288.
Գնացքը A կետից մեկնել է C կետը։ Ճանապարհին այն կանգ է առել
B կետում։ Այդ ամենը գրաֆիկորեն պատկերված է 36-րդ նկարում։
Գրաֆիկից ելնելով՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
ա) Որքա՞ն ժամանակ է գնացքը եղել ճանապարհին։
բ) Որքա՞ն ժամանակում է գնացքը հասել B կետը։
գ) Ի՞նչ արագությամբ է գնացքը A կետից ընթացել դեպի B կետը։
դ) Ի՞նչ արագությամբ է գնացքը B կետից ընթացել դեպի C կետը։
ե) Որքա՞ն է տևել B կետում արած կանգառը։
289.
Ունենք միևնույն 48 սմ2
մակերեսով 5 ուղղանկյուն։ Այդ ուղղանկյունների լայնություններն են՝ 1 սմ, 2 սմ, 3 սմ, 4 սմ, 6 սմ։ Կազմե՛ք
ուղղանկյունների լայնությունից նրանց երկարությունների կախման աղյուսակը և համապատասխան գրաֆիկը։
291.
Դիցուք x-ը և y-ը 6 սմ2 մակերես ունեցող ուղղանկյան հարևան կողմերի երկարություններն են: Այդպիսի շատ ուղղանկյուններ կարող են լինել: Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս, թե ինչպես է փոխվում այդպիսի ուղղանկյան կողմերից մեկի երկարությունը (y)` կախված մյուս կողմի երկարությունից (x):
296. 9 տ երկաթի հանքաքարից ստանում են 5 տ երկաթ։ Որքա՞ն երկաթ կստանան 54 տ հանքաքարից։
Երեխայի հասակը մինչև 7 տարեկան դառնալը փոխվել է հետևյալ
կերպ.
Տարիքը՝ տարիներով 1 2 3 4 5 6 7
Հասակը՝ սանտիմետրերով 75 85 90 95 98 105 112
Գծե՛ք նրա տարիքից հասակի կախման գրաֆիկը։
286.Օդի ջերմաստիճանը չափել են մեկ օրվա ընթացքում։ Չափումների
արդյունքները ներկայացված են հետևյալ աղյուսակում.
