ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ ԵՒ ՍՆԿԵԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ ԵՒ ՍՆԿԵր

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

2.Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ:Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները:

3.Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից: Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից:

4.Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք: Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

5.Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

6.Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։ Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

7.Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

8.Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին: Մի շարք հիվանդություններ՝ դիֆթերիա, փայտացում, բոտուլիզմ: Բոտուլիզմը հիմնականում բուժվում է հակաթույնի միջոցով,վիրահատական միջատությամբ է բուժվում:

9. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել: Նպաստում է ատամների ու լնդերի առողջությանը:Ատամի մածուկով և խոզանակով ատամների կանոնավոր մաքրումը կանխարգելում է ատամնափառի առաջացումը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s