Տեքստային աշխատանք
396. Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրի‘ր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:
Հարցեր
Ինչո՞ւ էին վիճում գյուղացիները: Նրանք ինչո՞ւ դիմեցին Թումանյանին: Բանաստեղծն ի՞նչ որոշեց: Գյուղացիներն այդ որոշումն ինչպե՞ս ընդունեցին:
Լոռու գյուղերից մեկում մի քանի գյուղացիներ իրար հակառակվել ու անասունները սար չէին տարել: Գյուղում մնացած հորթերն ու կովերը փչացնում, տրորում էին արտերը: Գյուղացիները պահանջում էին, որ բոլոր կովերն անմիջապես սար տանեն, իսկ կովատերերն իրար էին մատնացույց ու մեկը մյուսի վրա գցում։ Մարդ են ուղարկում Թումանյանի հետևից: Հովհաննես Թումանյանն ամառներն անցկացնում էր գյուղում: Երբ նա գյուղում էր լինում, շարունակ գնում էր գյուղից գյուղ, խոսում գյուղացիների հետ, ամեն մեկին մի խորհուրդ, մի սրտալի խոսք ասում, կատակում: Գյուղացիներն էլ սիրով գնում էին նրա մոտ` գանգատի, խորհրդի, խոստովանության: Նա կարքադրեց՝
-Տղե´րք, գնացե´ք մի քիչ հանգստացե´ք, հետո դուրս եկեք, ինչքան կով, հորթ տեսնեք էս հանդում` քշենք, տանենք, ազգային անենք: Հենց որ նա իր ուղեկիցների հետ տուն մտավ, գյուղում մի տարօրինակ շարժում սկսվեց: Իսկ երբ դուրս եկան, գյուղում էլ ոչ մի անասուն չէր մնացել: Թումանյանն այդպես լուծեց գյուղացիների վեճը:
Խոսքի մասեր
159. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:
Ա Բ
Դեղին — դեղնել
փոքր — փոքրանալ
բարի — բարիանալ
սիրուն — սիրունանալ
Ա- ածականներ
Բ-բայեր
160. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս: Ի՞նչ անուն կտաս այդ բառերին:
Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:
Այդ բառերը կոչվում են ածականներ և պատասխանում են ինչպես ու ինչպիսի հարցերին։
161. Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:
Ինչպիսի՞ արև, ինչպիսի՞ օր, ինչպիսի՞ առվակ, ինչպիսի՞ հեռուստացույց, ինչպիսի՞գիրք, ինչպիսի՞ մարդ:
Կարմիր արև, ուրախ օր, խշխշխան առվակ, մեծ հեռուստացույց, հետաքրքիր գիրք, խելացի մարդ
162. Պարզի´ր, թե տրված բառակապակցությունների մեջ ո՞ր բառն է գոյական, ո՞րը` ածական (Ածական անունն առաջացել է ածել բառից: Հին հայերենում ածել նշանակում է ավելացնել, վրան դնել, բերել):
Ածական-Բարակ, գանգուր,առասպելական,քառաձի,ստորին,վերին,հեռատես։
Գոյական-բարդի,մազեր,քաղաք,կառք,շերտ,հարթակ, գիտնական:
163. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:
Գոյական-Կաղնի,աղջիկ, գետ, բուք,ճշմարտություն,Գայանե, տուն, կատու, կաղամբ, հեռուստացույց,Հայաստան,վարդ, Վարդուհի,լիճ, ալիք,մարտ, մարտակառք, կառապան,եռանիվ, հեծանիվ,պատմություն,թռչուն, թռիչք,գարուն,արև
Ածական-Հայտնի, մեծ, կանաչ,բարի, տգեղ,անտուն, բարկացկոտ,գունավոր, խակ,հետաքրքիր,փշոտ,հզոր, բարձր,հմուտ, մարտական,ալ,պատմական,խիզախ, բարի, բարեկամական, շքեղ,գարնանային, արևոտ,երկար
164. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:
Ա Բ
Մեծ — մեծանալ
բարձր — բարձրանալ
չոր — չորանալ
չար — չարանալ
Ա- ածականներ, Բ- բայեր
168. Ընդգծված բառերն ինչո՞վ են նման:
Անմիջապես հասկացա:
Մտերմորեն խրատում էր:
Վաղուց հասել է:
Ամբողջովին մոռացվել է:
Լիովին բավարարվեց:
Բազմիցս ասել եմ:
Երբեմն լսվում Է:
Մակբայեր- լրացնում են բային։
170. Ընդգծված բառերը դուրս գրի՛ր: Դրանք բառերի ո՞ր խմբին կավելացնես:
Ուշացած տղան շտապ մոտեցավ խմբի ղեկավարին:
Մեքենան դանդաղ պտտվեց ու կանգնեց:
Այդ մասին հաճախ եմ մտածում:
Այդ օրն իր հոտը հեռու քշեց:
Ուշ հասար. ամեն ինչ վերջացել Է:
Կրկին խնդրում եմ, որ անպայման ընդունես հրավերը:
շտապ,դանդաղ, հաճախ, հեռու,Ուշ,Կրկին– մակբայեր
172. Կետերի փոխարեն գրի´ր փակագծում տրված բառերը: Ընդգծի´ր այն բառերը, որոնք առանց փոփոխելու գրեցիր:
Կենդանաբանական այգու տնօրենը պատմում Էր, որ այդ փղի կապեր քանդելու հմուտ վարպետ էր: Գիշերները նա համառորեն ու ճարպկորեն քանդում էր իր ոտքերը կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր ծխնիներից անաղմուկ հանել այն շինության դուռը, որտեղ նրան բանտել են: Չանհանգստացնելով խոր քնած սպասավորին նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչների հետ ծանոթանալու:
173. Տրված բառերով նախադասություն կազմի´ր պահպանելով դրանց հաջորդականությունը: Ընդգծի´ր այն բառերը, որոնց ձևերը փոխվեցին:
Մրջյունները մի տեսակ թափառաշրջիկ կյանք էին վարում: Դրանք գիշատիչ, քոչվոր մրջյուններ են:
Ջունգլիների բոլոր կենդանիները փախչում են քոչվոր մրջյունների բանակ:
Մինչև անգամ հսկա փիղը շտապում ք գլուխն ազատել, նրանցից:
Վա՜յ, քնած, ճանապարհորդ, թափառաշրջիկ, մրջյունները նրանցից միայն կմախք են թողնում:
174. Նախադասության մեջ վերականգնի´ր ընդգծված բառերի ուղիղ ձևերը: Ի՞նչ փոխվեց դրանից:
Թագավորը ինձ թույլ տվեց իր անտառ որս անել:
Հյուրերն իջնել պատշգամբից, որպեսզի մի քիչ զբոսնեն այգում:
Ափ ընդամենը մի նավակ կար, որը միանգամից լցվեց աղմկոտ երիտասարդ:
Խառը մտքերը անտառ էլ հանգիստ չեն տալ ինձ:
Նախադասությունների իմաստը կորում է։