20.09.2023

Առաջադրանքներ (լրացուցիչ)

5) Օգտագործելով «+»և «-» նշանները վերականգնել հավասարությունըա) 1*2*3*4*5*6*7*8*9=37

բ) 1*2*3*4*5*6*7*8*9=28:

6) Քանի՞ ազդանշան կարելի է հաղորդել, եթե էլեկտրական ցանցում կա տարբեր գույնի 2 էլեկտրական լամպ: 2-3 էլեկտրական լամպ:

7) Պարզեցնել բազմանդամը՝

ա) 7a+2a+3a

բ) 3m-12m+2a

գ) 12a-b-3a-8b

դ) 1,1x-2,7y+0,5x+1,3y

8) Պարզեցնել բազմանդամը՝ա) 2b-13y+b+5y-4bբ) 15a-4x-6,6a+2,4x+5aգ) 27a-3,1b+9a+3,8a+0,7b-aդ) ba2-3a3+7aba+aaa

9) Միանդամները բերել կատարյալ տեսքի և հաշվել միանդամի աստիճանըա) (-2)b3բ) 3a2a38 գ) px2(-1)p3x6դ) 19bb50:

19. 09.2023

Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:

Օրինակ՝

— Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:

— Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:

Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:

Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար կածանը կտրել:

Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:

Մանուկներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:

Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:

Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արփինա :

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:

— Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:.

Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:

Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել

Նրա անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին:

Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:

Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու:

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել:

Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված բառերը: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

վանդության…(շնորհիվ, պատճառով, պատրվակով) դասի չգնաց:

Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին…(պահպանել, պաշտպանել):

Ո՞վ քեզ…(մղեց, դրդեց) այդ արարքին:…(թողեց, լքեց) իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ:

Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

Գնում էր կախարդական մատանին (փախցնելու, գողանալու):

Այս ձողը (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր):

… (ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ինչ ուզում ես՝ (գրիր, շարադրիր, փորագրիր, գրի առ), ես կկարդամ:

. Տրված հոմանիշներով նախադասություններ կազմի՛ր:

ա) Երկարել, ձգվել:

Բ) Աղքատ, խեղճ:

գ) Գույն, երանգ:

.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:

. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու: Չար, վտիտ, վճիտ, չոր, բարի, բծավոր, գերազանց, անարի, մեղավոր, նիհար, ականավոր, երկչոտ, ձևավոր, հռչակավոր, գթառատ, ականակիտ, ջերմեռանդ:

54. Գրի՛ր տրված գույների երանգների անունները (սկզբում իմացածդ բառերը գրի՛ր, հետո բառարանով լրացրո՛ւ):Կապույտ, կարմիր, կանաչ, դեղին, սպիտակ, սև, մոխրագույն:

55. Կետերը փոխարինի՛ր տրված ամենահարմար հոմանիշով: Հույն փիլիսոփա Պյութագորասը սիրով…(գործակցում, ընկերակցում, մասնակցում) էր օլիմպիական (մրցումներին, խաղերին, մրցամարտերին) ու ատլետիկական … (զանազան, տարբեր, ուրիշ) մրցումների: Երկու անգամ նա…(արժանի է եղել, արժանի է դարձել, արժանացել է) դափնեպսակի՝ կռվամարտում … (հաղթանակելու,հաղթելու, նվաճելու) համար: Երբ նրան հարցրել էին այդ …(տարօրինակ, անսավոր, անօրինակ) հրապուրանքի պատճառը, նա պատասխանել էր. «Եթե գիտական պարապմունքների ընթացքում…(ընդհատում, դադար, ընդմիջում, դասամիջոց) չանենք, հոգնած գլխում ոչ մի (թանկարժեք, արժեքավոր) միտք չի ծնվի»:

Ֆիզիկական երևույթներ, ֆիզիկական մարմիններ, նյութ

Առաջադրանքների կատարում Է. Ղազարյան դասագրքից Էջ 166, 1-10 վարժ։

Վարժություններ 1. Բնական գիտությունը։ Բնական գիտությունը է ֆիզիկան։

Վարժ. 2.ինկնաթիռը ֆիզիկական մարմինն է

Վարժ. 33-նավթը նյութ է։

Դիտումներ և փորձեր

1.Ինչպե՞ ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին։

2.Ի՞նչ է փորձը և ինչո ՞վ է այն տարբերվում դիտումից։

3․Ի՞նչ է վարկածը։

Վարկածը հին հունարեն բառ։Իրավական նորմի տարր, որը ցույց է տալիս այն պայմանները, որոնց դեպքում տվյալ իրավական նորմը ենթակա է կիրառման։

