Ճամփորթում ենք դեպի Սևանա լիճ

Սևանալճի մասին

Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ ԱրգիճիՄասրիկԳավառագետԿարճաղբյուրՎարդենիսՁկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են ԱրեգունուՍևանիՎարդենիսիԳեղամա լեռները։

Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։

Գագարին, գյուղ Գեղարքունիքի մարզում։ Հիմնադրվել է 1955 թվականին և կոչվել տիեզերագնաց Յուրի Գագարինի անունով։ Գյուղը ներառված է Սևան քաղաքային համայնքի մեջ[1]։

Բնակավայր
Երկիր Հայաստան
Հիմնադրված է1955 թ.
ԲԾՄ1900 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1489 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+4
Գագարին (Հայաստան)Red pog.png
Գագարին Վիքիպահեստում

Բովանդակություն

ԲնակչությունԽմբագրել

1970[2]1979[3]1989[4]2001[5]
60495316431489

Մեծըփ լեռն ունի ծովի մակարդակից  2220մ, ստորոտից մինչև գագաթ` 700մ բարձրություն: Գագաթից երևում է Ծաղկունք, Գագարին, Գեղամավան, Վարսեր, Դդմաշեն, Ցամաքաբերդ, Լճաշեն, Գոմաձոր գյուղերը, Սևանա լիճը, Հրազդան գետը /ակունքը/: Գագաթին կա ամրոցի ավերակներ և փոքրիկ մատուռ: Ամրոցից ընդամենը մասնիկներ էին մնացել, իսկ մատուռը` գյուղի բնակիչների հավաստիացմամբ, հողի տակ էր եղել, բացել էին, վերանորոգել:

ճամփորդի իրեր

Ամառային ճամփորդության համար անհրաժեշտ է վերցնել ջուր, ուտելիք, արևապաշտպան քսուկ, գլխարկ, սպորտային հաքուստ,հարմար կոշիկ, արևապաշտպան ակնոց, թաց և չոր անձեռոցիկներ, փոխնորդ հագուստ, առաջին օգնության պարագաներ:

Թաղիքագործություն

Եվրոպական ավանդույթներում պահպանված է, որ թաղիքը դեռ Նոյի ժամանակներից է հայտնի,և առաջին թաղիքադիրը եղել է Նոյը:

Պատմությունը պատմում է, որ Նոյը,երբ իջեցնում է կենդանիներին տապանից , տեսնում է տապանի հատակին գործվածքի մի կտոր, նա զարմանում է և հասկանում է, որ ոչխարների բուրդն է, ինչը խոնավության և ջրի հետ զուգակցվելով սեղմվել է և դարձել է կտոր: Այդ տեղից միտք առաջացավ, որ կարելի է էդպես գործվածք ստանալ:

Սա ավանդություն է, բայց ավանդության մեջ կա ճշմարտություն, որ թաղիքագործության ծագումը հասնում է և բերում է հայկական լեռնաշխարհ: Եվ մենք այդ դեպքում ավելի պարտավոր ենք դառնում այս արհեստը պահպանել, շարունակել և զարգացնել:

Հայերը թաղիքագործությունը հասցրել էին շատ բարձր մակարդակի Արևմտյան Հայաստանից կան պահպանված թաղիքե գորգեր, որոնք ցավոք սրտի պահպանվում են Թուրքիայի թանգարանում, և որոնք ներկայացվում են, որպես իսլամական արվեստի նմուշներ:

Եթե ժամանակին գորգերի վրա հայերեն տառեր անեին, այժմ դա չէր լինի կռվախնձոր:

Ժամանակին մի թաղիք գցելը մի ամբողջ օր էր տևում: Հավաքվում էին, զուռնա դհոլով երգում, պարում էին,որովետև թաղիք գցելը մեծ արարողություն էր և մեծ իրադարձություն էր տվյալ ընտանիքի համար: Բուրդը գցում էին աղոթքով, հետո ամբողջ ընթացքում խուսում միայն լավ բաներ:Հետո, երբ պատրաստ էր լինում թաղիքը,առաջինը մի տղա երեխա էին նստացնում վրան, և սկսում էին օրհնանք տալը:

Այժմ Հայաստանում կան թաղիքագործ վարպետներ, ովքեր զբաղվում և զարգացնում են արդեն մոռացված այս արհեստի տեսակը : Այժմ թաղիքից պատրաստում են շատ տարբեր իրեր: Օրինակ այս գործերը վարպետ Վարդ Գրիօգորյանի աշխատանքներն են :

