45. Տրված առածները հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը ձմեռվա նուշը:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար :
Դուրսը քահանա, ներսը սատանա:
Գիտունին գերի եղիր, անգետին սիրելի:
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի :
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում :
46.Առանձնացրո՛ւ բայերը:
Երբեք, մազեր, վազել, խմել, պարտեզ, պայման, խոսել, մտադրվել, մտածել, երազել, ափսե, պատերազմ, պատմություն, վերցնել, ցանկանալ:
47. Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը
Ա. Այդ գործարքը մեզ բոլորովին էլ ձեռնըտու չէ, ուստի մենք հրաժարվում ենք:
Բ. Չորս ամիս աշխատավարձ չէր ստացել, որի հետևանքով վատացել էր նրա ընտանեկան դրությունը:
Գ. Մասնագիտական խորհուրդը երիտասարդի ատենախոսությունը գնահատեց ըստ արժանվույն:
Դ. Ներողություն խնդրելու փոխարեն հոխորտում է:
Ե. Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր տասը դրամ:
Զ. Լեռնագնացները, հաղթահարելով հերթական բարձունքը, շարունակեցին իրենց երթը դեպի ամենաբարձր գագաթը:
48. Տրված համանուններով կազմիր նախադասություններ՝
հարկ- Ես տեսա բարձրահարկ շենք։Ես հարկ մուծեցի ։
փող-Ես խանութում փող վճարեցի։ Ես տեսա փողային գործիքներ։
ափ-Մենք դասարանով գնացինք ծովի ափ։ Ես վնասեցի ձեռքիս ափը: