ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 28 ԱՊՐԻԼԻ

5-րդ դասարան

331. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւմ կամ ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

            Մարդն ամբողջ կյանքում սիրում է բնությունը:
            Առավոտյան անտառում որսորդները գտել են հրացան:
            Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց իր երեխային:
            Հանկարծ իր կողքին տեսավ ուրվական:

332. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ո՞ւմ կամ ինչի՞ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Մարգերը ջրվեցին : Հարևանի մարգերը ջրվեցին:
            Քույրը երաժիշտ է : Իմ քույրը երաժիշտ է:
            Նկարն անհետացել էր : Թանգարանի նկարը անհետացել էր:
            Մոխիրը տաք է : Վառարանի մոխիրը տաք է :

333. Նախադասությունն ըրնդարձակի՛ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Մի տարօրինակ ճռռոց եմ լսում առավոտվանից :
            Իմ կարծիքն ասել եմ այսօր :
            Գնաց, գնաց, հասավ մի քաղաքի երկու օրում :
            Ելույթից հետո ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ :
            Նավաստին բաց ծով էր դուրս եկել ուշ երեկոյան :
            Մեկ օր առաջ ծովն արդեն փոթորկել էր :
            Թռչունները չվելու էին մինչև փոթորկի սկսելը :

334. Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածներըԴրանք ընդարձակի՛րդարձրո՛ւ յոթութ բառանի:

            Երկիրը պտտվում է :
            Հասկանում ենք:
            Ընկերները հեռանում են:
            Մոռացել ես:
            Գտա:

Պարզ նախադասություններ են:

Երկիրը պտտվում է իր առանցքի և լուսնի շուրջ :
            Հասկանում ենք, որ խելացի լինելու համար պետք է շատ սովորել:
            Ընկերները հեռանում են անիմաստ վիճաբանության արդյունքում:
            Մոռացել ես գրիչը, մատիտով գրի :
            Գտա իմ կորցրած գրչատուփը, որով ես օգտվել եմ երկրորդ դասարանում :

335. Նախադասություններն ընդարձակի՛ր:

            Փորձենք լուծել այս բարդ խնդիրը:
            Աղջիկները կպատմեն ինձ իրենց արկածները:
            Մեծերը կլսեն փոքրերի մտքերը:
            Կընտրեք իմ շորերը մոտակա համերգի համար:
            Ճամփորդը վերադարձավ մեկ շաբաթյա դժվար ճամփորդությունից :

336. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցություններիորոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

            Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում:

(ինչպիսի՞, ո՞ր) Մի մարդ իր խանութում մեղր էր ծախում:
            Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպիսի՞, ո՞ր)  Փաթեթում գավազան էր, թասակ և թիկնոց, որի օձիքի վրա նախշեր էին գործված:
            Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ) Կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել:
            Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)Բեռնատարները եկան:
            Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)

Մի րոպե նստած մնալուց հետո թռչունը թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ :
            Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)

Ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին:


            Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը) Հավաքեցինք և ճամփա ընկանք:

Մայրենի

316. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (ո՞ր դեպքում հոգնակի գրեցիր):

            Փղի համար կնճիթր շատ կարևոր (է, են): Նա դրանով (է, են) ուտում ու խմում: Ձագը մոր ետևից վազում (է, են)՝ կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով «ապտակում» (է, են) չարաճճի ձագուկին, որը սովորաբար փոքր ավտոբուսի չափ (է, են) լինում:

            Երբ փիղն ընկնում (է, են) փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում (է, են) կնճիթներն ու նրան օգնում (է, են): Փիղն առանց կնճիթի (չի, չեն) կարող ապրել, բայց աֆրիկյան սավաննաներում հանդիպել (է, են) կնճիթից զրկված փղեր: Այդպիսի փղերին ընկերներն (է, են) կերակրում: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը (չի, չեն) լքում:
            Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն (է, են) անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք (է, են) անում ու կատարում մարդու հանձնարարությունները, այլև, որպես հոգատար դայակներ, խնամում (է, են) երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող (է, են) նույն փղի «սաները» լինել. չէ՞ որ փղերը երկար (է, են) ապրում՝ յոթանասունից ութսուն տարի:

317. Կետերը փոխարինի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառով, որը դեմքով ու թվով համաձայնի ստորոգյալին (բային): Դեմքով ու թվով ստորոգյալի հետ համաձայնող անդամին ի՞նչ անուն կտաս:

            … (ո՞վ) առայժմ մրցակից չունես:
            Բայց … (ո՞վ) շուտով կհայտնվի:
            … (ո՞վ) ամեն ինչ արել եմ նրա գալուստն արագացնելու համար:
            Առանց արժանի մրցակցի … (ո՞վ) չես կարող ավելի ուժեղ ու համարձակ           դառնալ:
            … (ո՞վ) է լինելու քո օգնականը:
            … (ո՞վ) էլ, իհարկե, նրա՛ն ես օգնելու:

318. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՞ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Մեր աղմկոտ, ուրախ փողոցի երեխաները երբեմն ծաղրել (էր, էին) նրան: Նա ինչ-որ փորձարարական արհեստանոցում աշակերտ (էր, էին): Ես (գիտեի, գիտեինք), որ նա այնտեղից հաճախ զանազան լուծույթներ ու փոշիներ (էր, էին) բերում ու ինչ-որ փորձեր անում՝ մրոտելով տատիկի տունը: Երբեմն էլ մենք խնդրում (էի, էինք), որ նա իր փորձերը մեզ էլ (ցուցադրի, ցուցադրեն):

319. Ստորոգյալի հետ համաձայնող անդամն անվանում են ենթակա: Փորձի՛ր բացատրել՝ ենթական ու ստորոգյալն ինչո՞ւ են նախադասության գլխավոր անդամներ: Ինչպե՞ս կկոչվեն նախադասության մյուս անդամները:

Նախադասության գլխավոր անդամներ

307. Փորձիր բացատրել, թե ինչո՞ւ են նախադասությունների մեջ ընդգծված բառերն անվանում ստորոգյալ (ստորոգելհայտնել, տրամաբանորեն ինչոր բան վերագրել առարկային, առարկայի մասին եղածը հաստատել):

            Վաղուց արդեն սարերը կանաչ են: վերագրում է
            Նրա ծիծաղն անգամ սիրելի է: հաստատեում է
            Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից: հաստատել
            Արագիլը հավատարիմ թռչուն է:հատաատել
            Այդ թռչունի հայրենիքը մեր բակի ծառն է: հայտնում է
            Հորեղբայրը դժվար ճանապարհով էր եկել: տրամաբանորեն վերագրում է
            Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է: հայտնում է
            Ամպերը գունդ-գունդ կուտակվել էին: հայտնում է

308. Տրված նախադասություններից հերթով բառեր հանի՛ր այնպես, որ ամեն անգամ պահպանվի նախադասությունը:

            Օրինակ՝

Տիրակալն իր սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի հարազատ խշշոցը հիշեց:
Տիրակալը սիրելի անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը անտառի խշշոցը հիշեց:
Տիրակալը խշշոցը հիշեց:
Տիրակալը հիշեց:
Հիշեց:

            Ամառային արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:

Արեգակը շիկացրեց բազմահարկ տների պատերը:

Արեգակը շիկացրեց տների պատերը:

Արեգակը շիկացրեց պատերը:

Արեգակը շիկացրեց :

Շիկացրեց :
            Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:

Հետո հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:

Արձանը տեղափոխեցին գետափ:

Արձանը տեղափոխեցին :

Տեղափոխեցին :


            Հռչակավոր ճարտարապետի հանճարը միայն ճարտարապետությամբ             չսահմանափակվեց:

Հռչակավոր ճարտարապետի հանճարը ճարտարապետությամբ             չսահմանափակվեց:

Ճարտարապետի հանճարը ճարտարապետությամբ չսահմանափակվեց:

Ճարտարապետի հանճարը չսահմանափակվեց:

Հանճարը չսահմանափակվեց:

Չսահմանափակվեց:


            Սերունդները երկար հիշեցին նաև այդ մեծ գիտնականին:

Սերունդները երկար հիշեցին այդ մեծ գիտնականին:

Սերունդները երկար հիշեցին մեծ գիտնականին:

Սերունդները երկար հիշեցին գիտնականին:

Սերունդները հիշեցին գիտնականին:
Սերունդները հիշեցին :

Հիշեցին :
            Աշխարհը հնազանդորեն փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:

Աշխարհը փռվեց Ալեքսանդրի ձիու ոտքերի առաջ:

Աշխարհը փռվեց ձիու ոտքերի առաջ:

Աշխարհը փռվեց ձիու առաջ:

Փռվեց ձիու առաջ:

Փռվեց առաջ:

Փռվեց :

309. Յուրաքանչյուր նախադասության մեջ թո՛ղ այնպիսի մի բառ, որ նախադասությունը պահպանվի:

            Դու շատ հեռվից եկար: Եկար
            Մենք արդեն հուսահատ սպասում էինք: Սպասում Էինք
            Դուք պայմանը մոռացե՞լ էիք: Մոռացե՞լ էիք
            Ի՜նչ լավ ժամանակ հասար: Հասար
            Անտա՛ռ, ուրա՛խ խշշա աշնան քամուց: Խշշա
            Նա քեզ կանչում է: Կանչում է
            Դու ինչո՞ւ չես լսում: Չես Լսում

310. Մի բառանի նախադասություններ դարձրո՛ւ:

            Այդ օրը մենք բարձրացանք որսասար: Բարձրացանք: Հոգնած, ծանր-ծանր հասանք բացատին: Հասանք: Նստեցինք ստվերում՝ փոքր-ինչ շունչ առնելու: Նստեցինք : Եվ հանկարծ նույն տեղում նորից տեսանք քեռի Թորոսին: Տեսանք : Մենք չխանգարեցինք մեր բարեկամին՝ Թ֊որոսին:  Չխանգարեցինք :      Անխոս սպասեցինք նրա շրջվելուն: Սպասեցինք :

311. Ամեն անգամ հանելով տրված նախադասության բառերից մեկը՝ ստացիր նոր նախադասություն: Ո՞ր բառը հանելիս նախադասություն չստացվեց:

            Ձիո՛ւկս, դու կռահեցիր իմ թաքուն ցանկությցունը:

Դու կռահեցիր իմ թաքուն ցանկությցունը

Կռահեցիր իմ թաքուն ցանկությցունը

Կռահեցիր իմ ցանկությցունը

Կռահեցիր ցանկությցունը

Կռահեցիր

312. Ստորոգյալն ինչո՞ւ է նախադասության գլխավոր անդամ: Որովհետև առանց ստորոգյալի նախադասությունը իմաստ չի ունենում:

313. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):
Շները հաչում են:
            Մարդ անցավ:
            Մեքենան սլանում էր:
            Ընկերներդ կանչեցի՞ն:

314. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Երբ շոգ է լինում, փիղը կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ է ցանում վրան, իբրև սրբիչ: Փղերը հոտերով են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն փիղը : Հոտոտելիս նրանք բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ կնճիթները թշնամու հոտ են առնում, նրանց տերերն անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ կենդանին. ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:

315. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Տղան համարձակ առաջ եկավ: Օրերը ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ թռչուները: Ոստիկանների այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին: Մարդիկ կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձևը կա: Այդ լճի ջուրը երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց փողոցը դատարկ էր: Հավանաբար մարդիկ քնած էին:

Եղանակ: Եղանակի կանխատեսումը

Մարտի 14-18

Եղանակ, դրա տիպերը: Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից: Դրանք իրար հետ սերտ կապված են, և որեէ մեկի փոփոխությունից փոխվում են մյուսները և ամբողջ եղանակը։

Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է: Ամեն օր հեռուստատեսային, ինչպես նաև՝ համացանցային կայքերի տեղեկատվությունը եղանակի մասին նույնպես վկայում են, որ, իրոք, Երկրի տարբեր վայրերում նույն պահին եղանակները տարբեր են և հաճախ են ենթարկվում փոփոխության:

