Բնության զարթոնքը

Լուսաբացին ձյունե գնդերի պես հալվում էին աստղերը։ Արևածագին շառագունում էր արևելքը։ Ամպերի հետ խաղում էին արևի առաջին շողերը։ Երփներանգ ծաղիկները բարձրացնում էին գլխիկները և ժպտում արևին։

                Ամեն գարնան ձորակում ծաղկում էին նաև մասրենիները։ Նրանք բացում էին իրենց դեղնակարմիր, սպիտակաթերթ վարդերը։ Արևի պայծառ շողերից տաքանում էին ձորակի քարերը։ Երկարապոչ մողեսները պառկում էին տաքացած քարերին և վայելում գարնան ջերմությունը։

Ամենուրեք նկատելի էր գարնան յուրօրինակ հմայքը։ Բնության զարթոնքը կյանքի էր կոչում յուրաքանչյուր կենդանի էակի։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր առաջին նախադասութունը և համառոտիր։
  2. Լուսաբացին հալվում էին աստղերը:
  3. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ բառ և այդ բառով կազմի՛ր մեկական ածանցավոր և բարդ բառ։
  4. Գունդ-գնդակ-երկրագունդ
  5. Տեքստի վերջին նախադասությունից դո՛ւրս գրիր մեկ բազմիմաստ բառ և օգտագործի՛ր այլ իմաստով։
  6. Զարթոնք- Բնության՝ ձմռան քնից դուրս գալը
  7. Զարթոնք-քնից արթնանալ
  8. Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով դրված երկու գոյական և դրանցով կազմի՛ր մեկ նախադասություն։
  9. Մասրենիները սկսում են փայլել, երբ արևի շողերը ընկնում  են թերթիկների վրա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s