Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:
Բնության մեջ կան շատ թթուներ, օրինակ՝ կիտրոնաթթու, խնձորաթթու, կաթնաթթու, քացախաթթու:
Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միա վորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։
Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում:
Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
Մարմիններ, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները։
Ի՞նչ է բջիջը։
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միա վորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։
Որո՞նք են արմատի գործառույթները:
Արմատն ունի կարևոր գործառույթներ`արմատը բույսը ամրացնում է հողին,արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:
Ի՞նչ է շնչառությունը:
Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է նյութափոխանակությունը: Կենդանի օրգանիզմների նյութափոխանակության կարևոր դրսևորում է գազափոխանակությունը:Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:
Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք:
Ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները:Ցամաքային կենդանիների շնչառության օրգանն է` թոքերը:Միջատների շնչառության օրգանն է` շնչառական խողովակները՝ տրախեաները:Կենդանիների շնչառության օրգան կարող է լինել նաև մաշկը: Գորտի գազափոխանակության գրեթե կեսն ապահովում է մաշկը:
Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:
Բնակության համար պիտանի միջավայրեր են ծառայում ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմները: