Հասկիներն եռանդուն և սպորտային շներ են: Նրանք սովորաբար ունեն հաստ երկշերտ բուրդ, որը կարող է լինել մոխրագույն, սև, պղինձակարմիր և սպիտակ։
Նման մորթին ցրտի պայմաններում պաշտպանում է գերսառեցումից: Նրանց աչքերը սովորաբար բաց երկնագույն են, բայց կարող են նաև լինել դարչնագույն, կանաչ, կապույտ, դեղին կամ հետերոխրոնիկ: Հասկիներն ավելի հակված են ծիածանաբորբի, քան շների մյուս ցեղատեսակները։


Քանի որ ներկայում հասկի շները՝ որպես ընտանի կենդանիներ, հաճախ պահվում են սահնակով սահելու համար ոչ պիտանի պայմաններում, գտնվել են նրանց գործունեության այլ տեսակներ, որոնք օգտակար են շների համար և հաճույք են պատճառում սեփականատիրոջը:

Հասկիները նկարահանվել է մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ «Բալտո», «Երկաթե կամք», «Ձյան շներ» և «Սպիտակ գերին»[:


Հասկին ամերիկյան մի քանի բարձրագույն ուսումնական հաստատությունների թալիսմանն է, որոնց թվին են պատկանում Հյուսթոնի բապտիստական համալսարանը, Վաշինգտոնի համալսարանը, Կոնեկտիկուտի համալսարանը: