Մեկ սովորող մեկ համակարգիչ

Ես աշխատում եմ պլանշետով։ Իմ պլանշետը Honor pod 8: Պլանշետի հետ կապված չունեմ ոչ մի խնդիրներ։ Ինձ օգնել է բացել բլոգս և օութլուկս ընկեր Ռիման։ Օգտագործում եմ պլանշետը այս տարվա երկրորդ կիսամյակից։

Մեկ Սովորող մեկ համակարգիչ

Իմ բլոգը՝ https://aghababyan.home/

Բլոգումս ունեմ 592 հրապարակում։ Իմ բլոգս բացել եմ 2019։Ես Սեբաստացի եմ մանկապարտեզից։ Ես սիրում եմ մեր դպրոցը, որովհետև դասատուները լավն են, դասարանները մեծ են, դպրոցը սիրուն է։

Վայրի խաղող

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի խաղողը մագլցողների թվում ամենացրտադիմացկուն բնափայտային բույսերից մեկն է, որը աչքի է ընկնում ամենաբարձր դեկորատիվ առանձնահատկություններով։ Այս բույսը հատկապես գեղեցիկ է ուշ աշնանը, երբ տերևները ստանում են անզուգական կինոմոնակարմրավուն երանգ։ Արագաճ բույս է, բարձրությունը հասնում և երբեմն անցնում է 10 մ-ից։ Կառչող բույս է բեղիկներով հեշտությամբ կառչում է պատի աննշան ելուստներին սակայն հենարանի կարիք է զգում։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, բայց լավ է աճում պարարտ, սննդանյութերով հարուստ հողում։ Պահանջում է առատ հաճախակի ոռոգում։ Հեշտությամբ բազմանում է սերմերով, կտրոններով և հասարակ անդալիսով։ Անդալիսով բազմացնելիս շիվը պառկեցնում են գետնին և կեռկալներով ամրացնելուց հետո հող լցնում վրան։ Հանգույցներից բույսը շիվեր և արմատներ է արձակում։ Հաջորրդ տարի գարնանը դրանք անջատում են միմյանցից և որպես ինքնուրույն բույս տնկում համապատասխան հողամասերում, 30-40 միջբուսային տարախությամբ։ Կտրոններով բազմացնելու դեպքում մեկ տարեկան շիվերը վաղ գարնանը կտրում են 15-20 սմ երկարությամբ, յուրաքանչյուր կտրոնի վրա թողնելով 3-4 աչք, և ջերմատանը կամ ջերմոցում տնկում են այգու ավազախառը հողում։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի խաղողն օգտագործվում է շենքերի ճակատների, պատշգամբների, լոջիաների դեկորատիվ ձևավորման համար։ Օգտագործվում է նաև ճաղապատեր, կամարներ, տաղավարներ բոսկետներ ծածկելու և կենդանի դրասանգներ պատրաստելու համար։