4․Ի՞նչ է օրենքը։

5․Ի՞նչ է ֆիզիկակաան տեսությունը։

Տեսական ֆիզիկան

Փիզիկայի մի ճյուղ է, որն օգտագործում է մաթեմատիկական մոդելները և աբստրակցիան հիմնավորելու, բացատրելու և կանխագուշակելու բնական երևույթները։

13. 09.2023

1 . Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր:

Օրինակ`հարևան- հ, ա, ր, է, վ, ա, ն:*փ

Յուրաքանչյուր, արհամարհել, ակնդետ, լուսնկա, ուղևորվել, երկաթյա, Սեբաստիա, հիացմունք:

2. Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:

ա) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն խուլ բաղաձայնով:ելակ։

բ) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով : ավազ, ազնիվ, ուրագ

գ) Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով:

դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով:փայտյա, թավա, քարե

ե) Սկսվեն և ավարտվեն ձայնավորով:երկաթյա, ապակյավ

3. Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:ա) Սկսվեն և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով:բ) Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն խուլով:գ) Սկսվեն և ավարտվեն խուլ բաղաձայնով:դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնեղով:

4.Տրված բառերում կետերի փոխարեն գրիր այնպիսի տառեր, որ յուրաքանչյուր դեպքում ստացվի ոչ պակաս, քան երկու նոր բառ:

Վանք, բարի, գերան, հատել, երգ, հարս, ազատ, բանակ, կարգ, հարուստ, հարդարել, երեք, պարել, հյուղակ, հատակ, վարդ, հանք, շարժում, երգահան, անգիր, հունական, քերծել, անձավ, քերել, վարել, ծածկել, մածուն, հասակ:

5. Օգտվելով հոմանիշների բառարանից գրիր տրված բառերին հոմանիշ մեկական բառ,որոնցում լինի`

բ տառը-ծնողազուրկ- որբ։մաքրել-սրբել:սգալ-Ողբալ։ քեռի-Մորեղբայր:մաքրամաքուր — բյուրեղային։

փ տառը

երկյուղել-փրթել

արեգակ-արփի

ավաղ-Ափսոս

գույնզգույն-երփնագեղ

պնակ-Ափսե

11.09.2023 Դաս 2

Առաջադրանքներ

1) Պարզեցրեք միանդամի գրառումը՝ օգտագործելով աստիճանը.

ա) aba- a² բ) kpppkp — p⁴ k² գ) 3abab — 3a²b² դ) 7xxyyyyx — 7x³y⁴

ե) ababa — a³ b² զ) 3a2a3a — 18a³ է) a³ a⁴ — a7 ը) a²a³aⁿ — a10

2) Գտեք միանդամների արտադրյալին հավասար միանդամը.

Ա) 11pk² × 4p³k = 44p⁴ k³

Բ) 15x²y³ • 8 x⁴y =120x6y³

Գ) 3a •(-6)a²b = — 18a³b

Դ) (-4)b² • (-9) bc² =36b²c²

3) Բարձացրեք աստիճան.

Ա a⁴

Բ =b9

Գ = 3a2

Դ =2b2

ե =4c⁴

զ =5a²b²

4) Գրառեք՝

ա) a-ի խորանարդի և b-ի քառակուսու արտադրյալը:

a³ b²

բ) a-ի քառակուսու և b-ի կրկնապատկի արտադրյալը:

a²• 2b

գ) a-ի խորանարդի և b-ի քառակուսու եռապատիկի արտադրյալը.:

3a³b²

դ) a-ի քառակուսու կրկնապատիկի և a-ի խորանարդի արտադրյալը:

2aⁿ

08. 09. 2023 Դաս 1

Երկրաչափություն 7

Երկրաչափություն առարկան՝ գեղեցիկ է (դաս 1)

