08.12.2021
Օրվա գործունեություն․
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։
Թեմա՝ Վերջից լուծվող խնդիրներ
- Եթե Աշոտի մտապահած թվին ավելացնենք 2 և ստացված գումարը փոքրացնենք 3 անգամ, ապա կստանանք 34։ Գտե՛ք Աշոտի մտապահված թիվը։ 34×3-2=100
- Աննայի մտապահած թվի եռապատիկից, եթե հանեք 5-ի քառապատիկը, ապա կստանաք 40։ Գտե՛ք Աննայի մտապահված թիվը։ 40+20=60, 60:3=20
- Եթե Գայանեի մտապահած թվից հանենք ամենափոքր զույգ երկնիշ թիվը, արդյունքը հնգապատկենք, ապա կստացվի 125։ Գտե՛ք Գայանեի մտապահված թիվը։ 125:5+10=35
- Եթե Արամի մտապահած թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք 89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։ 111+89-127=73
- Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք Նարեի մտապահված թիվը։ (419-83):3=112
- Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։ 60×5+14=314
- Ո՞ր թիվն է մտապահել Սոնան, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնենք 10-ով, կստանանք 200։ 200+(10:2)=220
- Եթե Դավիթի մտապահած թիվը բազմապատկենք 4-ով և արդյունքից հանենք 20, կստանանք 2020։ Ո՞ր թիվն է մտապահել Դավիթը։ 2020+(20:4)=2100
Բաժանարար թեմայից վերհիշենք՝
9․ Քանի՞ բաժանարար ունի 35-ը։ 4 հատ` 1, 35, 5, 7
10․ Քանի՞ բաժանարար ունի 28-ը։ 6 հատ՝ 1, 28, 2, 14, 4, 7