- Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու դեղին կակաչներից կազմված ծաղկեփունջ։ Քանի՞ սպիտակ կակաչ կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ բոլոր կակաչները միասին 33 հատ էին։ 11
- Ծաղկեփնջում դեղին վարդերի քանկը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանկը 25 էր։ 20
- Աննան ու իր փոքրիկ քույրիկը որոշեցին տատիկին միասին ծաղիկ նվիրել։ Նրանք միասին ունեին 3000 դրամ։ Որքա՞ն գումար ուներ Աննան, եթե նա քույրկից 5 անգամ շատ գումար ուներ։ 2500
- Աշոտն ու եղբայրը որոշեցին իրենց քույրիկին միասին ծաղիկ նվիրել։ Նրանք միասին ունեին 2400 դրամ։ Որքա՞ն գումար ուներ Աշոտը, եթե նա եղբորից 400 դրամ ավելի շատ գումար ուներ։ 1400
- Զամբյուղում կար 10 կարմիր, 8 սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։ 15
- Զամբյուղում կար 6 կարմիր, 5 սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։16+6+1=18
- Զամբյուղում կար 10 կարմի, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։ 12+1=13
- Մարգագետնում 1800 ծաղիկների 2/9 մասը կակաչներ էին։ Քանի՞ կակաչ կար մարգագետենում։ 1800:9×2=400
- Նարեկն ու իր պապիկը այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞ ծառ տնկեցին, եթե նրանց տնկած ծառերի քանակը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։ 3×5=15, 15+5=20, 20:2=10
- Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։ (10+30):2=20