Սակայն այդ փոփոխություններն ամենուրեք նույն հաճախությամբ չեն դիտվում: Օրինակ՝ հասարակածում մշտապես տաք է ու խոնավ, իսկ բևեռային շրջաններում ցուրտ է ու չոր:

Երկրագնդի միջին լայնություններում, որտեղ գտնվում է նաև մեր հանրապետությունը, եղանակների փոփոխությունը տեղի է ունենում ըստ տարվա սեզոնների: Գարունն անձրևային է ու մեղմ, ամառը չոր է ու շոգ, աշունն արևոտ է, չափավոր տաք ու քիչ տեղումներով, իսկ ձմեռը՝ ցուրտ:

Եղանակի կանխատեսում: Եղանակի հնարավոր փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա: Դրանով է պայմանավորված գյուղատնտեսական և այլ աշխատանքների, ճանապահորդությունների անվտանգությունը:

Այդ նպատակով անհրաժեշտ է նախօրոք իմանալ եղանակի սպասվող փոփոխությունները, այսինքն՝ կատարել եղանակի կանխատեսում: Եղանակը կանխատեսել՝ նշանակում է վաղօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսի  եղանակներ են բնորոշ իրենց տարածաշրջանին, օդերևութաբանական կայաններում կատարում են ե­ղանակի դիտումներ: Եղանակի դիտումներ կատարել՝ նշանա­կում է ամեն օր մի քանի անգամ չափել օդի ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը, որոշել քամու շարժման ուղղությունը, արագությունը և այլն:

Եղանակի կանխատեսումները չափազանց կարևոր են օդագնացու­թյան, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսու­թյան, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է եղանակը:
  2. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:
  3. Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:

Երկրի ձևը, չափերը: Քարտեզ, գլոբուս

Շուշան Ալեքսանյան

Երկրի Հեր Երկիր մոլորակի ձևի և չափերի մասին պատկերացումները հնագույն ժամանակներում եղել են շատ պարզունակ:

Երկրի գնդաձևության գաղափարը տրվել է դեռես մ.թ.ա. 6-5-րդ դարե­րում հայտնի փիլիսոփա Պյութագորասի կողմից, իսկ հետագայում (մ.թ.ա. 3-2-րդ դար) Արիստոտելը տվեց գնդաձևության ամենապարզ ապացույցը: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Լուսնի վրա ընկնող Երկրի ստվերն ունի շրջանագծի ձև:

View original post 445 more words

ԱՆՏԱՌՈՒՄ

 Համո Սահյան    Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

Առաջադրանքներ

1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր :

Ծվեն-Շորի՝ գործվածքի ևն պատռված փոքրիկ շերտ՝ կտոր

բուրմունք-Բույր, հոտ

կածան-ոտքի նեղ ճանապարհ, արահետ

եղյամ-  Աստղանման սառցային բյուրեղների ձևով գետնի բույսերի առարկաների վրա նստող մթնոլորտային տեղում

արծաթում-արծաթել արծաթվել

2. Առանձնացրու՛ փոխաբերությունները և վերլուծի՛ր:

3. Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր:

4.Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ նկարագրությունները:

5. Նկարագրի՛ր աշնանային անտառը:

6. Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Երկխոսության տեսքով գրի՛ր նրանց զրույցը:

7. Ձայնագրի՛ր բանաստեղծության ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։ Ընթերցմանդ կարող ես կցել քո կողմից արված համապատասխանող աշնանային ֆոտոշար։

Մայրենի

60. Բաց թողնված յուրաքանչյուր բառի փոխարեն ընդգծված բառերից մեկի հականիշը գրի´ր:

Շվեդ հոգեբանները փորձեցին ստուգել, թե իրո՞ք  միայն կանայք են սիրում հայելուն նայել: Ստոկհոլմի առևտրական կենտրոնում, աչքի ընկնող տեղում, մի մեծ հայելի դրեցին, իսկ կողքին՝ .. թաքնված . տեղում  մի կինոխցիկ: Պարզվեց, որ հայելի սիրում են ..նայել. տղամարդիկ: Օրվա ընթացքում այդ հայելուն նայեց չորս հարյուր տասներկու կին և յոթ հարյուր յոթանասունութ.. տղամարթ.:

61. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Փղերի մի մեծ խումբ հարձակվել էր Սուդանի Գենեա քաղաքի վրա և ամայացնում էր քաղաքի շրջակայքը: Ո´չ աղմուկ առաջացնող հատուկ հարմարանքներից, ո´չ էլ հրաձգությունից  փղերը չէին վախենում. նրանք .. քաջանում էին.. անգամ քաղաք մտնել: .Նահանջում էին… միայն այն ժամանակ, երբ սպանվեց առաջնորդը՝ մի մեծ արու փիղ, որը ղեկավարում  էր հարձակումը:

62.Հականիշ բառերով կապակցություններ կազմի´ր և փորձի՛ր բացատրել, թե դրանք ի՞նչ կարող են նշանակել:

Օրինակ՝

տգետ գիտուն — մեկը, որին թվում է, թե ինքը գիտուն է, բայց իրականում ոչինչ չգիտի: Կամ ՝գիտուն, որը գիտի, թե աշխարհում որքա~ն չուսումնասիրված բան կա, դրա համար էլ իրեն տգետ է համարում:

Խելացի-անխելք

63.Օրը (ցերեկն ու գիշերը) նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

Շոգ-ցուրտ, տաք-սառը,լույս- մութ

64.Ամառն ու ճմեռը նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

տաք-սառը, ջուր-կրակ

65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Օրինակ՝

Այս տարի մարտը տաք էր ու չոր:

Մութն ընկնելուն պես  մարտը վերջացավ:

Ես սիրում եմ իմ մայրիկին:

Կրակի վրայի կաթի սերը փախավ:

Իմ հորաքույրը դերձակ է :

Դույլը ընկավ ջրհորը:

ԵՐԲ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՍԵՎ ԿԱՏՈՒ Է ՀԱՏՈՒՄ

Փոքրիկ, սև մռութիկով կատուն, որ երևի երբեք էլ չի տեսել իրեն հայելու մեջ ու մտքով անգամ չի անցնում, որ ինքը կարող է սարսափելի լինել մարդկանց համար, քայլում է իր համար փողոցով: Իսկ նրա առջև դուրս եկած մարդը, կատվին տեսնելով, սարսափահար է լինում, շրջվում ու գնում հակառակ ուղղությամբ: Ոչ կատուն է հասկանում այդ ամենի պատճառը, ոչ էլ ես: Ու հենց դրա համար էլ առաջարկում եմ պարզել միասին. ինչո՞ւ է սև կատվին հանդիպելը համարվում վատ նշան:

Այս տարօրինակ հավատալիքը սկիզբ է առել հազարավոր տարիներ առաջ: Հին եգիպտացիները երկրպագում էին կատուներին և նրանց սուրբ կենդանիներ էին համարում: Իրենց աստվածուհիներից մեկին՝ Պաշտին, նրանք պատկերում էին կատվի գլխով: Եգիպտացիները հավատում էին, որ իրենց աստվածուհին ինը կյանք ունի: Այստեղից էլ գալիս է այն հավատալիքը, թե կատուները ինը կյանք ունեն: Երբ կատու էր մահանում, տերը, որպես սգո նշան, սափրում էր հոնքերը: Կատվին էլ զմռսում և թաղում էին այնպես, ինչպես մարդկանց:

Մարդիկ նաև վհուկների էին հավատում և ասոցացնում նրանց սև կատուների հետ: Ասում էին, թե վհուկները թաքնվում են սև կատվի դիմակի տակ: Ահա թե ինչու էլ սև կատվին հանդիպելը անհաջողության նշան էր համարվում:

Այս ամենը տարիներ առաջ, իսկ այսօր… Այսօր դա արդեն ռասսայական խտրականություն է, և մենք պահանջում ենք հավասար իրավունքներ և վերաբերմունք բոլոր գույնի կատուների համար…