Կրթահամալիրի հոմանիշները ևՈ՞վ է Մխիթար Սեբաստացին

  1. Միաբանություն
  2. Կրթական պարտեզ
  3. Արվեստանոց-արհեստանոց-լաբորատորոիա
  4. Մրջնանոց
  5. Արշավախումբ
  6. Ընտանիք
  7. Համույթ

Միաբանութան զինաշանը շատ բանի մասին է պատմում:Զինանշանը նման է վահանի, իսկ կենտրոնում խաչ է պատկերված: Խաչի ծայրերին կան տառեր՝Ո, Կ, Ա: Խաչի չորս անկյուններում պատկերված չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանակնների հոգևեր ճափորդությունը և շատ հաճախ բնորոշ են առաքյալի կյան՝քի կրակ, վարդապետի գավազանը, բաց գիրք և զանգ:Ասվում է, իրական Մխիթարյան միաբանությունը սրտում միշտ վառ է պահում Աստծո սիրո կրակը, իսկ երբ պետք է լինում հնազանվել նա իրականացնումն է իր առաքելությունը և սպառնում է Հիսուսի ավետարանով:

1701 թ.-ին սեպտեմբերի 8-ին վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից հիմնադրվեց Մխիթարյան միաբանությունը, այս ամենը կատարվում Կոստանդապոլիսում: 1901թ.-ին միաբանութ 200 ամյակին թողարկվեց հուշամեդալ:Հուշամեդալի տրամագիծը 61 մմ է և այն պատրաստված է բռոնզից:

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի  ապա՝ Էջմիածնի,Սևանի , Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա , որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ.Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

1712 թ.  Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s