16.11.2022

418. Գրե՛ք հետևյալ թվերը`
ա) աճման կարգով. 31, –1, – 7, –1, 0, –11, 24, 7, – 2 ,–6,
-11, -7, -6,-2, -1, -1, 0, 7, 24, 31.
բ) նվազման կարգով. –11, –3, –7, 12, 4, –8, –17, –30, 1, 0, 13։
13, 12, 4, 1, 0, -3, -7, -8, -11, -17, -30:

419. Աստղանիշի փոխարեն գրե՛ք այնպիսի ամբողջ թիվ, որի դեպքում կստացվի ճիշտ անհավասարություն.
ա) –4 < -3 < 0,
դ) –1 < 0 < 1,
բ) –7< -6 < –3,
ե) 8 > 0> –1,
գ) –19 < -15< –14,
զ) –4 > -5 > –6, .

420.Ամբողջ թվերի շարքում ո՞ր երկու թվերի հարևանությամբ է գտնվում տրված թիվը.
ա) 8, 9, 10,
գ) 0, 1, 2,
ե) -8, –7, -6,
է)-201, –200,-199,
բ) -1, 0, 1,
դ) -3 , –2,-1 ,
զ) -101, –100, -99,
ը) -353–352, -351։


  1. Գրե՛ք որևէ յոթ ամբողջ թվեր, որոնք մեծ են՝
    ա) –3-ից- -2, -1, գ) –7-ից- -6, -5, ե) 2-ից- 3, 4, է) –5-ից- -4, -3,
    բ) –6-ից- -5, -4, դ) 0-ից- 1, 2, զ) 10-ից- 11, 12, ը) 5-ից- 6, 7։


    424.Գրի՛ առեք հետևյալ պնդումները՝ օգտագործելով անհավասարությունների նշանները.
    ա) 11-ը < է 0-ից, գ) –10-ը,
    բ) –7-ը > է 0-ից, դ) 2-ը ։

    427. Ո՞ր թվանշանները կարելի է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ անհավասարություն.
    ա) –25 < –20,
    գ) –16932 > –16937,
    բ) –8872 < –8672,
    դ) –9869 > –9868։


    432.Գտե՛ք համեմատության չգրված անդամը.
    ա) 10/6 = 5/3 , գ)4/9= 8/18 , ե) 1 7/10: 1 = 5 1/10:3,
    բ) 8/28=2/7, դ)2/3=14/21 , զ) : 2/3=7/4:21/2 ,





Դասարանական աշխատանք

46.Տրված բառերի այլարմատ (այլ արմատից կազմված հականիշները գրիր)

Օրինակ ‘ բարձր — ցածր.

Տալ- վերցնել

Սիրուն-տգեղ, լավ-վատ, մեծ-փոքր. ներքև-վերև. ուշադիր-ցրված. բարեկամ-թշնամի. աղքատ-հարուստ, կուշտ-փափուկ, դիտավորյալ-հանկարցակի,  հիշել-մառանալ. վառել-հանգնցնել. դրական-բացասական, հրաժեշտ տալ-բարևել. հյուսել-քանդել. թույլատրել. ընկնել. գումարել, թափթփել. պապանձվել. գիշեր. ելք. ավարտել. օգնել. արագացնել:

48.Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցների օգնությամբ նոր բառե´ր կազմիր: Գրի´ր գործածված ածանցները:

Հիվանդ. ծաղիկ. մուկ. հայ. նիստ, այբուբեն. դաս. դպիր, դարբին, հյուր. զորք. ռուս. գործ. բրուտ. կույս. հույն,.ուզբեկ. հնդիկ, թուփ, ծիրանի, ավազ:

Կազմածդ  ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:

49.  Բառակապակցություններ և նախադասություններ կազմի´ր՝ հարցում արտահայտող ո՞րտեղ բառի փոխարեն տրված գոյականները գրելով:

Ո՞րտեղ լինել

Ո՞վ ո՞րտեղ է:

50.  Հարցերին պատասխանի´ր (կարող ես նաև հումորով գրել) .

Ձեր բնակարանում քանի՞ սենյակ կա: Բնակարանն ինչպե՞ս է կահավորված : Այնտեղ ովքե՞ր են ապրում: Ինչպե՞ս են ապրում: Ի՞նչ վերաբերմունք ունեն բնակարանի նկատմամբ:

9.11.2022

  1. Մետաղադրամը գցել են 15 անգամ։ «Զինանիշը» ընկել է 7 անգամ։
    Ինչի՞ են հավասար «զինանիշ» ընկնելու և «թիվ» ընկնելու հաճախականությունները։

    Զինանիշը= 7 թիվ=8

  2. Խաղոսկրը գցել են 17 անգամ։ 1, 2, 3, 5, 6 թվերը բացվել են համապատասխանաբար 3, 2, 4, 4, 1 անգամ։ Ինչի՞ է հավասար 4 բացվելու հաճախականությունը։ 3 անգամ


    338.Դուք վերցնում եք մի թերթիկ 150 համարակալված թերթիկների
    տրցակից։ Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ
    վերցված թերթիկի համարը կլինի 99։


    1 անգամ-1/150



    340.Խաղոսկրը գցելիս որքա՞ն է կենտ թիվ բացվելու հավանականությունը։
    3/6=1/2
    342.Զամբյուղում կա 2 կանաչ և 3 կարմիր խնձոր։ Զամբյուղից մեկ
    պատահական խնձոր են վերցնում։ Ի՞նչ հավանականություն կա,
    որ այդ խնձորը՝ ա) կարմիր է=3/5, բ) կանաչ է=2/5, գ) դեղին է=0/0։

    346.Աղյուսակում ներկայացված են էլեկտրական ջրատաքացուցիչում
    ջրի տաքանալու տվյալները.



    Կազմե՛ք ջրի ջերմության փոփոխության գրաֆիկը և պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
    ա) Ո՞ր պահին է անջատվել ջրատաքացուցիչը։ անջատվել է 5- րդ րոպեին:
    բ) Որքա՞ն է եղել ջրի առավելագույն ջերմաստիճանը։ Առավելագույն ջերմաստիճանը՝100:
    գ) Որքա՞ն է եղել ջրի նվազագույն ջերմաստիճանը։Նվազագույն ջերմաստիճանը՝15:
    դ) Որքանո՞վ է փոխվել ջրի ջերմաստիճանը առաջին 5 րոպեի
    ընթացքում և վերջին 3 րոպեի ընթացքում։ 5րոպեի ընթացքում-85-ով 3 րոպեի՝ 10-ով:



    348.30 սմ երկարությամբ հատվածը բաժանե՛ք երկու հատվածների,
    որոնց երկարությունները հարաբերում են այնպես, ինչպես 2 ։ 3։



8.11.2022

33.  Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով  ո՞ւր, դեպի ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր ու բառակապակցություններ:

Օրինակ՝ Օրվա հերոսը  գալիս  էր: — Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս:

Օրվա հերոսը դեպի տուն էը գալիս:
Փողոցով օր­վա հերոսն էր գալիս: Դիմացից  օրվա հերոսն Էր գալիս:

Մի ոհմակ է երևում: Մի ոհմակ է երևում անտառից:

Ի՜նչ հանգիստ ես կանգնած: Ինչ հանգիստ ես կանգնած եղբայր:

Թռչունների մի երամ անցավ:Թռչունների մի երամ անցավ մեր տան մոտով:
Երամը թռավ. հեռացավ:Երամը թռավ. հեռացավ տաք երկրներ :

Նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել:Նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել տանը:
Հաջորդ օրը բոլորս գնալու էինք:Հաջորդ օրը բոլորս գնալու էինք ճամփորդել:

Այդ  փոքրիկին կարելի է տեղավորել:Այդ  փոքրիկին կարելի է տեղավորել մեքենայի մեջ:

34.  Տրված բառերի հոմանիշ ձևերը գտի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն

ամենամեծ — ամենից մեծ. Մեծագույն
փոքրագույն — ամենափոքր, ամենից փոքր


Ամենավատ- ամենից վատ, վատագույն, գեղեցկագույն-ամենագեղեցիկ-ամենից գեղեցիկ. բարձրագույն- ամենաբարձր- ամենից բարձր. ամենաազնիվ- ամենից ազնիվ -ազնվագույն. ամենից հզոր-ամենահզոր, ամենից ահեղ-ամենաահեղ, համեստագույն- ամենահամեստ-ամենից համեստ, ամենահին-ամենից հին-հնգույն, ամենից ծանր-ամենածանր-ծանրագույն, ամենալուրջ-ամենից լուրջ, ամենից խոշոր-ամենախոշոր:

35. Նախադասությունից բառերը հերթով հանի՛ր, մինչև մեկ բառ մնա:

Օրինակ՝Երկար ու դժվարին ճանապարհով էր եկել:
Երկար, դժվարին ճանապարհով էր եկել: (Չորս բառ)

Դժվարին ճանապարհով էր եկել:  Կամ՝  երկար ճանապար­հով էր եկել (Երեք բառ)

Ճանապարհով էր եկել (երկու բառ)

Եկել էր: (մեկ բառ)

Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է:
Սովորաբար մի քիչ քնում է:
Մի քիչ քնում է:
Քնում է:


Երեկոյան երկնքում գունդ-գունդ կուտակվեցին ամպերը:
Երկնքում գունդ-գունդ կուտակվեցին ամպերը:
Գունդ-գունդ կուտակվեցին ամպերը:
Կուտակվեցին ամպերը:
Կուտակվեցին ;

Նա տանն օրերով բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:
Տանն օրերով բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:
Օրերով բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:
Օրերով կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:
Կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:
Կարդում էր բանաստեղծի գործերը:
Կարդում էր գործերը:
Կարդում էր:

Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
Այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:
Այդ արձանը տեղափոխեցին գետափ:
Արձանը տեղափոխեցին գետափ:
Տեղափոխեցին գետափ:
Տեղափոխեցին :

Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:
Արագիլը ձագերին պաշտպանում էր օձից:
Ձագերին պաշտպանում էր օձից:
Պաշտպանում էր օձից:
Պաշտպանում էր :

ՎԱՆԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Դաս 1

• Ե՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ո՞րն էր դրա ստեղծման գլխավոր պատճառը։ Ի՞նչ անուններով է հայտնի։

Ք.ա.IX դարում Վնա լճի ավազանում ստեղծվեց և աստիճանաբար հզորացավ համահայկական առաջին թագավորությունը: Աստվածաշնչում այդ թագավորությունը հայտնի է Արարատ անվամբ, իսկ ասորեստանցիներն այն կոչում էին Ուրարտու: Երկիրը նաև անվանում են ՝ Նաիրի, իսկ տեղական լեզվով այն կոչվում է Բիայնիլի, որը կապված է Վան անվան հետ : Այդ պատճառով պատմագիտության մեջ այս պետությունը հաճախ կոչում են Վանի թագավորություն:
• Փորձեք ներկայացնել Սարդուրի I-ի պատմական կերպարը։

Սարդուր առաջինը հիշատակվում է որպես Հայաստանի հարավային շրջանների տիրակալ: Նրա շինարարական և ռազմական գործունեությունը կապված է Վանա լճի ավազանի և Աղձնիք աշխարհի տարածքների հետ:Սարդուր մեկի ձեռնարկած կաևոր քայլերը ամրապնդեցին վերելքի ուղին բռնած թաքավորությունը:

15 урок

Классная работа:

Упр.1 Какие гласные нужно выбрать, если известно спряжение глагола? Запишите слова.

  1. Режишь (I спр.), отвечаешь (I спр.), манишь (II спр.).
  2. Вертите (II спр.), крутите (II спр.), думаете (I спр.).
  3. Терпят (II спр.), клеют (II спр.), борятся (I спр.).

Упражнение 2.

Спишите пословицы. Вставьте пропущенные буквы и объясните их написание.

1) За двумя зайцами погонишься — ни одного не поймаешь. 2) Много будешь знать — скоро состаришься. 3) Правда глаза колет. 4) Конь вырвется — догонишь, слова сказанного не воротишь. 5) Руки не протянешь, так и с полки не достанешь. 6) Дождь вымочит, а солнышко высушит. .

Домашнее задание:

Упражнение 1.

Вставьте пропущенные буквы и измените по лицам глаголы спорить,ездить ,плакать.

Чистить, молвить, портить, мылиться, опостылить, значить, спорить, обезлюдить, обезумить, таять, править, верить, кашлять, плакать, ездить, каяться, заметить, надеяться, зависить, обидеть.

Упражнение 2.

Вставьте пропущенные буквы.

(Он) подыщет работу, (он) дополнит ответ, дышится легко, засеешь поле, обклеишь обоями, вытришь насухо, колышутся знамена, народ борется, снег тает, все зависит от обстоятельств, бродишь по аллеям, он ненавидит ложь, сказанного не воротишь, ты все можешь, солнце греет, ты слышешь все шорохи, хочется выиграть.

07.11.2022

  1. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են պատահույթներ.
    ա) Դուք դուրս եք գալիս տնից և հանդիպում եք Ձեր վերևի
    բնակարանում ապրող հարևանին։

    բ) Ուժգին քամի է փչում, իսկ ծառերի տերևները չեն շարժվում։
    գ) Սեղանի թենիս խաղալիս Դուք հաղթել եք Ձեր ընկերոջը (որը
    նույնքան լավ է խաղում, որքան Դուք)։

    դ) Թռչնակը ներս կթռչի Ձեր սենյակը։


  2. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են հավաստի.
    ա) Դուք միացրել եք լույսը, իսկ լամպը չի վառվել։
    բ) Զամբյուղում 10 խնձոր կար։ Երբ զամբյուղի մեջ դրեցին ևս
    մեկ խնձոր, այնտեղ եղավ 11 խնձոր։

    գ) Զամբյուղում 5 տանձ կար։ Երբ զամբյուղի մեջ 4 խնձոր էլ
    դրեցին, այնտեղ եղավ 9 խնձոր։
    դ) Հրաձիգը կրակել է և դիպել թիրախին։
    ե) Չորս մարդու համար ճաշ պատրաստելիս խոհարարը պղնձի
    մեջ լցրեց կես տուփ աղ։ Ճաշը աղի ստացվեց։
  3. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են անհնար.
    ա) Դրամը նետելիս ընկել է «զինանիշ»։
    բ) Գիշերը ծագել է արևը։
    գ) Դուրս գալով փողոց՝ Դուք հանդիպել եք Տիգրան Ա արքային։
    դ) Հաջորդ շաբաթ վատ եղանակ կլինի։
    ե) Դուք մուրճով խփել եք ռելսին, և ձայն է հնչել։
    զ) Հավաքակայանում միայն մարդատար մեքենաներ կան։
    Այնտեղից դուրս է գալիս մի ավտոբուս։




  4. Ո՞ր իրադարձությունն է պատահական, ո՞րը՝ հավաստի, ո՞րը՝
    անհնար.
    ա) Գցում են խաղոսկրը. կբացվի 1, 2, 3, 4, 5, 6 թվերից որևէ
    մեկը։ Պատահական
    բ) Գնել են մի փոշեկուլ. պարզվել է, որ այն խոտան է։ Հավաստի
    գ) Հայաստանցի մարզիկը կդառնա օլիմպիական խաղերի
    չեմպիոն։ Հավաստի
    դ) Աքաղաղը ձու է ածել։Անհնար
    ե) Գցել են խաղոսկրը. բացվել է 6 թիվը։ Պատահական
    զ) Գցել են խաղոսկրը. բացվել է 10 թիվը։ Անհնար
    է) Աֆրիկայում Կոնգո գետը ծածկվել է սառույցով։Անհնար
    ը) Անկոչ հյուր է եկել։ Պատահական
    թ) Հրանոթը կրակել է. լսվել է դղրդյուն։ Հավաստի



    318.Զամբյուղում կան կարմիր, դեղին և կանաչ խնձորներ: Զամբյուղից մի խնձոր են հանում: Ի՞նչ ելքեր ունի այդ պատահական
    փորձը: Երեք ՝ կարմիր, դեղին և կանաչ խնձորներ:


    320.Ի՞նչն է ավելի շատ՝ ա) 1 տարի՞ն, թե՞1 1/2 մլն վայրկյանը, բ) 1 դա՞րը,
    թե՞ 1/2մլրդ վայրկյանը։

    1 տարին մեծ է մեծ է դարը

    325.Գտե՛ք թիվը, եթե՝
    ա) այն 11-ի բաժանելիս ստացվում են 5 քանորդը և 9 մնացորդը. 5×11+9=64
    բ) այն 8-ի բաժանելիս ստացվում են 26 քանորդը և 6 մնացորդը։ 26×8+6=214


    328.Գետի հոսանքի արագությունը 2 կմ/ժ է։
    Նավակը, որի սեփական արագությունը
    17 կմ/ժ է, 3 ժ լողացել է գետի հոսանքի
    ուղղությամբ և 4 ժ՝ հոսանքին հակառակ։
    Քանի՞ կիլոմետր է անցել նավակը։S=19×3=57կմ
    S=15×4=60
    60+57=117կմ

 Վանո Սիրադեղյանի Բուքը, երգը, երեխան 

Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։ Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։

Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու դեմ էր առնելու դռանը և իրեն հաճելի անակնկալ էր մատուցելու։

Երեխան այնքան էր ինքն իրեն ապավինել, այնքան էր մտել ինքն իր մեջ, որ մրմռացող ոտքերը այլևս իրենը չէին։ Նա արդեն ոտքերին օգնել չէր կարող և ճիշտը դրանց գոյությունը ուրանալն էր։ Եթե ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չի, խորամանկում էր երեխան։

Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։ Սառած, անզգալի, պրոտեզի վրա քաշած կոշիկի նման, ուրիշի ոտքին եղածի նման անհաղորդակից կային ու տարօրինակ էլ էր, որ հետը գալիս էին։ Այսինքն, առաջն ընկած գնում էին։

Երեխան հասավ դռանը ու դուռը չբացած՝ ներսում էր… Դուռը դեմ ընկավ, ու երեխան ցրտից ոտքից գլուխ դաղվեց։ Ուրեմն, դեռ ներսում չէր։

— Հարութ քեռի,— կանչեց,— սառա, Հարութ քեռի։

Երեխային թվաց հեռվի՜ց, դանդաղ, միջանցքով գալիս են։ Գալիս—չեն հասնում։ Դռան դեմ անակնկալի եկած երեխան անպաշտպան էր։ Այդքան չզգալու տված ցուրտը, այդքան իրենից վանած, արհամարհած ու չարացած ցուրտը մեկեն, վրիժառու խփել էր երեխային։ Կամքը հաշվարկված էր որոշակի տարածության, որոշակի ժամանակի համար և հիմա իր գործը արել՝ վերացել էր։ Սառնամանիքի դեմ նոր խաղ սկսել չէր լինի, և կամազուրկ մարմինը ցրտի բերանը տված՝ երեխան տղամարդավարի մղկտում էր։ Ու ամեն պահ ներսում հայտնվելու հույս ուներ։

Դռան փեղկը հույսով ետ գնաց ու դխկոցով դեմ առավ նիգին։

— Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ։

Հանգը այնպես չէր, թե՝ այ որդի, բա դու մեղք չե՞ս, բա դու քուն ու դադար չունե՞ս… Ձայնը քնահարամ եղած հարբածի չարություն ուներ, բայց երեխան չարությունը բիձու փնթփնթոց հասկացավ։
Լավ մարդուն նեղություն տալու համար երեխան մեղավորություն զգաց և արդեն որպես ներս մտած՝ բացատրեց, արդարացավ.

— Հարութ քեռի,— ասաց,— վազելով եմ եկել՝ շուտ հասա։

— Իմ գործը չի, Ավագը կարգադրել է չթողնեմ։

Երեխան կարծեց լավ չարդարացավ։

— Ավագը չի իմանա, Հարութ քեռի, կմտնեմ նստարանի տակ։

— Գնա ձեր թախտի տակ մտի,— ասաց։

Երեխան կարծեց հոգու հետ խաղ են անում։ Կարծեց հետագա վայելքն են ձգելով քաղցրացնում։

— Ավագը իմ մոր քեռու տղեն է, Հարութ քեռի, բաց արա։

— Գնա, գնա,— ասաց,— մի անգամ էլ ետ վազի արի՝ ժամը կգա։

Երեխան առաջին պահ չհավատաց, բայց հեռացող ոտնաձայնը իրոք հեռանում էր։ Երեխայի խելքը մտավ, որ, ուրեմն, ճիշտը տուն գնալ—դառնալն է։ Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Բայց բուքը, մութը, բքից սսկված, տեղները չմատնող շները… Երեխան դպրոցի մատույցներում ձեռքի փայտը վախի հետ շպրտել էր՝ ո՞նց գտներ։ Հետո, ախր, ո՞նց կարող էր տուն գնալ—դառնալը ավելի հարմար լինել։ Իսկ եթե հարմար չէ, դուռն ինչո՞ւ չբացեցին… Երեխայի միտքն էլ էր սառչում։ Իսկ ոտքերը ինքնաբերաբար դոփդոփում էին։ Երեխան արդեն պարում էր։ Բայց ուսը գցած շորի պայուսակը լնգլնգում էր և գրպանիկի թանաքամանը կարող էր շուռ գալ։ Երեխան ձախ ձեռքը հանեց թևատակից, շորի վրայից բռնեց թանաքամանը, բութ, սառչող մատով խցեց բերանը։ Հիմա կարող էր ապահով թռչկոտել։

Ձախ ձեռքն էլ ոտքերի հետ սառչում էր։ Ականջներին երեխան կամքի գերագույն լարումով ձեռք չէր տալիս. տրորեր՝ մղկտոցը սաստկանալու էր։ Միտքը ցրտից, ցավից շեղել էր պետք։ Մի բան անել պետք էր։ Հիշեց, որ գրպանում հացի կտոր կա, աջ ձեռքն էլ թևատակից հանեց, կոխեց գրպանը՝ լիքը ձյուն էր, ձյան տակ հացը քարացել էր։ Եվ երեխան սկսեց երգել.Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել,Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել…

— Սովից ցնդել ե՞ս, այ լակոտ։

Երեխան քարացավ։ Ամոթից մի երկվայրկյան նույնիսկ տաքացավ։ Իր երգելը երգեցողության դասատուն անգամ լսած չկար, իսկ սա Ավագն էր։ Երեխան կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ Լարումից երեխան մի քիչ էլ տաքացավ։



Առաջադրանքներ`

1.Ո°րն էր պատմվածքի ասելիքը։ Պատմությունը բնորոշում է մեր ժողովրդը , ինչ դժվարություների միջով է անցնում ու ինչպես է հաղթահարում և մնում մարդ,չփոխվելով, չկորցնելով եղածը: Եվ ամենակարևորը գնահատելով ունեցածը:

2.Հիմնավորի’ր պատմվածքի ավարտը։
Տղան խելոք ու խեղճ լինելով, պատրաստ սպասում էր պատժին ու թե ինչ է գալու գլխին , բայց նա միևնույնն է իր երգելով տաքացրեց իրեն ու հաամբերատար սպասում էր ներս մտնելուն: Պատրաստ էր հաղթահարելով բոլոր խոչընդոտները:

3.Թվարկի’ր պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։
Երեխա-խեղճ, խելացի, խելոք, ուժեղ
Հարութ քեռի- անտարբեր, սառնասիրտ
Ավագ- չար, անշնոհք

285. Երեխայի հասակը մինչև 7 տարեկան դառնալը փոխվել է հետևյալ
կերպ

  1. Օդի ջերմաստիճանը չափել են մեկ օրվա ընթացքում։ Չափումների
    արդյունքները ներկայացված են հետևյալ աղյուսակում.

288.
Գնացքը A կետից մեկնել է C կետը։ Ճանապարհին այն կանգ է առել
B կետում։ Այդ ամենը գրաֆիկորեն պատկերված է 36-րդ նկարում։
Գրաֆիկից ելնելով՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
ա) Որքա՞ն ժամանակ է գնացքը եղել ճանապարհին։ 7 ժամում:
բ) Որքա՞ն ժամանակում է գնացքը հասել B կետը։ ժամում:
գ) Ի՞նչ արագությամբ է գնացքը A կետից ընթացել դեպի B կետը։
դ) Ի՞նչ արագությամբ է գնացքը B կետից ընթացել դեպի C կետը։
ե) Որքա՞ն է տևել B կետում արած կանգառը։


291.
Դիցուք x-ը և y-ը 6 սմ2 մակերես ունեցող ուղղանկյան հարևան կողմերի երկարություններն են: Այդպիսի շատ ուղղանկյուններ կարող են լինել: Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս, թե ինչպես է փոխվում այդպիսի ուղղանկյան կողմերից մեկի երկարությունը (y)` կախված մյուս կողմի երկարությունից (x):



296. 9 տ երկաթի հանքաքարից ստանում են 5 տ երկաթ։ Որքա՞ն երկաթ կստանան 54 տ հանքաքարից։









  1. Խանութը կոնֆետ է ստացել, որի 1 կգ-ն արժե 2000 դրամ: Առաջին
    օրն այդ կոնֆետից վաճառվել է 7 կգ, երկրորդ օրը10 կգ, երրորդ օրը 6 կգ, չորրորդ օրը` 5 կգ: Որոշե՛ք, թե կոնֆետների վաճառքից
    ի՞նչ գումար է ստացվել առաջին օրը, առաջին երկու օրում, առաջին երեք օրում, չորս օրում: Կազմե՛ք համապատասխան գրաֆիկը:


1օր-14000
2օր-20000
3օր-12000
4օր-10000
1-2-3-4=56000
1-2=34000
1-2-3=46000