ԴԴումի անձնագիր

Ես Մարգարիտա Մկրտումյանն եմ: Ես կիթառահար եմ: Ես նաև դդում եմ: Ծնվել եմ 1985 թ. : Երաժշտությամբ սկսել եմ 2001 թ.: Նաև ես գնում եմ սոլֆեջիոի: Իմ ամենասիրած շապիկը իմ դեմքի արտահայտության շապիկն է:

ձՄԵՌԱՅԻ ՃԱՄԲԱՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ՝

Տեխնոլոգիայի դասին շարունակեցինք կոմիկսները :Հետո հեծանիվ էինք քշում: Իմ ճամբարային ջոկատում 5-րդ դասարանից ընդամենը յոթ հոգի էինք, մնացածը չորրորդ դասարանցիներ էին, բայց դա մեզ չխանգարեց երկու դաս մարմնակրթություն, մաթեմատիկա, հայրենագիտություն անել միասին: Հերթական հետաքրքիր օրը:

Ձմեռային ճամբարի ամփոփում՝ 14.01.2022

Այսօր մենք մեր ջոկատով ճամփորդեցինք դեպի skate park:Այնտեղ շատ գեղեցիկ էր և հետաքրքիր : Դասերից միայն մաթեմատիկայի դասին ֆլեշմոբերն էինք քննարկում:Այսօր օրը շատ կարճ էր, բայց ճամփորդալի ու ինձ շատ դուր եկավ:

Ձմեռային ճամբարի Ամփոփում ՝ 13.01.2022

Այսօրվա օրը սկսվեց scratct ծրագրից: Մայրենիի դասին մենք scratct ծրագիրն էինք ամրապնդում: Անգլերենի դասին մենք երգ էինք սովորում: Ընտրությամբ գործունեության դասին կոմիկսներ էնք շարունակում անել: Շատ հետաքրքիր էր:

ձմեռային ճամբարի ամփոփում ՝ երրորդ ՕՐ

Այսօր երրորդ օրն էր ճամբարում: Այսօր ընդհանուր պարապմունքներ էին: Առաջին երկու դասը հայրենագիտություն էր:Հայրենագիտության դասին ուսումնասիրում էինք հին խաղերը և մենք մեր ջոկատով խաղում էինք՝ Հոլ-Ֆռռիկ,Աքլորակռիվ և Խնոցի խաղերը: Իսկ ռուսերենի դասին՝ Русская народная изба պատմությունը : Մայրենիի դասին կոլաժ էինք պատրաստում: Ինձ շատ դուր եկավ այս օրը:

ՃԱմբարային 2 օրվա ամփոփում`11.01.2022

Այսօր եկրորդ ճամբարային օրն էր:Մենք այսօր երկու դաս մաթեմատիկա ենք արել : Մաթեմատիկայի դասին scratch ծրագիրն էինք սովորում: Եկրորդ դասը անգլերեն էր: Անգլերենի դասը հետաքրքիր էր: Երրորդ դասը բնագիտություն էր: Բնագիտության դասը ինչպես միշտ շատ հետաքրքիր էր ,մենք շատ նորություններ իմացանք: Չորրորրդ դասը ընտրությամբ առարկան էր: Ես ընտրել եմ դիզայնը:Դիզայնի դասին մենք շարունակեցինք ամանորյա կոմիկսներ անել: Ինձ այս օրը շատ դուրս եկավ:

ճամբարի առաջին օրվա ամփոփում`10.01.2022

Այսօր ճամբարի առաջին օրն էր: Մենք հեծանիվ էինք քշում: Իմ ճամբարային ջոկատում 5-րդ դասարանից ընդամենը յոթ հոգի էինք, մնացածը չորրորդ դասարանցիներ էին: Այսօր ունեինք երկու դաս մարմնակրթություն, մաթեմատիկա, հայրենագիտություն և տեխնոլոգիա: Տեխնոլոգիայի ժամին մենք ամանորյա կոմիկսներ էինք նկարում: