու: Նա ուներ շատ դժվար գործ: Նա առավոտից իրիկուն աշխատում էր բացատում: Մի օր նա գնում է իրենց թագուհու մոտ և ասում.

-Ինչու՞ պետք է բոլոր կենդանիները անընդհատ հանգստանան, իսկ մենք այսքան շատ աշխատենք:

-Որովհետև մենք ամենաաշխատասեր բզեզներն ենք և իրավունք չունենք չաշխատելու:  Եթե դու փախչես մեր մոտից, ես մնացած կենդանիներին կխնդրեմ, որ քեզ տան ամենադժվար ու ծանր գործը:

Ծույլ մեղուն չի լսում թագուհուն ու փախչում է պարսից:  Մեղուն թռչում է, թռչում և  շատ է հոգնում: Ճանապարհին տեսնում է մի թռչուն և նստում է իրա մեջքին, որ թռչունը տանի իրեն: Մեղուն սկսում է խոսել թռչունի հետ և

պարզվում է, որ թռչունը  գող է և գնում է պարս մեղր գողանալու: Մեղուն արագ թռչում է իր պարսի մոտ և զգուշացնում է թագուհուն: Բոլոր մեղուները արագ փակում են փեթակի դռները, որ գողը չկարողանա մտնել ներս:

Դրանից հետո թագուհին ներում է ծույլ մեղվին և հեշտ գործ է տալիս: