303. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որն ընդգծված բառի հետ պատասխանի ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ո՞վ է, ի՞նչ է, ո՞րն է կամ ինչպիսի՞ն է հարցին:
Օրինակ՝
Գայլը ոռնում է:
Ճռռացողը դռնակն էր:
Այգին դեղին է:
Կակաչը ծաղկում է:
Ես աղջիկ եմ:
Մտնողը տղա է:
Կաթիլը թաց է:
Ընկերս ընկերասեր է:
Եղանակը արևոտ է:
Իմ ծննդավայրը Երևանն է:
304. Նախադասության մեջ կետերի փոխարեն գրի՛ր մի բառ, որն ընդգծված հատկանիշը վերագրի առարկային:
Փուչիկը գունավոր է :
Անձրևը հորդ է :
Դուք գեղեցիկ եք :
Նա բարի է :
Կինը երիտասարդ է :
Երկինքը մաքուր է :
305. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որը նախադասության ընդգծված բառին վերագրվող հատկանիշ արտահայտի:
Օրինակ՝
Եղնիկը զգուշավոր է:
Դու աշակերտ ես:
Տերևը կանաչ է:
Ես աշխատասեր եմ:
Մեր բակը գեղեցիկ է:
Ջրի թագավորությունը հսկա է:
Արևը հսկա աստղ է:
Այս տարին լավն է:
306. Տրված առարկաներին երկուական հատկանիշ վերագրի՛ր: Ստացված նախադասությունների մեջ գրածդ բառը կամ արտահայտությունն ինչպե՞ս կանվանես:
Օրինակ՝
Օր – Օրը պայծառ է: Օրը մթնեց:
Նկար-Նկարը գեղեցիկ է : Նկարը կեղտոտվեց:
Թիթեռ- Թիթեռը գունավոր է: Թիթեռը ուրախացավ:
Անտառ-Անտառը ծառախիտ է: Անտառը տգեղացավ:
Քույր-Քույրը ուրախ է: Քույրը ժպտաց:
Ճամփորդ-ճամփորդը ուրախ է :Ճամփորդը հոգնեց: