Ճամփորդություն դեպի Արատես

Հունվարի 21-ին մենք 12-րդ ջոկատով մեկնեցինք Արատես: Գնալուց առաջ ես չէի պատկերացնում, որ ճանապարհները այդքան ձնոտ են լինելու: Ճանապարհին մեքենայի մեջ մենք երգում էինք ժողովրդական երգեր: Ճանապարհին ունեցել ենք մի կանգառ, որ դուրս գանք հանգստանանք և մաքուր օդ շնչենք:

Երբ որ հասանք Արատես, սկսեցինք սենյակում դասավորենք մեր իրերը: Աղջիկներ և տղաներ առանձին տներւմ էին:

Արատեսում ես տեսա Մեղուների տուն, բայց մենք չենք գնացել այնտեղ որովհետև ցուրտ էր : Երկրորդ օրը մենք գնացինք Արատեսի վանք: Այնտեղ տեսա մի վայր, որտեղ միայն տեր-հայր իրավունք ուներ բարձրանալ: Վանքում մենք սկսեցինք երգել պատարագ: Հետո Ջոկո անունով մի շուն ուզեցավ բարձրանալ վերև,ընկեր Սոնան քշեց շանը,որ չբարձրանա:

Երբ որ բարձրանում էինք դեպի վանք,ձյունը հասնում էր մինչև ծնկներ:Ես երբեք այդքան շատ ձյուն չէի տեսել: Արատեսում չորս կողմը սարեր էին և այդ սարերը լրիվ սպիտակ էին: Չնայած ամբողջը ձյուն էր,բայց այդքան ցուրտ չէր:

Երեկոյան կազմակերպեցինք դիսկոտեկ,Վաչեն իր հետ բերել էր գունավոր լույսեր,սենյակի լույսերը անջատել էինք և դառել էր իսկական դիսկոտեկ: Մենք բոլորս պարում էինք և ուրախանում էինք: Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը,և ես կուզենայի ամբողջ կյանք այնտեղ ապրել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s