Երկրաչափությունը մաթեմատիկայի ճյուղերից է: Այն ուսումնասիրում է երկչափ պատկերների, օրինակ՝ քառակուսու կամ եռանկյան, և եռաչափ մարմինների, օրինակ՝ բուրգի կամ խորանարդի հատկությունները:Դեռևս մ. թ. ա. II հազարամյակի սկզբին եգիպտացիներին հայտնի էին երկրաչափական պարզագույն հասկացություններն ու կանոնները, որոնք, սակայն, համակարգված չէին և խիստ գործնական բնույթ ունեին: «Երկրաչափություն» բառն ինքը նշում է այդ գիտության ծագման հիմքերը: Եգիպտացիներին այդ գիտությունը պետք էր հատկապես Նեղոսի վարարումներից հետո առանձին ընտանիքների պատկանող հողամասերի չափերը վերականգնելու համար:Հողամասերի մակերեսը ճիշտ հաշվելուց էր կախված փարավոնի գանձարանը մուծվող հարկի չափը: Այն հեռավոր ժամանակներում հարկավոր էր լինում հաշվել նաև տարբեր մարմինների ծավալները: Նույն այդ Եգիպտոսում ստրուկները կառուցում էին քարե վիթխարի բուրգեր՝ տիրակալների մահարձաններ, ոռոգիչ ջրանցքներ ու խանդակներ էին փորում, կառուցում ամբարտակներ: Հարկ եղավ սովորել, թե ինչպես պետք է հաշվել այդ մարմինների ծավալը: Սորուն նյութերը՝ ցորենը, ալյուրը, և հեղուկները՝ ձեթը, գինին, պահվում էին կավե կլոր, հսկայական կարասներում: Պետք էր իմանալ նաև այդ կարասների ծավալը: Այնպես որ, եգիպտացիները ստիպված էին իմանալ երկրաչափական որոշակի հասկացություններ ու կանոններ:Սեղանի, գրատախտակի, պատուհանի ապակու մակերևույթները պատկերացում են տալիս հարթության մասին: Բայց այդ մակերևույթները եզրեր ունեն, իսկ հարթությունը եզրեր չունի: Բոլոր ուղություններով այն անվերջ է:Հարթության ցանկացած երկու կետով անցնում է միայն մեկ ուղիղ: Ուստի երկու ուղիղներ կարող են հատվել միայն մեկ կետում:AB հատվածը կազմում է AB ուղղի մի մասը: Ուղիղը, ի տարբերություն հատվածի, ծայրեր չունի: Ուղղի ցանկացած կետից նրա երկու կողմերի վրա կարելի է առանձնացնել ցանկացած երկարությամբ հատվածներ: CE ուղիղը տարված է C և E կետերով: D կետը գտնվում է CE ուղղի վրա, իսկ F կետը` ոչ:O կետը GH ուղիղը բաժանում է երկու մասի: Դրանցից յուրաքանչյուրն անվանում են ճառագայթ: O կետն անվանում են ճառագայթի սկիզբ: Ճառագայթը վերջ չունի:Նկարում պատկերված է PK ճառագայթը: Նրա սկիզբը P կետն է: Ճառագայթը նշանակելիս առաջինը միշտ գրում են ճառագայթի սկզբի տառը:OG և OH ճառագայթները միասին կազմում են GH ուղիղը և ունեն ընդհանուր O սկիզբ: Այդպիսի ճառագայթներն անվանում են միմյանց նկատմամբ լրացուցիչ: OG ճառագայթը OH ճառագայթի լրացուցիչն է, իսկ OH ճառագայթը՝ OG ճառագայթի: Յուրաքանչյուր ճառագայթ ունի միայն մեկ լրացուցիչ ճառագայթ:Հարթության վրա տանենք AB և AC երկու ճառագայթներ, որոնք ունեն A ընդհանուր սկիզբը։ Ստացված երկրաչափական պատկերն անվանում են անկյուն: AB և AC ճառագայթներն անվանում են այդ անկյան կողմեր, իսկ A կետը՝ անկյան գագաթ։Անկյունը նշանակում են երեք տառով՝ BAC։ Անկյան անվանուիրմը գրառելիս մեջտեղում գրվում է նրա գագաթը ցույց տվող տառը։Անկյունը կարելի է նշանակել և մեկ տառով, որրը համարվում է նրա գագաթի անվանումը։ BAC անկյունը կարելի է նշանակել պարզապես A տառով։ Անկյուններ նշանակելիս “անկյուն” բառի փոխարեն գրում են ∠ նշանը, օրինակ՝ ∠BAC, ∠A։

Առաջադրանքներ

1) Գծեք միևնույն O կետով անցնող 4 հատ ուղիղ: Այդ ուղիղները քանի՞ մասի են բաժանում հարթությունը:

8

2) 3 հատ ուղիղների օգնությամբ առավելագույնը քանի՞ մասի կարելի է բաժանել հարթությունը:

6

3) Գծեք որևէ անկյուն: Տարեք այնպիսի հատված.

ա) որի բոլոր կետերը գտնվեն այդ անկյան ներքին տիրույթում,

բ) որի բոլոր կետերը գտնվեն այդ անկյան արտաքին տիրույթում,

գ) որի կետերի մի մասը գտնվի անկյան ներքին տիրույթում:

4) Գծեք AOB չփռված անկյունը և տարեք՝

ա) այնպիսի OC ճառագայթ, որն AOB անկյունը տրոհի երկու անկյան,

բ) այնպիսի OD ճառագայթ, որն AOC անկյունը երկու անկյան չտրոհի: