



Թումանյանի զբոսայգին գտնվում է Աջփնյակ համայնքում,Կիևյան կամրջի հարևանությամբ: Այն գտնվում է Հրազդան գետի կիրճում: Այգու մեջ է «Թումո» կենտրոնը, այդ պատճառով էլ այգին կրճատ կոչում են Թումո:
Այգին բացվել է 1970 թ. ,Հովհաննես Թումանյանի հարյուրամյակի առթիվ: 1990-ական թթ ծառերի մեծ մասը հատվել էին: 2009-2010թթ վերակառուցվել է և խնամվում է Թումո կենտրոնի կողմից: Ստեղծվել են խաղահրապարակներ,խաղադաշտեր,տնկվել են բազմաթիվ նոր ծառեր:
Թումոյի այգում թույլ են տալիս նստել,պառկել խոտերի վրա և կազմակերպել պիկնիկներ: Այնտեղ կա նաև շների համար հատկացված մեծ տարածք,որտեղ նրանք միշտ վազվզում են: Թումոյի կենտրոնի մոտ կան շատրվաններ,որտեղ ամռանը երեխաները լողանում են:
Մենք շատ հաճախ ենք գնում այդ այգի խաղալու,հանգստանալու և պիկնիկ անելու համար: Ես շատ ուրախ եմ ,որ մեր տունը շատ մոտ է այս այգուն: