Հաստատուն մագնիսներ
Պատասխանել հարցերին
- Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ: - Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։ - Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։ - Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:
Խաղալիքների, հեռախոսի և բարձրախոսներում։