Թաղիքագործություն

Եվրոպական ավանդույթներում պահպանված է, որ թաղիքը դեռ Նոյի ժամանակներից է հայտնի,և առաջին թաղիքադիրը եղել է Նոյը:

Պատմությունը պատմում է, որ Նոյը,երբ իջեցնում է կենդանիներին տապանից , տեսնում է տապանի հատակին գործվածքի մի կտոր, նա զարմանում է և հասկանում է, որ ոչխարների բուրդն է, ինչը խոնավության և ջրի հետ զուգակցվելով սեղմվել է և դարձել է կտոր: Այդ տեղից միտք առաջացավ, որ կարելի է էդպես գործվածք ստանալ:

Սա ավանդություն է, բայց ավանդության մեջ կա ճշմարտություն, որ թաղիքագործության ծագումը հասնում է և բերում է հայկական լեռնաշխարհ: Եվ մենք այդ դեպքում ավելի պարտավոր ենք դառնում այս արհեստը պահպանել, շարունակել և զարգացնել:

Հայերը թաղիքագործությունը հասցրել էին շատ բարձր մակարդակի Արևմտյան Հայաստանից կան պահպանված թաղիքե գորգեր, որոնք ցավոք սրտի պահպանվում են Թուրքիայի թանգարանում, և որոնք ներկայացվում են, որպես իսլամական արվեստի նմուշներ:

Եթե ժամանակին գորգերի վրա հայերեն տառեր անեին, այժմ դա չէր լինի կռվախնձոր:

Ժամանակին մի թաղիք գցելը մի ամբողջ օր էր տևում: Հավաքվում էին, զուռնա դհոլով երգում, պարում էին,որովետև թաղիք գցելը մեծ արարողություն էր և մեծ իրադարձություն էր տվյալ ընտանիքի համար: Բուրդը գցում էին աղոթքով, հետո ամբողջ ընթացքում խուսում միայն լավ բաներ:Հետո, երբ պատրաստ էր լինում թաղիքը,առաջինը մի տղա երեխա էին նստացնում վրան, և սկսում էին օրհնանք տալը:

Այժմ Հայաստանում կան թաղիքագործ վարպետներ, ովքեր զբաղվում և զարգացնում են արդեն մոռացված այս արհեստի տեսակը : Այժմ թաղիքից պատրաստում են շատ տարբեր իրեր: Օրինակ այս գործերը վարպետ Վարդ Գրիօգորյանի աշխատանքներն են :

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s