Ճամփորդություն դեպի Արատես

Հունվարի 21-ին մենք 12-րդ ջոկատով մեկնեցինք Արատես: Գնալուց առաջ ես չէի պատկերացնում, որ ճանապարհները այդքան ձնոտ են լինելու: Ճանապարհին մեքենայի մեջ մենք երգում էինք ժողովրդական երգեր: Ճանապարհին ունեցել ենք մի կանգառ, որ դուրս գանք հանգստանանք և մաքուր օդ շնչենք:

Երբ որ հասանք Արատես, սկսեցինք սենյակում դասավորենք մեր իրերը: Աղջիկներ և տղաներ առանձին տներւմ էին:

Արատեսում ես տեսա Մեղուների տուն, բայց մենք չենք գնացել այնտեղ որովհետև ցուրտ էր : Երկրորդ օրը մենք գնացինք Արատեսի վանք: Այնտեղ տեսա մի վայր, որտեղ միայն տեր-հայր իրավունք ուներ բարձրանալ: Վանքում մենք սկսեցինք երգել պատարագ: Հետո Ջոկո անունով մի շուն ուզեցավ բարձրանալ վերև,ընկեր Սոնան քշեց շանը,որ չբարձրանա:

Երբ որ բարձրանում էինք դեպի վանք,ձյունը հասնում էր մինչև ծնկներ:Ես երբեք այդքան շատ ձյուն չէի տեսել: Արատեսում չորս կողմը սարեր էին և այդ սարերը լրիվ սպիտակ էին: Չնայած ամբողջը ձյուն էր,բայց այդքան ցուրտ չէր:

Երեկոյան կազմակերպեցինք դիսկոտեկ,Վաչեն իր հետ բերել էր գունավոր լույսեր,սենյակի լույսերը անջատել էինք և դառել էր իսկական դիսկոտեկ: Մենք բոլորս պարում էինք և ուրախանում էինք: Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը,և ես կուզենայի ամբողջ կյանք այնտեղ ապրել:

Ամանորը մեր ընտանիքում

Իմ առաջին Ամանորը

Մեր ընտանիքում Ամանորյա ավանդույթները երբեք չեն փոխվել, միշտ նույնն են եղել: Ամանորի նախորեին մենք միշտ զարդարում ենք մեր տունը, այս տարի ես լիովին մենակ եմ զարդարել:Արդեն մի քանի տարի է մենք մեծ տոնածառ չենք դնում, սկզբից ես էի փոքր, հետո եղբայրս, քանդում էինք այդ տոնածառը,այդ պատճառով մայրիկս սկսեց զարդարել պատերը :

Ուղիղ 40 տարի է, այդ ժամանակ նույնիսկ մայրիկս դեռ չեր ծնվել ամեն Նոր Տարին տատիկս պարտադիր սեղանին դնում է այս երկու մոմերը:

Մեր ընտանիքում Ամանորը միշտ դիմավորում ենք տանը, մեր ընտանիքով, երբևիցե ուրիշ տեղ չենք դիմավորել, դա հնուց եկած ավանդույթ է:

Սեղանին երբեք շատ ուտելիքներ չենք դնում: Ունենք ավանդական ուտեստներ,տոլմա ,վինեգրետ, օլիվյե, չիր ու չարազ և պարտադիր ընկույզով տորթ : Հունվարի 3ին միշտ պատրաստում ենք սպաս: Այս ուտեստները մեզ մոտ եղել են միշտ նույնը:

Մայրիկս պատմում է,որ երբ նա իմ հասակին էր այդ ժամանակ պատերազմ էր,մութ և ցուրտ տարիներ էին, և նա քեռիներիս հետ Ձմեռ Պապիկից ոչմի բան չէին ուզում , ինչ նվեր էլ ստանաին միշտ ուրախ էին : Երբ մայրիկս փոքր էր , իր պապիկ հիվանդ էր և չէր քայլում : Պապիկին ուրախացնելու համար մայրիկս քեռրներիս հետ Ամանորյա մեծ համերգ — ներկայացում էին պատաստում տանը : Թումանյանի հեքիաթներն էին բեմադրում, հետո բանաստեղծություններ արտասանում , վերջում նվագում տարբեր գործիքների վրա և երգում:Այդ նեկայացումից հետո էլ ստանում էին նվերները:

Ես շատ եմ սիրում Նոր Տարվա օրերը,որովհետև մայրիկիս հետ այդ օրերին շատ ֆիլմեր ենք դիտում: Դիտում ենք մայրիկիս մանկության ֆիլմերից օրինակ ” Տանը մենակ”ը, ”Տիտանիկը”,”Նառնիայի խռոնիկան”, նոր ֆիլմերից Դիսնեյի բոլոր նոր ֆիլմերը:

Եթե ես ունենայի հնարաորություն,շատ կուզենայի,որ Ամանորը դիմաորեինք բոլոր մեր հարազատներով,քեռիներիս հետ,ընկերներիս հետ:

Այս տարի մենք չենք նշել Նոր Տարին,սեղան չենք քցել,տոնածառ չենք դրել:

Տիկո քեռիս և մայրիկս

Տիգրան եղբայրս և ես

Հայրենագիտության հաշվետվություն առաջին շրջան

Հայրենագիտության դասերի ընթացքում ես սովորեցի օգտվել Google map ծրագրով որով շատ հետաքրքիր ճանապարհներ սովորեցի գտնել: Իմացա Հայաստանի մարզերը, մարզկենտրոները: Իմացա մեր նախահայր Հայկի պատմությունը: Պարզեցի իմ բնակավայրի պատմությունը, որի մասին չգիտեի:Ուսումնասիրեցի Թումո այգու պատմությունը: Ծանոթացա Մխիթար Սեբաստացու կյանքի հետ: Կարդացի Էրեբունի ամրոցի և թանգարանի մասին, հետո դասարանով ճամփորդեցինք այնտեղ:

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԶԲՈՍԱՅԳԻ

ԻՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ

GOOGLE MAP

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ

ԱՄԱՆՈՐ

Ամանոր

Հետաքրքիր փաստեր Ամանորի մասին տարբեր երկրներ:

Իսպանիա

Իսպանիյաում բնիկ իսպանացիները դեկտեմբերի 31-ի ուղիղ ժամը 12-ին ուտում են 12 հատ խաղողի հատիկներ: Այդ ավանդույթը գալիս է դեռ 19-րդ դարից , այն հորինել են իսպանացի խաղողագործները, ցականալով տարվա վերջ հնարավորինս շատ խաղող վաճառել:

Այս ավանդույթը շատ հավանեցին իսպանացիները , և մինչ այժմ նրանք ուտում են խաղողը հույս ունենալով , որ դա իրենց կբերի հաջողություն ամբողջ տարի:

Բրազիլիա

Բրազիլիայում Նոր Տարվա շեմին բրազիլացիները գետի և օվկիանոսի մեջ դնում են սպիտակ ծաղիկներն և մոմեր,որպեսզի ջրի աստված Յեհմանժեն օրհնի ջուրը և չթողնի ջրհեղեղներ լինեն:

Հունաստան

Հունաստանում նուռը խորհրդանշում է առատություն,անմահություն և հաջողություն: Նոր Տարվա շեմին հույները վերցնում են նուռը և խփում են իրենց դռանը : Հարվածից ինչքան շատ նռան հատիկ թափվի այդքան հաջողակ կլինի տարին:

Գերմանիա

Ընդհանուր առմամբ Գերմանիյում Ամանորը տոնում են մեր նման, բայց նրանք ունեն շատ ուրախ և հետաքրքիր սովորույթ: Հենց ժամացույցը սկսում է խփել ժամը 12ը,նրանք բարձրանում են աթոռների և բազկաթոռների վրա և ժամացույցի վերջին զարկի հետ ուրախ բաներ գոռալով թռնում են աթոռներից գետնին: Այդպես են անում բոլոր տարիքի գերմանացիները:

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ էՐԵԲՈՒՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Բարև ձեզ,ես Լուսինեն եմ ,այժմ կկիսվեմ ձեզ հետ Էրեբունի ամրոցի ճամփորդության իմ տպավորություններով : Սկզբից մենք գնացինք Էրեբունի թանգարան,այնտեղ ես տեսա մի քանի հատ մեծ և փոքր սեպագրեր: Այդ սեպագրերը քարերից էին,որոնց վրա գրված էր հին հայերենով: Թանգարանում տեսա նաև Էրեբունի ամրոցի քարտեզը, որը պատրաստած էր փայտից: Այնտեղ տեսա շատ հին ժամանակների զարդեր,մազակալներ,ականջօղներ:

Հետո թանգարանից դուրս եկանք և գնացինք հնագիտության դպրոց,այնտեղ մեզ տվեցին հնագետների գործիքներ և մենք սկսեցինք հողերի մեջ հին իրեր փնտրել: Ինձ շատ դուր եկավ այդ ամենը: Դրանից հետո մենք աստիճաններով բարձրացանք դեպի Էրեբունի ամրոցի ավերակներ,287 հատ աստիճաններ կաին: Ամրոցից պահպանվել էին միայն պատերը:

Ամրոցի քարերին նստեցինք հանգստացանք և մեզ հետ բերած ուտելիքները կերանք: Ամրոցը նայելուց հետո մենք շրջան կազմեցինք և սկսեցինք երգել մեր երգերը: Ինձ ամենաշատը դուր եկավ ,որ իմ աչքերով տեսա իսկական սեպագրերը: Ես կուզենայի մեկ անգամ էլ գնալ,բայց իմ ընտանիքի հետ,որ եղբայռս էլ տեսներ:

Թումանյանի զբոսայգի

Թումանյանի զբոսայգին գտնվում է Աջփնյակ համայնքում,Կիևյան կամրջի հարևանությամբ: Այն գտնվում է Հրազդան գետի կիրճում: Այգու մեջ է «Թումո» կենտրոնը, այդ պատճառով էլ այգին կրճատ կոչում են Թումո:

Այգին բացվել է 1970 թ. ,Հովհաննես Թումանյանի հարյուրամյակի առթիվ: 1990-ական թթ ծառերի մեծ մասը հատվել էին: 2009-2010թթ վերակառուցվել է և խնամվում է Թումո կենտրոնի կողմից: Ստեղծվել են խաղահրապարակներ,խաղադաշտեր,տնկվել են բազմաթիվ նոր ծառեր:

Թումոյի այգում թույլ են տալիս նստել,պառկել խոտերի վրա և կազմակերպել պիկնիկներ: Այնտեղ կա նաև շների համար հատկացված մեծ տարածք,որտեղ նրանք միշտ վազվզում են: Թումոյի կենտրոնի մոտ կան շատրվաններ,որտեղ ամռանը երեխաները լողանում են:

Մենք շատ հաճախ ենք գնում այդ այգի խաղալու,հանգստանալու և պիկնիկ անելու համար: Ես շատ ուրախ եմ ,որ մեր տունը շատ մոտ է այս այգուն:

Իմ բնակավայրը

Ես Լուսինե Աղաբաբյանն եմ,ես ապրում եմ ք.Երևան Արաբկիր համայնք Արամ Խաչատրյան փողոցում: Մեր տւնը գտնվում է մետրո Բարեկամության մոտակայքում : Մեր տնից մինչև մեր դպրոց դպրոցական ավտոբուսով հասնում եմ 40-45 րոպեում,բայց մեքենայով 15-20 րոպեում: Մեր թաղամասը սկսել է բարելավվել 1970 թվականից,երբ որ կառուցվեց Մերգելյանի գիտական ինստիտուտը: Մինչև այդ այս թաղամասում սեփական տներ էին: 1970-ական թթ սկեցին կառուցել բարձրահարկ և ցածրահարկ շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ, տարբեր մեծ խանութներ,որպեսզի ինստիտուտի աշխատողները կարողանան ապրել աշխատանքին մոտ:1980 թ բացվեց մեր մետրո Բարեկամությունը:Մեր տան մոտ է նաև Մալականի այգին , որտեղ մենք շատ հաճախ էնք զբոսնում: Մալականի այգու մոտ մալականներ են ապրում,աըդ պատճառոո է այդ անվանումը: Մեր տան մոտ է գտնվում Զանգու ձորը և Հևազդան գետը: Մենք ապրում ենք սեփական տանը , բայց մեզ շրջապատում են բարձրահարկ շենքեր : Հաևանները հիմնականում բնիկ մերգելյանցիներ են , բայց այժմ շատ հնդիկ հարևաններ էլ ունենք: Հարևան նշանակում է մոտ ապրող մարդիկ: Ես շատ եմ սիրում իմ փողոցը,որովհետև այստեղ շատ կան ծառեր,այգիներ ևմաքուր օդ:

GOOGLE MAP

Երևան-Գյումրի

128կմ

2ժ 19ր

Արագածոտնի մարզով

Երևան -Շուշի

5ժ 42 ր

317կմ

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերով

Արամ Խաչատրյան 7 — Բաբաջանյան38

28ր

11,9կմ

Արամ Խաչատրյան,Վաղարշյան,Կոմիտաս,Կասյան,Կիևյան,Լենիգրադյան,

Մելքոնյան,Իսակով

Հրազդան-Կապան

6ժ 53ր

353կմ

Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերով