Սևանալճի մասին

Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։
Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։
Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։
Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։
Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։

Գագարին, գյուղ Գեղարքունիքի մարզում։ Հիմնադրվել է 1955 թվականին և կոչվել տիեզերագնաց Յուրի Գագարինի անունով։ Գյուղը ներառված է Սևան քաղաքային համայնքի մեջ[1]։
Բնակավայր | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված է | 1955 թ. |
ԲԾՄ | 1900 մետր |
Պաշտոնական լեզու | հայերեն |
Բնակչություն | 1489 մարդ (2001) |
Ժամային գոտի | UTC+4 |
![]() ![]() | |
Գագարին Վիքիպահեստում |
Բովանդակություն
ԲնակչությունԽմբագրել

Մեծըփ լեռն ունի ծովի մակարդակից 2220մ, ստորոտից մինչև գագաթ` 700մ բարձրություն: Գագաթից երևում է Ծաղկունք, Գագարին, Գեղամավան, Վարսեր, Դդմաշեն, Ցամաքաբերդ, Լճաշեն, Գոմաձոր գյուղերը, Սևանա լիճը, Հրազդան գետը /ակունքը/: Գագաթին կա ամրոցի ավերակներ և փոքրիկ մատուռ: Ամրոցից ընդամենը մասնիկներ էին մնացել, իսկ մատուռը` գյուղի բնակիչների հավաստիացմամբ, հողի տակ էր եղել, բացել էին, վերանորոգել:
ճամփորդի իրեր
Ամառային ճամփորդության համար անհրաժեշտ է վերցնել ջուր, ուտելիք, արևապաշտպան քսուկ, գլխարկ, սպորտային հաքուստ,հարմար կոշիկ, արևապաշտպան ակնոց, թաց և չոր անձեռոցիկներ, փոխնորդ հագուստ, առաջին օգնության պարագաներ: