
Հարցեր և առաջադրանքներ
- Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամասերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:
Բույսը հիմնականում աճում է հողում:
2.Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
3.Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
Բույսն անընդհատ աճում է և զարգանում, նրա աճը լավ դիտվում է միջավայրի բարենպաստ պայմաններում՝ լույսի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:
4.Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը: Բույսը սնվում է, օգտագործում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օրգանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:
5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են: