08. 09. 2023 Դաս 1

Երկրաչափություն 7

Երկրաչափություն առարկան՝ գեղեցիկ է (դաս 1)

Երկրաչափությունը մաթեմատիկայի ճյուղերից է: Այն ուսումնասիրում է երկչափ պատկերների, օրինակ՝ քառակուսու կամ եռանկյան, և եռաչափ մարմինների, օրինակ՝ բուրգի կամ խորանարդի հատկությունները:Դեռևս մ. թ. ա. II հազարամյակի սկզբին եգիպտացիներին հայտնի էին երկրաչափական պարզագույն հասկացություններն ու կանոնները, որոնք, սակայն, համակարգված չէին և խիստ գործնական բնույթ ունեին: «Երկրաչափություն» բառն ինքը նշում է այդ գիտության ծագման հիմքերը: Եգիպտացիներին այդ գիտությունը պետք էր հատկապես Նեղոսի վարարումներից հետո առանձին ընտանիքների պատկանող հողամասերի չափերը վերականգնելու համար:Հողամասերի մակերեսը ճիշտ հաշվելուց էր կախված փարավոնի գանձարանը մուծվող հարկի չափը: Այն հեռավոր ժամանակներում հարկավոր էր լինում հաշվել նաև տարբեր մարմինների ծավալները: Նույն այդ Եգիպտոսում ստրուկները կառուցում էին քարե վիթխարի բուրգեր՝ տիրակալների մահարձաններ, ոռոգիչ ջրանցքներ ու խանդակներ էին փորում, կառուցում ամբարտակներ: Հարկ եղավ սովորել, թե ինչպես պետք է հաշվել այդ մարմինների ծավալը: Սորուն նյութերը՝ ցորենը, ալյուրը, և հեղուկները՝ ձեթը, գինին, պահվում էին կավե կլոր, հսկայական կարասներում: Պետք էր իմանալ նաև այդ կարասների ծավալը: Այնպես որ, եգիպտացիները ստիպված էին իմանալ երկրաչափական որոշակի հասկացություններ ու կանոններ:Սեղանի, գրատախտակի, պատուհանի ապակու մակերևույթները պատկերացում են տալիս հարթության մասին: Բայց այդ մակերևույթները եզրեր ունեն, իսկ հարթությունը եզրեր չունի: Բոլոր ուղություններով այն անվերջ է:Հարթության ցանկացած երկու կետով անցնում է միայն մեկ ուղիղ: Ուստի երկու ուղիղներ կարող են հատվել միայն մեկ կետում:AB հատվածը կազմում է AB ուղղի մի մասը: Ուղիղը, ի տարբերություն հատվածի, ծայրեր չունի: Ուղղի ցանկացած կետից նրա երկու կողմերի վրա կարելի է առանձնացնել ցանկացած երկարությամբ հատվածներ: CE ուղիղը տարված է C և E կետերով: D կետը գտնվում է CE ուղղի վրա, իսկ F կետը` ոչ:O կետը GH ուղիղը բաժանում է երկու մասի: Դրանցից յուրաքանչյուրն անվանում են ճառագայթ: O կետն անվանում են ճառագայթի սկիզբ: Ճառագայթը վերջ չունի:Նկարում պատկերված է PK ճառագայթը: Նրա սկիզբը P կետն է: Ճառագայթը նշանակելիս առաջինը միշտ գրում են ճառագայթի սկզբի տառը:OG և OH ճառագայթները միասին կազմում են GH ուղիղը և ունեն ընդհանուր O սկիզբ: Այդպիսի ճառագայթներն անվանում են միմյանց նկատմամբ լրացուցիչ: OG ճառագայթը OH ճառագայթի լրացուցիչն է, իսկ OH ճառագայթը՝ OG ճառագայթի: Յուրաքանչյուր ճառագայթ ունի միայն մեկ լրացուցիչ ճառագայթ:Հարթության վրա տանենք AB և AC երկու ճառագայթներ, որոնք ունեն A ընդհանուր սկիզբը։ Ստացված երկրաչափական պատկերն անվանում են անկյուն: AB և AC ճառագայթներն անվանում են այդ անկյան կողմեր, իսկ A կետը՝ անկյան գագաթ։Անկյունը նշանակում են երեք տառով՝ BAC։ Անկյան անվանուիրմը գրառելիս մեջտեղում գրվում է նրա գագաթը ցույց տվող տառը։Անկյունը կարելի է նշանակել և մեկ տառով, որրը համարվում է նրա գագաթի անվանումը։ BAC անկյունը կարելի է նշանակել պարզապես A տառով։ Անկյուններ նշանակելիս “անկյուն” բառի փոխարեն գրում են ∠ նշանը, օրինակ՝ ∠BAC, ∠A։

Առաջադրանքներ

1) Գծեք միևնույն O կետով անցնող 4 հատ ուղիղ: Այդ ուղիղները քանի՞ մասի են բաժանում հարթությունը:

8

2) 3 հատ ուղիղների օգնությամբ առավելագույնը քանի՞ մասի կարելի է բաժանել հարթությունը:

6

3) Գծեք որևէ անկյուն: Տարեք այնպիսի հատված.

ա) որի բոլոր կետերը գտնվեն այդ անկյան ներքին տիրույթում,

բ) որի բոլոր կետերը գտնվեն այդ անկյան արտաքին տիրույթում,

գ) որի կետերի մի մասը գտնվի անկյան ներքին տիրույթում:

4) Գծեք AOB չփռված անկյունը և տարեք՝

ա) այնպիսի OC ճառագայթ, որն AOB անկյունը տրոհի երկու անկյան,

բ) այնպիսի OD ճառագայթ, որն AOC անկյունը երկու անկյան չտրոհի:

07. 09. 2023 2 մաս

Առաջադրանքներ (լրացուցիիչ)

1) Գրեք բոլոր այն միանդամները, որոնք ստացվում են տրված միանդամում արտադրիչների տեղերը փոխելիս

ա) 3ab=ba3=a3b=b3a=ab3

բ) d(-2)3c = 3(-b)2c = 2c (-3)b

գ) x7yz = 7yzx = zy7x

դ) a4 = 4a

ե) ab3 = 3ba = a3b

զ) 2ak5 = 5ka2 =ak52

2) Պարզեցրեք միանդամի գրությունը

ա) -2ab(-3)c = 6abc

բ) 12d(-45)a = — 540da

գ) bx(-12)34 = — 408bx

դ) xy1 = 1xy

3) Գտեք ամենափոքր հնգանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի տարբերությունը.

Տարբերություն 9001.

4) Քանի՞ օր է 3 միլիոն ժամը

125000

5) Գտե՛ք 17‐ի բազմապատիկ բոլոր երկնիշ թվերը

17, 34, 51, 68, 85

07. 09.2023

Առաջադրանքներ

1) Միանդամ են արդյոք հետևյալ արտահայտությունները

ա) a

բ) a+B գ) ba դ) b2c ե) ab/(a+b) զ) ax/B է) 3/4 xy

ը) 0թ) -1,26

ժ) (a-b)/3

ի) p4xy

լ) 7a-32)

2.Պարզեցրեք միանդամի գրությունը

ա) 0ab = 0

բ) xy0z = 0

գ) 1kpx = kpx

դ) ab1m = abm

ե) a5b(-3) c(-8) = 120abc

զ) 6x12y(-13)z = — 936yz

3.Ի՞նչ արժեք է ստանում 3x + 2y գումարը փոփոխականների հետևյալ արժեքների դեպքումx = 1.2, y = 1.5:4)

3 x 1,2 +2×1,5=6,6

4.Գտեք թիվը, եթե հայտնի է, որ նրա 6.2%-ը հավասար է 9.3-ի։

9300/62 = 150

Ծառերը

Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել ասում է, չարությունից պայթում էր՝ որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում — իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից: Քո պապի պահած շունն էլ պիտի էդպես լիներ, նրա զավակն էլ ու չափարի բանջարն էլ ու պատի օձն էլ պիտի էդպես լինեին: Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ՝ գովում ու ծիծաղում է — իբր թե լավն ես, խղճով ես, և էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս: Իմ հեր ու քո պապ Իշխանը խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտի տակ վառվում էր- բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն: Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս: Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ — երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է: Ամբողջ Վանքերը Իշխանից աստծու չափ շնորհակալ էր գիտե՞ս ինչի համար — բոլորին կարող էր վնաս տալ: Կարո՛ղ էր: Նրա վտանգը ծովիանի՛, ծովիանի նման խաղում ու ցոլում էր Վանքերից Բորչալու ու Բորչալվից Ղազախ բոլորի վրա և ամեն րոպեի կայծակ կդառնար ու կտրաքեր ուզածդ խեղճուկրակի գլխին: Բոլորի համար նրա լավությունն էն էր՝ որ չէր տրաքում, թե չէ ուրիշ լավություն ոչ ոքի համար նա չի արել: Լավություն բոլորին քո պապ ու իմ պատրոն Ավետիքն է արել: Ուրիշի համար՝ մեղու, պատվաստ, կացնի կոթ, ուրիշի համար՝ սել, ամուսնացած եղբոր փոխարեն՝ բանակ, եղբոր բանտարկված տղայի համար՝ կառավարչի մոտ կոռի — նա աստծու լավությունն էր էս ամբողջ գյուղին, և գիտե՞ս ինչ էր ասել նրա Գիքոր փոքր ախպերը. «Էդ ո՜նց է Սարգսի համար կոռի գնաց, ինձ համար ձեռուոտն էդպես կապվել է՝ մի սել չի սարքում» (մի կաղնի կտրելու իրավունքի դիմաց անտառապահը Գիքորից մի եզանսել է ուզած եղել): Քո պապ ու իմ պատրոն Ավետիքի ճիշտ պատասխանը դա է, դու մի կարծիր, թե նրա վարքն ուրիշ պատասխան ունի: Շնորհակալություն ո՞վ էր ասում նրա ձիուն — ոչ մեկը: Բեռն իջեցնում ու քամակին ձեռաց ճիպտում էին — բեռը՝ իրենց, քրտնահոտը՝ տիրոջը — գնա՛: Խիղճ, խղճի վրա խիղճ, խղճի վրա խիղճ, ներսից խիղճ, դրսից խիղճ — դա խի՞ղճ է թե փալասե տիկնիկ, զավակս, զավակս, իմ հոգսս, իմ տանջանքս, իմ անհանգստությունս, իմ տառապանքս, իմ բեռս: Աղջիկ եք տեսնում՝ կանգնում նայում եք ու աչքներդ լցվում է, տղա եք տեսնում՝ բերաններդ բա՜ց նայում եք, հիվանդ գառան համար լաց եք լինում, սիրուն հորթի համար լաց եք լինում — ձեր փորում տղամարդու սի՞րտ է թե սազը ձեռին աշուղ: Քո պապ Ավետիքի քնա՜ծ, դանդա՜ղ, բա՜րի, էն էլ ես ինչ իմանամ բարի՞ թե վախկոտ չեղած մի պուտ արյունը էդ ո՜նց կարողացավ կտրել մերանի պես քո մեջ Իշխանի տված էն կատաղի վարար արյունը, անդադար, խաբեբա, շողոմքոր, համարձակ, անքուն, վրիժառու, զնգուն-զվարթ-ավազակ առնաուտի արյունը քո մեջ էդ ո՜նց կտրվեց Ավետիքի քնած մի պուտ արյունից: Թե՞ էդքան դուրեկան է ծնկներն օջախին դեմ անել, ժպտալով ննջել ու հուսալ ու հավատալ, թե աշխարհը բարի է: Էծը թուփ — գելը էծ: Է՞ծն ես թե թուփը, գե՞լն ես թե էծը , ո՞րն ես: Կա՛մ — կա՛մ: Չէ՜ մի. դուք սպասեք ձեր դրախտին՝ որ վանքի զանգերն իրիկվա մեջ զրնգան, իրիկվա մեջ վանքի աղբյուրը երգի, հոգնած իրիկվա միջով ձեզ բարձած բերեն, վերցնեն ձեր բեռը քրիստոսի իրիկվա մեջ և ուռչի՜ շնորհակալությունը բկների մեջ, խեղդի — «շնորհակալ եմ, ձի, Բորչալվից, է՜, մի ձմեռվա հաց բերիր երեխեքիս համար, պարտական ենք, ձի»:Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես — հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել…

Կադրա՜։

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։

պատվաստ- Այդ եղանակով աճեցված ծառ:

կացնի կոթ- Ամանի՝ գործիքի կամ զենքի բռնելատեղ՝ բռնակ:

2.Պատմվածքում առանձնացրու այնպիսի մտքեր,որոնք քեզ հոգեհարազատ են, որոնք արդիական են (այժմեական, ժամանակակից, առօրյա, ակտուալ)։

3. Բացատրի՜ր շնորհակալություն բառի իմաստը, ինչպե՞ս ես դու շնորհակալ լինում ծնողիդ, ընկերոջդ․․․

Շնորհակալություն-Երախտագիտություն, երախտապարտություն, երախտավորություն, գոհունակություն, գոհություն, գոհացողություն։

Շնորհակալ լինելով ծնողների ‘ օգնում եմ մայրիկի դժվար պահերին, օգնում եմ տնային գործերում։

информация про Зевса

Цепь Зевса

Над всем миром и Олимпом царит Зевс, отец богов и людей, бессмертных и смертных. Он — сильнейший из богов. С которым неразлучны его слуги — Власть, Сила и Победа-Ника. Никто из богов не может сравниться с ним могуществом. Если спустить с Олимпа прочную золотую цепь, дать один конец в руки Зевса, другой — всем богам, то и тогда они не смогли бы не только сбросить Зевса на Землю, но даже чуть-чуть поколебать его на золотом троне. Но если бы цепь потянул Зевс, поднял бы он на ней всех богов вместе с землей и морем, обмотал бы цепь вокруг вершины Олимпа и оставил бы весь мир подвешенным среди небесных просторов.

Эгида Зевса

Зевс — обладатель эгиды, поэтому его называют «Эгиох», «Эгидодержец». А вот что такое эгида, точно не знает никто. Одни говорят, что это щит из козьей шкуры, другие — что плащ, но все согласны, что на эгиду прикреплена внушающая ужас голова медузы Горгоны. Когда Зевс потрясает эгидой над двумя сошедшимися в битве войсками, небо окутывается тяжелыми тучами, блистают молнии, рокочет гром, вселяя ужас в души одного войска, наполняя бодростью и мужеством сердца другого. Таким способом Зевс приносит победу в бою, поэтому одно из его имен — Зевс Победоносец.

Зевс и люди

Как обладатель громов и молний, бог, насылающий грозу, Зевс зовется Громовержцем, Тучегонителем, Высокогремящим. Своими молниями он испепеляет нечестивцев, людей, нарушающих установленные им в мире законы. Кара Зевса страшна для людей, но к тем, кто чтит богов, Зевс относится милостиво.

Я и моя родословная

Ход проекта

Ознакомиться с текстом

Каждому человеку важно знать историю своей семьи. Так он сможет не только воздать дань уважения родственникам, но многое узнать о себе и прошлом близких ему людей.

Моя семья носит гордую фамилию Романовых, но нам с мамой так и не удалось выяснить, имеем ли мы какое-либо отношение к царскому роду. Даже обратившись к архивам, мы не смогли найти никаких исторических документов, рассказывающих о жизни нашей семьи до 1942 года.

Дело в том, что мой прадедушка Иван Петрович Романов во время Второй мировой войны остался сиротой — отец его погиб на фронте, а мать не пережила Блокаду. Поэтому прадедушка почти ничего не помнил о своих родителях. Когда он вырос, то женился на подруге по детскому дому — Варсеник Акопян. В этом браке у них родился сын Давид, а затем ещё три дочери: двойняшки Аракс с Асей и младшая девочка Лиза. На какое–то время семья переехала в Армению, а после поселилась в Санкт-Петербурге.

Давид Иванович Романов стал моим родным дедушкой. В 1985 году он женился на коллеге Татьяне, так же как и он работавшей инженером на судостроительном заводе, а два года спустя у них родилась дочка Света — моя мама.

Сейчас мои дедушка и бабушка уже вышли на пенсию и живут в Санкт-Петербурге. Их квартира находится недалеко от нашей, поэтому мы часто видимся и замечательно проводим время вместе. Знаю я и дедушкиных сестёр, которых называю своими тётями. Две из них — Аракс и Ася живут в Москве, а Лиза ещё в юности уехала работать в США, где и решила остаться. Иногда дедушкины сёстры приезжают к нам в гости, а порой, наоборот, мы навещаем их.

Моего отца зовут Владимир. Он женился на армянке Астхик, которая перебралась на учебу в Петербург. Там мама с папой и познакомились . Так и родился я. Мое имя Аргишти. Мама дала мне такое имя, потому что ее предки были родом из славного Вана, а самого знаменитого предка с материнской стороны звали Аргишти. Не уверен, что моим прямым предком является Великий царь Вана Аргишти, но я рад, что меня назвали таким сильным именем. Я рад, что в моих жилах течет русская и армянская кровь, и я считаю, что наша родословная одна из самых больших, а история ее возникновения одна из самых красивых .

Задания для выполнения

1.Взять любую фотографию на которой запечатлены ваши родные. Описать данную фотографию подробно.

2.От слова «род» образовать новые однокоренные слова, а после составить с данными новыми словами словосочетания.

Родник

Родители

Роддом

Родословно

Родимый

Родной

Родственик

Родина

Родила

Родной город, Мой родник, Моя родина, Момин родственник, Мама родила, Родимое петно, Большая родословно, Большой роддом, Мои родители.

3.Подобрать к слову «родословная» синонимы.

Родословная-предки, род, кровная линия, поколение, колено.

4.Сочинение на тему: «Путешествие к моим истокам …» «Откуда мы родом и где наши корни?»

На этой фотографии вы видите меня, мою маму Маргариту и моего дядю Тигран. Этим летом мой дядя приехал из Польши со своей невестой. Здесь они поженились и сыграли свадьбу.

На этой фотографии вы видите моего дедушку Армена и бабушку Гаянэ. Слева от меня стоит мой родной младший брат, Тигран. Два года назад мы все вместе поехали в Гарни,посмотреть храм.

Для обсуждения:

1. Шежере – арабское слово, означает «дерево» . Шежере представляет собой генеалогическое древо, куда вносились имена предводителей родов по мужской линии, помимо этого включались сведения об исторических событиях, важнейших фактах жизни родов и племен Подобно дереву, оно отпускает всё новые и новые ростки и ветки. Корни – это наше прошлое, ствол – это настоящее, ветки – это будущее .За несколько поколений шежере дополняются один — два раза, однако начальные части сохраняются в первозданном виде. Поэтому оно представляло собой большую историческую ценность.Как взаимосвязано наше прошлое с настоящим и нашим будущим?

2.ПрокомментируйтеКаждый из нас имеет предков, происходит от множества фамилий. Ребенок – это только почка на ветвях большого дерева. Родители – это только ветви, рожденные стволом этого дерева. Огромный мощный ствол — это семья. Земля — это тайна, которая скрывает корни этого дерева

Отчёт по русскому

Мой блог՝ https://aghababyan.home.blog/category/%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6/

УРОК 36

УРОК 35

УРОК 34

УРОК 33

УРОК 32

УРОК 31

20.03-24.03

03.03-10.03 2023

УРОК 27

УРОК 21

УРОК 18

22.11.2022

УРОК 16

15 УРОК

ЧАСЫ И ВРЕМЯ

11.10.2022

06.10.2022

УРОК 5

УРОК4

УРОК 3

      ЗОЛОТАЯ  ОСЕНЬ

ԱմփոփՈԻչ ԲՆԱԳԻՏՈՒԹյուն

Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:

Բնության մեջ կան շատ թթուներ, օրինակ՝ կիտրոնաթթու, խնձորաթթու, կաթնաթթու, քացախաթթու:

Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:

Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միա վորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։

Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում:

Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Մարմիններ, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները։

Ի՞նչ է բջիջը։

Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միա վորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։

Որո՞նք են արմատի գործառույթները:

Արմատն ունի կարևոր գործառույթներ`արմատը բույսը ամրացնում է հողին,արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:

Ի՞նչ է շնչառությունը:

Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է նյութափոխանակությունը: Կենդանի օրգանիզմների նյութափոխանակության կարևոր դրսևորում է գազափոխանակությունը:Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:

Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք:

Ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները:Ցամաքային կենդանիների շնչառության օրգանն է` թոքերը:Միջատների շնչառության օրգանն է` շնչառական խողովակները՝ տրախեաները:Կենդանիների շնչառության օրգան կարող է լինել նաև մաշկը: Գորտի գազափոխանակության գրեթե կեսն ապահովում է մաշկը:

Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:

Բնակության համար պիտանի միջավայրեր են ծառայում ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմները: