
Իմ առաջին Ամանորը
Մեր ընտանիքում Ամանորյա ավանդույթները երբեք չեն փոխվել, միշտ նույնն են եղել: Ամանորի նախորեին մենք միշտ զարդարում ենք մեր տունը, այս տարի ես լիովին մենակ եմ զարդարել:Արդեն մի քանի տարի է մենք մեծ տոնածառ չենք դնում, սկզբից ես էի փոքր, հետո եղբայրս, քանդում էինք այդ տոնածառը,այդ պատճառով մայրիկս սկսեց զարդարել պատերը :
Ուղիղ 40 տարի է, այդ ժամանակ նույնիսկ մայրիկս դեռ չեր ծնվել ամեն Նոր Տարին տատիկս պարտադիր սեղանին դնում է այս երկու մոմերը:

Մեր ընտանիքում Ամանորը միշտ դիմավորում ենք տանը, մեր ընտանիքով, երբևիցե ուրիշ տեղ չենք դիմավորել, դա հնուց եկած ավանդույթ է:
Սեղանին երբեք շատ ուտելիքներ չենք դնում: Ունենք ավանդական ուտեստներ,տոլմա ,վինեգրետ, օլիվյե, չիր ու չարազ և պարտադիր ընկույզով տորթ : Հունվարի 3ին միշտ պատրաստում ենք սպաս: Այս ուտեստները մեզ մոտ եղել են միշտ նույնը:
Մայրիկս պատմում է,որ երբ նա իմ հասակին էր այդ ժամանակ պատերազմ էր,մութ և ցուրտ տարիներ էին, և նա քեռիներիս հետ Ձմեռ Պապիկից ոչմի բան չէին ուզում , ինչ նվեր էլ ստանաին միշտ ուրախ էին : Երբ մայրիկս փոքր էր , իր պապիկ հիվանդ էր և չէր քայլում : Պապիկին ուրախացնելու համար մայրիկս քեռրներիս հետ Ամանորյա մեծ համերգ — ներկայացում էին պատաստում տանը : Թումանյանի հեքիաթներն էին բեմադրում, հետո բանաստեղծություններ արտասանում , վերջում նվագում տարբեր գործիքների վրա և երգում:Այդ նեկայացումից հետո էլ ստանում էին նվերները:


Ես շատ եմ սիրում Նոր Տարվա օրերը,որովհետև մայրիկիս հետ այդ օրերին շատ ֆիլմեր ենք դիտում: Դիտում ենք մայրիկիս մանկության ֆիլմերից օրինակ ” Տանը մենակ”ը, ”Տիտանիկը”,”Նառնիայի խռոնիկան”, նոր ֆիլմերից Դիսնեյի բոլոր նոր ֆիլմերը:
Եթե ես ունենայի հնարաորություն,շատ կուզենայի,որ Ամանորը դիմաորեինք բոլոր մեր հարազատներով,քեռիներիս հետ,ընկերներիս հետ:
Այս տարի մենք չենք նշել Նոր Տարին,սեղան չենք քցել,տոնածառ չենք դրել:

Տիկո քեռիս և մայրիկս

Տիգրան եղբայրս և ես