Դաշնամուր: Վիլյամ Սարոյան
Առաջադրանքներ`
ա. Մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը` «Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի»։ Համաձայն եմ Բենի հետ, որովհետև նա նվագել գիտեր, բայց չուներ դաշնամուր ու չուներ հնարավորություն այն գնելու:
բ. Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։
Բենը աղքատ էր, բայց նա շատ խելացի էր: Վաճառողը շատ բարի և կամեցող էր,նա տվեց հնարավորություն, որ Բենը էլի նվագի ու վայելի դաշնամուրը:
գ. Բնութագրի’ր Էմմային: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:
Էմման շատ բարի էր ,խելացի, շատ աշխատասեր, նա տեսավ ու գնահատեց Բենի շնորքը և ամենալավ ընկեր Բենի համար: Էմման օգնում էր Բենին: