300. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացի՛ր:
Ո՞վ ի՞նչ արեց: Հովսեփը գնաց:
Ի՞նչը ի՞նչ եղավ: Գրիչը ընկավ:
Ովքե՞ր ի՞նչեն անում: Աղջիկները լողում են լողավազանում :
Ինչե՞րը ի՞նչ են լինում: Տերևները թափվում են:
Ո՞վ ո՞վ է: Լուսինեն ջութակահարուի է :
Ի՞նչը ինչպիսի՞ն է: Ծառը ծաղկած է :
301. Նախադասության մեջ կետերը փոխարինի՛ր մի բառով, որ երևա, թե ո՞ւմ է վերագրվում ընդգծված հատկանիշը (վերագրել – վրան դնել, ավելացնել, տալ, ընծայել):
Հայրիկը նորից մտախոհ նստեց:
Լուսինեն բոլորից արագ է վազում:
Ընկեր Միլենան խիստ ուսուցիչ է:
Նիկան իմ մոտ ընկերն է:
Իվետան կատակասեր ու ժպտերես աղջիկ է:
302. Ընդգծված բառն ի՞նչ է ցույց տալիս և ի՞նչ հարցի է պատասխանում:
Օրինակ՝
Երկինքն անծայրածիր է: — Երկինքն ինչպիսի՞ն է:
Այգում վարդ բացվեց: — Վարդը ի՞նչ եղավ:
Դու իսկական երեխա ես: — Դու ո՞վ ես:
Ճանապարհորդը շատ հետաքրքրասեր էր— Ճանապարհորդը ինչպիսի՞ ն էր:
Մեր տունը արևոտ է: — Մեր տունը ինչպիսի ՞ն է:
Առավոտյան թռչնակը նորից երգեց: Թռչնակը ի՞նչ արեց:
Երեխաների սենյակն ընդարձակ էր: Սենյակն ինչպիսի՞ն էր:
Վարագույրի հետևում թաքնվածը ես էի: Թաքնվածը ովվ էր:
Հեռուներից եկած առաջին արագիլը սա է: Առաջին արագիլը ո՞րն է: