Հայոց լեզուն անցել է զարգացման երեք փուլ՝ գրաբար, միջին հայերեն, աշխարհաբար։
Գրաբարը հայ ժողովրդի ընդհանուր լեզուն էր, իր երկու տարբերակով (գրական ու խոսակցական) և բարբառային որոշ տարբերակային ձևերով։ Այս դարաշրջանի գրաբարը բաժանում են դասական կամ մեսրոպյան, հնում՝ «ոսկեդարյան» (գրերի գյուտից մինչև 5-րդ դարի կեսը), ետդասական կամ ետմեսրոպյան, հնում՝ «ետոսկեդարյան» (5-րդ դարի երկրորդ կեսից մինչև 8-րդ դարի կեսերը) և ետին կամ նախամիջին (8-10 դդ.) շրջանների։ Առաջին երկու շրջաններին բնորոշ է գրաբարի և խոսակցական լեզվի, որպես մեկ լեզվի գրական ու խոսակցական տարբերակների, միասնությունը։ Երկրորդ շրջանին բնորոշ է նաև գրական լեզվի մեջ գիտական լեզվի տարբերակի ձևավորումը և առանձնացումը, որ բնութագրվում է հունաբանությամբ։Գրաբարը համարվում է աղոթքի լեզու, այն անաղարտ է:Եկեղեցական ծեսերը հասկանալու, արդի հայոց լեզվի նրբություններն ընկալելու համար շատ կարեւոր է ծանոթ լինել գրաբարին:Տեղադրում եմ գրաբարով առաջադրանքներ, փորձեք աշխատել բացատրված բառերի օգնությամբ։ա)ովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2) Մի գովիր ինքդ քեզ, թող քեզ քո ընկերները ու օտարները գովեն։գովեսցէ — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու էզքեզ — քեզեւ մի՛ — և ոչ, ոչ թեԱՌԱՋԱԴՐԱՆՔՆախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։բ) Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։ Բարու փոխարեն չարով մի՛ հատուցիր , չարը տանիցդ չի պակասի։(Աոակք ԺԷ, 13)որ — ով, ով որհատուցանէ — հատուցում է, տալիս էփոխանակ բարւոյ — բարու փոխարենի տանէ նորա — նրա տանիցմի պակասեսցէ — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու
ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։Գրաբա՛ր դարձրու այս նախադասությունը.Բարու փոխարեն չարով մի՛ հատուցիր (մի՛ հատուցաներ), չարը տանիցդ (ի տանէ քումմէ) չի պակասի։ Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ։գ) Որ տայ պատասխանի բան մինչչեւ լուեալ իցէ ինչ` անզգամութիւն է նմա եւ նախատինք։ (Առակք ԺԸ, 13)տայ — տալիս էպատասխանի — պատասխանլուեալ — լսածիցէ — լինի, կլինի, պիտի լինիինչ — ինչ-որ բան, մի բանանզգամութիւն — անմտություն, անխոհեմություննմա — նրան