1. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:
Փարիզում անցորդներից մեկը սաստիկ անձրևի տակ ընկավ: Դալարելուց պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց գլխի վրա ու վազեց: Երերուն աշխարհում դեռևս ոչ ոք անձրևից այդպիսի թանկագին «անձրևանոցով» չէր պաշտպանվել :Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի …կամավոր վկան`(ոստիկանը), զարմանքից խոսեց: Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանակալի «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը … (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն … (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ գոյացել են տարբեր ժամանակներում տարբեր տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ էր մինչև ոսկորներս թրջվել,- տխրությունից ասաց գողը, երբ նրան բռնեցին:
2. Մանրամասն պատմի´ր քո կյանքի կարևոր օրերից մեկի մասին և պատմությունը վերնագր´ր:
3. Ավելորդ բառերը գտի´ր և նախադասություններն ուղղի´ր:
Ներեցեք, որ սպասեցնել տվեցի:
Ներեցեք, որ սպասեցրեցի։
Երկրաչափությունը դա առանձին գիտություն է:
Երկրաչափությունը առանձին գիտություն է:
Երամն արագ օդ բարձրացավ, նրանք ուղղություն վերց- րին դեպի հարավ:
Երամն արագ օդ բարձրացավ՝ ուղղություն վերցնելով դեպի հարավ
Նա զգացնել տվեց, որ զրույցն իր սրտով չէ:
Ֆրանսուհի տիկինն իր անկյունից զննում էր զրուցակիցներին:
Ֆրանսուհի տիկինն անկյունից զննում էր զրուցակիցներին:
Երկրորդ անգամ մի´կրկնիր այդ պահանջը:
Երկրորդ անգամ մի´կրկնիր պահանջը:
Քանիցս անգամ խոսվել է այդ մասին:
Քանիցս խոսվել է այդ մասին:
Բամիցս անգամ զգուշացրել եմ քեզ:
Բամիցս զգուշացրել եմ քեզ:
4..Տեքստը համաոոտ փոխադրի´ր (նույն միտքը ավելի հակիրճ ներկայացրու) և համապատասխան հետևություննե´ր արա:
Լինում է չի լինում, մի փադիշահ (թագավոր, շահ, սուլթան) է լինում: Մի անգամ այս փադիշահն իր շքախմբով շրջելիս է լինում, տեսնում է՝ մի ծերունի ձիթենի է տնկում: Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում.— Ո՜վ ալևոր, այդ ինչո՞վ ես զրաղված այս շոգ կեսօրին: Հանգստանալուդ ժամանակը վաղուց հասել է, իսկ դու դեռ աշխատում ես: Կապրե´ս, մինչև այս ծառը պտուղ տա:-Ո՜վ ամենակարող տեր, չէ´ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները: Բայց էլի ապրելու հույս մինչև այն օրը, որ ծառն սկսի պտուղ տալ:Փադիշահին դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով լի քսակ է տալիս:-Ա’յ, տեսնո՞ւմ ես՝ ծաոն սկսեց պտուղ տալ,- ժպտում է ծերունին:Փադիշահր ծիծաղում ու էլի մի քսակ է տալիս ծերու- նուն:-Ո´վ մեծ փադիշահ, ուշադրությո´ւն դարձրու, որ մյուս ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ իմ տնկին՝ երկու անգամ:Այս կատակն ավելի է դուր գալիս փադիշահին: Նա ծերունուն է տալիս երրորդ քսակն ու ասում իր ուղեկիցնե- րին.-Գնա´նք, բարեկամնե´ր, թե չէ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ կանգնենք, բոլորովին կսնանկանանք:
Կար մի թագավոր, ով տեսավ մի ծերունու, ով ծառ էր տնկում և թագավորը գնահատելով ծերունու արած գործը և պարգևատրեց նրան։