Լեհաստանի մասին

Ժամանակակից Լեհաստանի տարածքում մեր թվականության սկզբին բնակվում էին գերմանական սկիրների և լուգիացիների ցեղերը։ Այնուհետև նրանց փոխարինեցին վելբարյան մշակույթի գոթերը, իսկ 1-ին հազարամյակի վերջում՝ արևելյան պոլյանները, որոնց անունով կոչվեց երկիրը, և լյախերը, որոնց անունից առաջացավ մյուս ազգերի կողմից ժողովրդին տրված անունը։ Հայերեն «լեհ» անունը նույնպես ծագում է լյախերի ցեղի անունից։

Լեհաստանի ամբողջ պատմությունը լի է դրամատիկ իրադարձություններով, հարևան տերությունների ներխուժումներով ու զավթումներով։ Իր պատմության ընթացքում Լեհաստանը հինգ անգամ իրար մեջ բաժանել են հարևան պետությունները։

  • Առաջին բաժանում՝ 1772 թվականին՝ Ռուսաստանի, Պրուսիայի, Ավստրիայի միջև,
  • Երկրորդ բաժանում՝ 1793 թվականի հունվարի 23-ին՝ դարձյալ Ռուսաստանի, Պրուսիայի, Ավստրիայի միջև,
  • Երրորդ բաժանում՝ 1795 թվականի հոկտեմբերի 24-ին՝ դարձյալ Ռուսաստանի, Պրուսիայի, Ավստրիայի միջև, որի ժամանակ տեղի ունեցավ անկախ լեհական ազգային պետության վերացում,

1807-1814 թվականներին շնորհիվ Նապոլեոնյան պատերազմների՝ 1807 թվականին՝ Պրուսիայից, իսկ 1809 թվականին՝ նաև Ավստրիայից խլված լեհական հողերի վրա Նապոլեոն Բոնապարտ կայսեր կողմից վերստեղծվեց լեհական ազգային պետականություն, Վարշավայի դքսություն անվամբ, որի գլուխ կանգնեցվեց Սաքսոնիայի կուրֆյուրստը։ Սակայն Նապոլեոն I-ի պարտությունից հետո Լեհական պետականությունը դարձյալ լուծարվեց, իսկ նրա հողերը բաժանվեցին կամ վերաբաժանվեցին հարևան պետությունների միջև։

  • Չորրորդ բաժանում՝ 1814-1815 թվականներ՝ դարձյալ Ռուսաստանի, Պրուսիայի, Ավստրիայի միջև, սակայն այս անգամ Ռուսաստանի բաժինն առավել մեծացավ։ 1846 թվականին Ավստրիան՝ Ռուսաստանի և Պրուսիայի համաձայնությամբ զավթեց Կրակով քաղաքը իր շրջակայքով։
Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s