Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնոլորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջանում է քամի:
- Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին: Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:Լեռնահովտային քամիներն առավել շատ դիտվում են տարվա տաք սեզոնում՝ երեկոյան ժամերին մեղմացնելով հովիտների տոթը: Դա շատ բնորոշ է Արարատյան գոգավորությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքին:
- Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից: Ի տարբերություն բրիզների և լեռնահովտային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տարածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:
- Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը: Պասսատներն արևադարձային լայնություններից դեպի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: