Մի անգամ , երբ դեռ շատ փոքր էի,մայրիկիս հետ զբոսնում էինք Մոսկվա կինոթատրոնի մոտ : Եվ այնտեղ տեսանք շատ հետաքրքիր մի ֆլեշմոբ: Մայրիկս հետաքրքրվեց այդ ֆլեշմոբով և իմացավ , որ այդ երեխաները Սեբաստացիներ են: Ես շատ փոքր էի և չեմ հիշում այդ ամենը : Մայրիկս գտավ այդ դպրոցը և ես դարձա Սեբաստացի: Սկզբից գնացի մանկապարտեզ ,հետո արդեն դպոց: Ես շատ ուրախ եմ , որ չեմ գնացել ուրիշ դպրոց,որովհետև մեր դպրոցը ամենալավն է: Շուտով եղբայրս էլ կդառնա Սեբաստացի և միասին կգնանք դպրոց: