Գլխավոր ճյուղերն ունեն օղակաձև դասավորություն։ Բունն ուղիղ է։ Ասեղնատերևները դասավորված են մեկական, պարուրաձև, տափակ են, ստորին կողմից մոմափառի երկու շերտով։ Հասունացած կոներն ուղիղ կանգնած են, հասունանում են փոշոտվելու տարին և վերածվում են մասերի։ Հիմնականում աճում է Հյուսիսային կիսագնդում։ Կան եղևնու տարբեր տեսակներ. եղևի Կովկասյան A.nordmanniana, որը դեկորատիվ ծառ է, աճում է կովկասյան լեռների արևմտյան մասում, եղևնի սիբիրական A. sibirica, որն աճում է Սիբիրում, եղևնի սպիտակակեղև A. nephrolepis, որն աճում է Պրիմորյեի