ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ էՐԵԲՈՒՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Բարև ձեզ,ես Լուսինեն եմ ,այժմ կկիսվեմ ձեզ հետ Էրեբունի ամրոցի ճամփորդության իմ տպավորություններով : Սկզբից մենք գնացինք Էրեբունի թանգարան,այնտեղ ես տեսա մի քանի հատ մեծ և փոքր սեպագրեր: Այդ սեպագրերը քարերից էին,որոնց վրա գրված էր հին հայերենով: Թանգարանում տեսա նաև Էրեբունի ամրոցի քարտեզը, որը պատրաստած էր փայտից: Այնտեղ տեսա շատ հին ժամանակների զարդեր,մազակալներ,ականջօղներ:

Հետո թանգարանից դուրս եկանք և գնացինք հնագիտության դպրոց,այնտեղ մեզ տվեցին հնագետների գործիքներ և մենք սկսեցինք հողերի մեջ հին իրեր փնտրել: Ինձ շատ դուր եկավ այդ ամենը: Դրանից հետո մենք աստիճաններով բարձրացանք դեպի Էրեբունի ամրոցի ավերակներ,287 հատ աստիճաններ կաին: Ամրոցից պահպանվել էին միայն պատերը:

Ամրոցի քարերին նստեցինք հանգստացանք և մեզ հետ բերած ուտելիքները կերանք: Ամրոցը նայելուց հետո մենք շրջան կազմեցինք և սկսեցինք երգել մեր երգերը: Ինձ ամենաշատը դուր եկավ ,որ իմ աչքերով տեսա իսկական սեպագրերը: Ես կուզենայի մեկ անգամ էլ գնալ,բայց իմ ընտանիքի հետ,որ եղբայռս էլ տեսներ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s