Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշակերտ է հարկավոր: Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին:
— Ինչո՞ւ ընտրեցիր հենց դրան,-հարցրեց ընկերը,- չէ՞ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ:
-Սխալվում ես,-ասաց վաճառականը,-այս տղան շատ վկայականներ ուներ: Սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ: Աթոռից վեր կացավ ու տեղը տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորին: Դեռ շեմքին` գլխարկը հանեց և կտրուկ պատասխաններ էր տալիս իմ հարցերին, ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց: Կռացավ, վերցրեց հատակի գիրքը, որ ես դիտմամբ էի դրել հատակին, մինչդեռ ուրիշները շրջանցում էին: Հանգիստ սպասում էր իր հերթին՝ չաշխատելով ուրիշներից առաջ ընկնել, ուրեմն` կրթված տղա է: Զգեստները, երեսն ու ձեռքերը մաքուր էին: Ի՞նչ ես կարծում, այս ամենը ամենալավ վկայականները չէի՞ն….
Առաջադրանքներ՝
- Քո կարծիքով ինչպիսի ստեղծագործություն է սա՝ առակ, պատմվածք, հեքիաթ, այլ:
Պատասխանդ ներկայացրու գրավոր և հիմնավորիր:
Առակ է։ - Դուրս գրիր տղային բնութագրող բառերը. էլ ինչ բառերով կբնութագրես նրան:
ԲԱՐԵՍԻՐՏ, մաքրասեր ու կարգապահ , նա շատ ուշադիր էր ու աշխատասեր ։ - Ինչո՞ւ վաճառականն ընտրեց հենց այս տղային. պատասխանդ:
Վաճառականը ընտրեց այդ երեխային, որովհետև սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ: Աթոռից վեր կացավ ու տեղը տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորին: - Ո՞վ է բարեկիրթ մարդը, քո կարծիքով: Իմ կարծիքով բարեկիրթ մարդը՝ կրթությոն ունեցող մարդն է։
- Բառարանի օգնությամբ բացատրիր բարեկիրթ բառը:
Լավ կրթված՝ դաստիարակված: - Քո կարծիքով՝ ո՞րն էր այս պատմության ասելիքը:
Ասելիքը այն է, որ պետք է լինել աշխատասեր, բարեսիրտ, օգնել մարդկանց և պահպանել մշակույթը։ - Տրված բառերի համար գրի՛ր հատկանիշ արտահայտող /ինչպիսի բառին պատասխանող/ 3-ական բառ:
Բժիշկ-բարեսիրտ, հոգատար բժիշկ
հող-Թաց հող, կանաչ հող, չոր հող,
հուշ- լավ հուշ, վատ հուշ, փոքրիկ հուշ
թուղթ- վատ թուղթ, չոր թուղթ, փափուկ թուղթ - Լրացրու բաց թողնված տառերը և կետադրիր:
Նրանք երկուսն էլ ցանկանում էին զարգացնել իրենց տաղանդը գեղանկար չության
մեջ բայց գիտակցում էին որ հայրը երբեք չի ունենա այդքան գումար
որ գոնե մեկին ուղարկի Ակադեմիայում սովորելու:
Հիշի՛ր՝
Պատմվածքը սյուժե ունեցող փոքր ծավալի արձակ ստեղծագործություն է։ Պատմվածքի մեջ նկարագրվում է կյանքի մի դեպք, դրվագ՝ կապված մեկ կամ մի քանի հերոսների հետ։ Պատմվածքի հիմքում հիմնականում ընկած է կենսական որևէ փաստ, իրական դեպք։ Պատմվածքի մեջ սովորաբար պատկերվում է միայն մի քանի դրվագ հերոսի կյանքից։
Առակը բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։ Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։
Հեքիաթը բանահյուսական ժանր է, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Հեքիաթները բաժանվում են տեսակների և ենթատեսակների։ Տարածված են հրաշապատում (կախարդական), կենդանական, արկածային, հերոսական, պատմական, կենցաղային, առօրեական, կրոնական սյուժեներով հեքիաթներ։